ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 
  • Մենք չենք կարող զինվոր կորցնել

    Մենք չենք կարող զինվոր կորցնել

    21.05.2013| 22:58
    Սովետի քանդվելու հետ միջանձնային հարաբերություններում առաջացան խնդիրներ, որոնք, կարծես թե, նախկինում չկային ու իբր հատուկ չէին մեր ազգին, չգիտես, որտեղից թափվեցին մեր դարավոր քաղաքակրթության գլխին: Չանդրադարձանք, որ սովետի զսպաշապիկից ազատվելը բացեց մեր ձեռքերն ու ոտքերը, իսկ մեր հոգու իրական տվայտանքները պարզապես դարձան ավելի անբռնազբոս ու կեղծ բարեպաշտությունը մերժող: Թեև, մյուս կողմից, ընկան ծայրահեղությունների մեջ ու խառնեցին կեղծի ու անկեղծի սահմանը:
  • Ցանկացած «ջուր» էլ «ջաղացին» օգուտ է

    Ցանկացած «ջուր» էլ «ջաղացին» օգուտ է

    21.05.2013| 18:14
    Հովիկ Աբրահմայանն իր մեկ ամսվա աշխատավարձը կտրամադրի կարկտահարումից տուժած գյուղերի բնակիչներին: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց խորհրդարանի խոսնակը, երբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), խոսելով իր տարածքի` Արմավիրի մարզի գյուղերի ծանր վիճակի մասին, առաջարկեց հաշվեհամար բացել, պատգամավորներին էլ հորդորեց ոչ թե հայտարարություններով ջուր ծեծել, այլ նյութական օգնություն ցուցաբերել գյուղացիներին:
  • Մինչև յոթ տարեկան երեխաների բուժծառայությունն անվճար է

    Մինչև յոթ տարեկան երեխաների բուժծառայությունն անվճար է

    21.05.2013| 18:13
    Այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե այսուհետ մինչև յոթ տարեկան երեխաների բժշկական ծառայությունը լինելու է վճարովի, ինչը լուրջ անհանգստություն էր առաջացրել հանրության շրջանում:
  • Նախագահը կարող է համաներում հայտարարել

    Նախագահը կարող է համաներում հայտարարել

    21.05.2013| 17:29
    Այս օրերին կալանավայրերում ակտիվորեն շրջանառվում է համաներման մասին լուրը: Կա տեսակետ, որ մայիսի 28-ին ընդառաջ հանրապետության նախագահը կարող է համաներում հայտարարել: Սակայն, մինչ նման որոշում կայացնելը, նախ պետք է համապատասխան նախագիծ լինի ԱԺ պետիրավական մշտական հանձնաժողովում, իսկ այս պահին, ինչպես հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, այդպիսի փաթեթ չկա:
  • Մայիսի վերջին կաթնամթերքի գները կնվազեն

    Մայիսի վերջին կաթնամթերքի գները կնվազեն

    21.05.2013| 15:30
    ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի փոխանցմամբ, հանրապետությունում կաթի արտադրությունը սեզոնային բնույթ է կրում և մայիսի վերջին և հուլիսի սկզբին կաթի և կաթնամթերքի գների նվազում է ակնկալվում:
  • Միասեռական «քաղաքակրթական  բարեփոխում» Ֆրանսիայում

    Միասեռական «քաղաքակրթական բարեփոխում» Ֆրանսիայում

    21.05.2013| 11:09
    Առնվազն միամտություն է կարծել, թե միասեռականների խնդիրը հանգում է ով ում հետ անկողին մտնելու իրավունքին։ Ֆրանսիացիների մեծամասնությունը, օրինակ, դեմ չէ նրանց ամուսնությանը, բայց դեմ է դրա օրինականացմանն ու առավել ևս որդեգրման իրավունքին։ Սակայն հերթական անգամ «քաղաքակիրթ» Եվրոպայի սրտում` հայերիս համար երանելի Ֆրանսիայում, ամեն ինչ վճռվեց միասեռականների օգտին, և փաստացի երկրի փոքրամասնությունը թքեց մեծամասնության դեմքին։ Աշխարհամասը սրընթաց հրաժարվում է դարավոր ավանդական արժեքներից ու առաջին հերթին` քրիստոնեական։
  • Զառի գինը զարգարը կիմանա

    Զառի գինը զարգարը կիմանա

    21.05.2013| 11:04
    Էսքան էլ համառ ու միամիտ ժողովուրդ կլինի՞, որ մենք ենք: Վերջին լումաներով, պարտքերով, վարկերով փող ենք ճարում, կարկտահար լինում, մեր երեխեքին կրթության տալիս, որ գուցե մի բանի հասնենք, ու չի ստացվում: Է, հետո՞:
  • Չիր ու չամիչ արտադրելով`  պետություն չենք դառնա

    Չիր ու չամիչ արտադրելով` պետություն չենք դառնա

    21.05.2013| 11:00
    Արձագանք «Իրատես de facto» թերթում (մայիսի 3-6, թիվ 30) տպագրված Վահան Համազասպյանի` ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակին
  • Դավթաշենի զբոսայգին  վերածվել է շինհրապարակի

    Դավթաշենի զբոսայգին վերածվել է շինհրապարակի

    21.05.2013| 10:57
    Երևանի Դավթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան-Փիրումյան փողոցների խաչմերուկում գտնվող «Ռուբեն Գևորգյանից (նախկին ԱԺ պատգամավոր) դավիթաշենցիներին` որպես հարգանքի և սիրո անհատույց նվեր» ցուցանակը կրող զբոսայգին, որի դարպասները բնակիչների առջև փակվել էին երկու տարի առաջ, մեկ ամսից ավելի է, ինչ վերածվել է ահռելի շինհրապարակի: Ավերված այգում և հարող տարածքում այսօր կտրված ու արմատախիլ արված դալար ծառերի ու թփերի կուտակներ են, իսկ նախկին ծառուղիներում` ցաքուցրիվ շինանյութեր ու քարեր:
  • Անուններ են շրջանառվում

    Անուններ են շրջանառվում

    21.05.2013| 00:33
    Նոյեմբերյանում սպանված զինվորի դին Երևան բերելու հարցում, ըստ որոշ գնահատականների, ադեկվատ չեն եղել իշխանությունները. նրանք չեն պատկերացրել, որ հնարավոր է` գյուղացիները դին վերցրած գան Երևան` ցույցի։ «Եթե իշխանությունները ադեկվատ լինեին, եթե ժամանակին ավելի բարձրաստիճան մարդկանց ուղարկեին վշտահար ծնողների հետ խոսելու, սփոփելու, ապա նման բան հաստատ չէր լինի»,- ասաց Լյուքս Ստեփանյանի ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրը: