«Որքան երկար տևի ուկրաինական ճգնաժամը, այնքան Եվրոպային և աշխարհին ավելի մեծ վնաս կհասցվի»,- Ֆրանսիա իր այցի կապակցությամբ Չինաստանի կառավարության կայքում և ֆրանսիական Le Figaro պարբերականում գրել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։ Ըստ Ֆրանսպրեսի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր առաջնահերթությունը Սի Ծինպինի Փարիզ այցի ընթացքում լինելու է վերջինիս զգուշացնելը, թե որքան վտանգավոր է Ռուսաստանին ՈՒկրաինայի դեմ պատերազմում աջակցելը։               
 
  • Ի՞նչ է ասելու Ֆրանցիսկոսը Պուտինին

    Ի՞նչ է ասելու Ֆրանցիսկոսը Պուտինին

    08.11.2013| 12:35
    Վատիկանի մամլո ծառայությունը հաղորդել է, որ նոյեմբերի 25-ին նախատեսվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
  • «Երանի՜ հոգով աղքատներին»

    «Երանի՜ հոգով աղքատներին»

    08.11.2013| 11:08
    Հարցրու ցանկացած մեկին` ո՞ւր է քո Աստվածը։ Ի՞նչ կլսենք որպես պատասխան. այս կյանքում չկա՛ Աստված, չկա՛։ Մինչդեռ Նա կա։ Սակայն մենք նրան ձեռքերով չենք շոշափում, Նրան չենք տեսնում, Նրան չենք զգում, մեր սիրտը շատ հեռու է Նրանից։ Այդ պատճառով էլ մշտապես թախծոտ ենք, կարիքի մեջ, նեղված, ու մեզ զայրացնում է ամեն բան։ Սրբերը նրանով են տարբերվում մեզնից, որ չեն տառապում ու միշտ երանության մեջ են։ «Երանի՜ հոգով աղքատներին։ Երանի՜ ճշմարտություն փնտրողներին»։
  • Անքննելի են գործերն Աստծո

    Անքննելի են գործերն Աստծո

    08.11.2013| 11:03
    Որ կա Աստված, նույնիսկ աֆրիկյան հետամնաց ցեղերը գիտեն, բայց չեն ճանաչում ճշմարիտ Աստծուն, և փոխարենը կուռքերի ու կենդանիների են պաշտում: Իսկ ի՞նչ ասենք կոմունիստական անաստված տարիների մարդկանց մասին, երբ նույնիսկ չէին հավատում, որ Աստված կա: Աթեիստական այդ տարիներին շատերը համակերպվեցին հոգու խավարին ու տրվեցին կյանքի մարմնավոր ընթացքին, բայց գտնվեցին ոմանք, որ սրտերում ընդվզեցին անաստվածության գաղափարի դեմ ու ամեն առիթով Աստծո գոյության վկայություններ էին փնտրում, ու գտնում էին, քանի որ Աստված խոստացել է. «Ով փնտրի, նա կգտնի»:
  • Աղոթարան

    Աղոթարան

    08.11.2013| 00:02
    Հալածեա, Տէր, զխաւար ի հոգւոյ իմմէ, և զգեցո զլոյս արդարութեան ճառագայթից քոց. զարդարեա երկիւղիւ և զղջմամբ արտասուաց զսիրտ իմ երկնչել ի դատաստանաց քոց, և պահել զամենայն պատուիրանս քո։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.11.2013| 00:01
    Եղբայրնե՛ր, մտքով երեխա մի՛ եղեք, այլ եղե՛ք երեխա չարություն գործելու մեջ, բայց մտքով եղե՛ք չափահաս, քանզի օրենքի մեջ էլ գրված է. «Օտար լեզուներով և օտարոտի շրթունքներով պիտի խոսեմ այդ ժողովրդի հետ, սակայն և այնպես չպիտի լսեն ինձ»։
  • Qahana.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

    Qahana.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

    05.11.2013| 16:11
    Արարատյան Հայրապետական թեմի Qahana.am կայքում հրապարակված «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» վերտառությամբ հոդվածը չի ներկայացնում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դիրքորոշումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արարատյան Հայրապետական թեմի ինտերնետային քարոզչության պատասխանատու Էլզա Մանուկյանը:
  • Արմագեդոն

    Արմագեդոն

    05.11.2013| 10:38
    Սա թերևս աշխարհի վերջին օրերին սպասող մարդկության մեջ ամենատարածված տեղանունն է։ Այո՛, մեր այդքան շատ լսած Արմագեդոն անունն ընդամենը Իսրայելի այժմյան մի փոքր տարածքում գտնվող դաշտավայրի տեղանքի անուն է, ինչպես, օրինակ, Արարատյան դաշտավայրը Հայաստանում։ Իսկ թե ինչու է այդ անունն այդքան տարածվել աշխարհում, հիմա կիմանանք։
  • Վեհափառը՝  Շանհայում

    Վեհափառը՝ Շանհայում

    05.11.2013| 00:31
    Շանհայից մեր հատուկ թղթակից Սուսաննա Պողոսյանը տեղեկացնում է, որ երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն Հոնկոնգ մեկնելու ճանապարհին հյուրընկալվել է Շանհայի հայկական համայնքում։ Հանդիպման ընթացքում, որտեղ հյուրեր են եղել նաև Կ. Պոլսից, Սիրիայից, Վեհափառը խոսել է համայնքի խնդիրների մասին, կարևորել դրա հզորացումը, ինչպես նաև սփյուռքի ներուժի օգտագործումը հայաստանյան խնդիրները լուծելու գործում։
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.11.2013| 00:02
    Հան, Տէր, զփուշ մեղաց ի սրտէ իմմէ, զի զհոգի իմ հանապազ խոցոտէ և վիրաւորէ. և սերմանեա սերմն բարի ի սրտի իմում՝ աճեցուցանել և պտղաբերել զարդարութեան պտուղն։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.11.2013| 00:01
    Նրանք բոլորը մանուկներից անգամ անմիտ և խելապակաս են։ Քո ժողովրդի թշնամիները բռնադատեցին նրան, որովհետև աստվածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը, որոնց ո՛չ աչքերն են պիտանի տեսնելու համար, ո՛չ ռունգերը՝ օդ շնչելու համար, ո՛չ ականջները՝ լսելու համար, ո՛չ էլ ձեռքերի մատները՝ շոշափելու համար. ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։