Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ամալյա Կոստանյանի նոր խոսքը

Ամալյա Կոստանյանի նոր խոսքը
16.03.2018 | 16:26

Քեմբրիջի համալսարանի հայազգի շրջանավարտի համահեղինակած գյուտը կարող է հեղափոխություն մտցնել էներգիայով աշխատող սարքերի արտադրության բնագավառում: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու Ամալյա Կոստանյանը Քեմբրիջի համալսարանի իր թիմակիցների հետ զբաղվում է նանոկառուցվածքների աճեցմամբ և դրանց հիման վրա նոր սերնդի էկրանների նախագծմամբ:

«Դրանք կարող են նախագծվել նոր տեսակի նյութերով, որոնք ամբողջովին ստացվում են լաբորատոր պայմաններում և այն հատկություններով, որ մենք ենք ուզում: Մենք կարող ենք ստեղծել այնպիսի սարքեր, որոնք ամբողջովին մեր միջավայրը կփոխեն, հնարավորություն կտան մասսայական արտադրության մեջ սիլիցիումային հիմքով արտադրվող սարքերը փոխել նանոկառուցվածքների հիման վրա ստեղծվող սարքերով»` ասել է Ամալյա Կոստանյանը: Նրա խոսքով` Քեմբրիջի համալսարանի հետ արդեն պատենտը ստացել են և մտածում են զանգվածային արտադրության մասին: Նորարարության հիմքում հիմնականում օրգանական նյութերով արտադրության կազմակերպումն է և հնարավոր է կիրառել ցանկացած ինդուստրիայում: «Պատկերացրեք հեռախոսները, պլանշետները լինեն թղթի հաստության և սնուցման համար համարյա էներգիա հարկավոր չլինի: Կարող են կիրառվել բժշկության մեջ, օրինակ, սարքեր կան, որ օրվա ընթացքում ստուգում են սրտի, մնացած օրգանների աշխատանքը: Դրանք կարող ես անընդհատ կրել մարմնիդ վրա, քանի որ ածխածնային հիմքով են, կյանքի հետ համատեղելի են»,-ավելացրեց երիտասարդ գիտնականը` հավելելով, որ արտադրանքը էժան կլինի, ստեղծման համար համարյա նյութ չի օգտագործվում, իսկ աշխատեցնելու համար` չափազանց քիչ էներգիա:

«Կես ժամ էներգիա կուտակելով` հնարավոր կլինի սարքը 3 տարի օգտագործել»: Ամալյա Կոստանյանը տեղեկացրեց, որ քննարկում են, թե ինչ ռեսուրսներով կարելի է նման տեխնոլոգիայով աշխատող լաբորատորիա հիմնել Հայաստանում:

Դիտվել է՝ 3199

Մեկնաբանություններ