Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գագիկ Ծառուկյանի հարցն իրավական է

Գագիկ Ծառուկյանի հարցն իրավական է
09.05.2019 | 00:24

Ես հայտարարել եմ, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, և դրա պատճառով նաև քննադատության եմ արժանացել՝ ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու նախաձեռնությանը։ «Օլիգարխ՝ նշանակում է քչերի իշխանություն։ Օլիգարխ՝ նշանակում է մարդ կամ մարդիկ, ովքեր ունեն իշխանության որոշումների վրա ազդեցության լծակներ։ Այդ առումով Հայաստանում օլիգարխ չկա։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, դիմումը տրվել է ընթացակարգերով, պետք է քննարկվի, թող որոշում կայացվի։ Դա իրավական հարց է, այստեղ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում։ Դուք մտածում եք՝ մեր կառավարությունն ինտրիգների կարի՞ք ունի։ Մենք ընտրություններում 70 տոկոս ձայն ենք հավաքել, այսօր էլ խորհրդարանական ընտրություն լինի, մենք ավելի շատ ձայն կհավաքենք, գործող վարչապետն իշխանություն պահելու խնդիր չունի», - ասաց վարչապետը։

Դիտվել է՝ 1451

Մեկնաբանություններ