Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իսրայելը գտել է ճանապարհը, որով Քրիստոսն անցել է՝ Երուսաղեմի տաճար հասնելու համար

Իսրայելը գտել է ճանապարհը, որով Քրիստոսն անցել է՝ Երուսաղեմի տաճար հասնելու համար
06.07.2019 | 13:52

Իսրայելը ցույց է տվել հնագույն ճանապարհը, որով Հիսուս Քրիստոսն անցել է՝ Երուսաղեմի տաճար հասնելու համար: Daily Mail-ը գրում է,որ ճանապարհը գտնելու համար իշխանություններն իրականացրել են 100 մլն դոլարանոց պեղումներ: Ճանապարհը գտնվել է կարտոֆիլի դաշտի տակ: Դեպի Երուսաղեմի տաճար տանող ճանապարհը սկիզբ էր առնում աղբյուրից, որտեղ ուխտավորները նախքան տաճար գնալը մաքրում էին իրենց մարմինները: 2000 տարվա պատմություն ունեցող «Ուխտավորի ճանապարհը» հայտնաբերվել էր 2004թ., երբ բանվորները դաշտում վերանորոգում էին վնասված խողովակը: Դրանից հետո սկսվել են պեղումներ, որ տևել են 15 տարի: 320 մ երկարությամբ ճանապարհի բացման արարողությանը ներկա են եղել ամերիկացի պաշտոնյաներ, այդ թվում՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանը, ԱՄՆ նախագահի՝ Մերձարևելյան հարցերով գլխավոր բանագնացը, հանրապետական կոնգրեսական Լինդսի Գրեհեմը:


Ճանապարհի պեղման ծախսատար ծրագիրը ֆինանսավորել են հրեական ծագմամբ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը և այլ մեծահարուստներ:

Դիտվել է՝ 1880

Մեկնաբանություններ