-
25.12.2020|
01:08
Զրուցակիցս հայ կերպարվեստի ջատագով, հավաքորդ և հանրահռչակող ՌՈԲԵՐՏ ՍՄԻՌՆՈՎՆ է, որի հետ շոշափեցինք հիմնականում հայ ժամանակակից կերպարվեստի զարգացմանը և միջազգայնացմանը առնչվող հարցեր։
-
25.12.2020|
01:04
Կարմիր եղեգնիկը, Հայկ Նահապետի աղեղն ու նետը, Սասունցի Դավթի Թուր կեծակին Հայկական աշխարհի քաղաքակրթական ներուժի փայլատակումներն են։ 2020-ին փայլատակող հուրը լքեց մեր լեռնաշխարհը, բայց չէ՞ որ մեր երկրի երկնքում երկունք էր, երբ աշխարհը նոր էր զատել խավարն ու լույսը։
-
23.12.2020|
11:43
Լոնդոնյան CPC ընկերությունը՝ Նյու Յորքի ՀԲԸՄ կենտրոնի ֆինանսավորմամբ տպագրել է Սերգեյ Փարաջանովի երեք ֆիլմերի՝ «Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան) ֆիլմերի վերականգնված տարբերակները 35 մմ ժապավենի վրա:
-
22.12.2020|
01:44
Պարզվում է՝ խոր մոլորություն է այն ընկալումը, թե ջեբկիրությունն անհատական տնտեսական գործունեության տեսակ է։ Բավ է լինել դրա արհեստավարժը, ու կարող ես «հմտություններիդ» խորխորատը քաշել նաև մի ամբողջ կառույց։
-
18.12.2020|
17:10
Դեկտեմբերի 24-ից 27-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-համերգը։
-
18.12.2020|
01:10
«Իրատեսի» «Ձևաչափային այս փոփոխությունը չի՞ ենթադրում հետևորդների թվի ավելացում» հարցին ի պատասխան փառատոնի տնօրեն ՎՐԵԺ ՔԱՍՈՒՆԻՆ ասաց, որ երկրում տիրող իրավիճակով պայմանավորված՝ ստիպված են եղել հետաձգելու փառատոնը, և իրականացնելու են միայն մասնագիտական ծրագրերը։
-
18.12.2020|
01:09
Նարեկ Դուրյանի հիմնադրած «Բոհեմ» թատրոնը համավարակով ու պատերազմով պայմանավորված իննամսյա դադարը խախտեց մանկական ներկայացմամբ։ «Տիկնիկների խանութ» երաժշտական ներկայացումը նվիրվեց արցախցի ու հայաստանցի փոքրիկներին։ Մուտքն ազատ էր։
-
18.12.2020|
00:58
2020-ին հայկական ոսկեհուռ աշունը անհայտ բացակայող էր, հաղթանակի բերկրանքը փոխվեց դավալիցք պարտության սգերգով, և մեր նախշուն հանդերձները ծածկվեցին մոխրի թունդ շերտով։ Ապրել, այնուամենայնիվ, անհրաժեշտ է։
-
15.12.2020|
11:58
Փառատոնային կյանքն այս տարի աննախադեպ ընթացք ունեցավ՝ հարմարվելով մե՛կ համավարակի, մե՛կ պատերազմի թելադրած պայմաններին։ Հետպատերազմական փուլն էլ անմասն չի մնացել իրավիճակային ազդեցությունից։
-
15.12.2020|
01:23
«Էդիթ պրինտ» հրատարակչությունը «Սփյուռք» մատենաշարով ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների ստեղծագործություններ՝ արձակ, պոեզիա, թատերգություն, ուղեգրութուն և այլն։