Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ակնաբուժական գիտաժողով

Ակնաբուժական գիտաժողով
15.05.2019 | 11:14

Մայիսի 18-19-ին, ժամը 9:00-ից Երևան քաղաքի «Իբիս» հյուրանոցում տեղի կունենա նախադեպը չունեցող, մեծամասշտաբ ակնաբուժական գիտաժողով՝ «Երիտասարդ Ակնաբույժների Հայկական Ասոցիացիայի» և «Համահայկական Ակնաբույժների Ասոցիացիայի» համատեղ երկրորդ տարեկան գիտաժողովը` Armenian International Ophthalmological Conference / AIOC II/:

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարության նպատակների հետ համահունչ: Գիտաժողովին իրենց մասնակցությունը կունենան ՀՀ առողջապահության նախարարը, Բժշկական հմալասարանի ռեկտորը, ՀՀ ԱՆ ազգային ինստիտուտի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը: Տեղեկացնենք նաև, որ հրավիրված են մոտ 12 երկրներից հանրաճանաչ պրոֆեսորներ, ակնաբույժներ, ովքեր հանդես կգան դասախոսություններով: Միջոցառման կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում կենդանի վիրաբուժությունը «live surgery», համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան օնլայն ռեժիմում հարցեր ուղղել վիրաբույժներին:


Գիտաժողովը հանդիսանում է շարունակական մասնագիտական կրթության լիարժեք մաս, որի նպատակն է կազմակերպել ակնաբուժության արդիական թեմաների վերաբերյալ թրեյնինգներ:
Գիտաժողովը կրեդիտավորված է ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից:




Դիտվել է՝ 3853

Մեկնաբանություններ