ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 
  • Ապագա սպաներն այցելում են մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին

    Ապագա սպաներն այցելում են մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին

    28.12.2016| 20:38
    ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ամանորի նախաշեմին ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներն այցելում են 2016-ին մարտական գործողությունների ընթացքում, ապրիլյան գործողությունների օրերին զոհված զինծառայողների, սպաների և ազատամարտիկների ընտանիքներին։
  • Գիշերը շփման գծում

    Գիշերը շփման գծում

    28.12.2016| 20:30
    Դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հադրութ), արևելյան (Մարտունի-Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 50 անգամ՝ արձակելով 900 կրակոց:
  • Գիշերը շփման գծում

    Գիշերը շփման գծում

    24.12.2016| 17:35
    Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 350 կրակոց։ Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից (94 կրակոց):
  • Ռուսաստանը ցանկացած պոտենցիալ ագրեսորից ուժեղ է

    Ռուսաստանը ցանկացած պոտենցիալ ագրեսորից ուժեղ է

    23.12.2016| 13:14
    Այժմ Ռուսաստանն ավելի ուժեղ է ցանկացած պոտենցիալ ագրեսորից՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ՌԴ պաշտպանության նախարարության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:
  • Այս գիշեր Ադրբեջանի զինուժն ակտիվացել է

    Այս գիշեր Ադրբեջանի զինուժն ակտիվացել է

    23.12.2016| 12:47
    Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
  • Համագործակցության ծրագիր՝ ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև

    Համագործակցության ծրագիր՝ ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև

    21.12.2016| 15:52
    ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
  • Իրանը հրաժարվել է հեռահար հրթիռներ վաճառել Ադրբեջանին

    Իրանը հրաժարվել է հեռահար հրթիռներ վաճառել Ադրբեջանին

    21.12.2016| 13:35
    Իրանը հրաժարվել է Ադրբեջանին վաճառել հեռահար հրթիռներ, չնայած պաշտոնական Բաքուն բազմիցս դիմել է իրանական կողմին՝ հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Էլման Նասիրովը:
  • Վիգեն Սարգսյանը Հունաստանում քննարկել է հայ-հունական համագործակցության հարցեր

    Վիգեն Սարգսյանը Հունաստանում քննարկել է հայ-հունական համագործակցության հարցեր

    21.12.2016| 13:25
    Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Դուզինասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
  • Հակառակորդը հրադադարը խախտել է 40 անգամ՝ արձակելով 1200 կրակոց

    Հակառակորդը հրադադարը խախտել է 40 անգամ՝ արձակելով 1200 կրակոց

    20.12.2016| 14:56
    Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 1200 կրակոց:
  • Վիգեն Սարգսյանը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին

    Վիգեն Սարգսյանը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին

    20.12.2016| 11:05
    «Ազգ- բանակը» սպառողական բրենդ չէ, այլ գաղափարախոսություն, որի շուրջ թե իշխանությունը, թե ընդդիմությունը պետք է կառուցեն իրենց քաղաքականությունը՝ լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` արձագանքելով ՀԱԿ համագումարում «Ազգ-բանակ» հայեցակարգի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը: