Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ասում են...

Ասում են...
27.11.2018 | 01:31

...թե Շիրակում լուրջ «ասող» է դարձել ԱԻՆ նախարար, արդեն «Իմ քայլի» կողմից «քայլող», Սերժ Սարգսյանից «առնետ» անվանված Ֆելիքս Ցոլակյանը։ Վերջինս «Մենք» դաշինքից Շիրակում ռեյտինգային թեկնածու առաջադրվելու պատրաստվող՝ խոշորացված երեք համայնքների գյուղապետերից մեկին կանչել, ասել է՝ դու մի դիր, ես ընտրություններից հետո ավելի լավ պաշտոնի եմ գնալու (նկատի ունի ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը), քեզ համար լավ կլինի. վերջինս համաձայնել ու հրաժարվել է առաջադրվելուց։

Բանն այն է, որ եթե ՀՀԿ-ից փախած, ՔՊ-ում նախկին թիմին դավաճանելու հաշվին հանգրվանած, «դիվիդենդներ» շահած Ցոլակյանը շատ ձայներ չբերի, կդառնա ընդամենը շարքային պատգամավոր, ինչպես ՀՀԿ-ի ժամանակ, ինչն էլ պատճառ էր դարձել, որ նա առաջինը դավաճանի ՀՀԿ-ին, որովհետև պաշտոն շա՜տ էր ուզում։

Դիտվել է՝ 13526

Մեկնաբանություններ