Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կի­սատ-պռա­տու­թ­յան հմայքները

Կի­սատ-պռա­տու­թ­յան հմայքները
10.09.2019 | 00:43
Որևէ նոր­մալ մարդ իր կյան­քում հակ­ված չէ հան­դուր­ժել ա­նո­րո­շու­թյու­նը և ձգ­տում է կոնկ­րե­տու­թյան: Այ­նուա­մե­նայ­նիվ, «ա­յո»-ի ու «ոչ»-ի միջև հաս­տա­տուն ապ­րում է ոչ միայն «չգի­տեմ»-ը, այլև՝ «տես­նենք»-ը, «ոնց կս­տաց­վի»-ն ու «Հե­տոն հե­տո կերևա»-ն: Դա կյան­քը դարձ­նում է բազ­մա­շերտ, ա­նակն­կալ­նե­րով լի ու ան­կան­խա­տե­սե­լի: Ան­հա­տի կյան­քը: Իսկ պե­տու­թյա՞ն: Գեր­տե­րու­թյուն­նե­րը այլ պե­տու­թյուն­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում կա­րող են ի­րենց թույլ տալ ի­րա­վի­ճակ ու ժա­մա­նակ ձգե­լու մար­տա­վա­րու­թյուն: Ա­վե­լին՝ այդ մար­տա­վա­րու­թյու­նը դարձ­նել ռազ­մա­վա­րու­թյուն, ե­թե չեն ու­զում խն­դիր լու­ծել: Պատ­րաստ չեն լուծ­ման, կամ՝ նպա­տակ ու­նեն ի­րենց ցան­կա­ցած լու­ծու­մը պար­տադ­րել: Դա­տե­լով ՀՀ ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ար­վող քայ­լե­րից, շնոր­հա­վո­րում եմ բո­լո­րիս, մենք գեր­տե­րու­թյուն ենք: Եվ գլ­խա­վո­րը՝ մենք ակն­հայ­տո­րեն տի­րա­պե­տում ենք ժա­մա­նակն ա­րա­գաց­նե­լու ու դան­դա­ղեց­նե­լու ար­վես­տին՝ ըստ նպա­տա­կա­հար­մա­րու­թյան: Սա ա­ռա­վե­լու­թյուն է, որ չեն ու­նե­ցել ան­գամ Ա­լեք­սանդր Մա­կե­դո­նա­ցին, Հու­լիոս Կե­սարն ու Նա­պո­լեոն Բո­նա­պար­տը: Ե­րե­քին էլ պա­կա­սել է ժա­մա­նա­կը՝ մտադ­րու­թյուն­նե­րը կյան­քի կո­չե­լու ճա­նա­պար­հին: Մենք ա­վե­լին ենք, մենք ժա­մա­նա­կի խն­դիր բնավ չու­նենք՝ ժա­մա­նա­կի գե­տը մեր երկ­րում հո­սում ու կանգ է առ­նում կա­մա­յա­կան: Երկ­րոր­դում եմ շնոր­հա­վո­րանքս, մենք, իս­կա­պես, գեր­տե­րու­թյուն ենք, որ նույ­նիսկ ի­րեն թույլ է տա­լիս ժա­մա­նա­կի հետ հաշ­վի չնս­տել: Եր­րորդ շնոր­հա­վո­րանքն էլ չէի խնա­յի, բայց ես պատ­մու­թյու­նը չեմ: Պատ­մու­թյու­նը կգա ու կա­սի իր ան­բե­կա­նե­լի խոս­քը ժա­մա­նա­կի ու տա­րա­ծու­թյան մեջ մեր ա­րած­նե­րի ու չա­րած­նե­րի հաշ­վեկշ­ռի մա­սին: Իսկ ընդ­հան­րա­պես՝ գեր­տե­րու­թյուն­նե­րը, որ­պես կա­նոն, ոչ թե սպա­սում են պատ­մու­թյան դա­տավճ­ռին, այլ ծրագ­րում են պատ­մու­թյու­նը: ՈՒ, դար­ձյալ որ­պես կա­նոն, ի­րենց ար­տա­քին գոր­ծե­լա­կեր­պից ար­տաք­սել են ա­նո­րո­շու­թյու­նը ու հս­տակ են նպա­տակ­նե­րի, խն­դիր­նե­րի, քայ­լե­րի մեջ, ե­թե ան­գամ, ար­տա­քուստ, հա­կա­ռակն է թվում: Նրանք այդ ի­րա­վուն­քը նվա­ճել են՝ խա­բու­սիկ լի­նե­լու ու խաբս տա­լու: Ի­րենց հա­մար՝ ան­պա­տիժ ու ան­հետևանք: Կամ՝ ար­դյու­նա­վետ: Հենց դա կոչ­վում է մեծ քա­ղա­քա­կա­նու­թյուն: Փաս­տա­ցի՝ մեծ քա­ղա­քա­կա­նու­թյուն ենք վա­րում նաև մենք, բայց սա այն դեպքն է, որ շնոր­հա­վո­րել չեմ կա­րող: Մեզ հա­մար այդ մեծ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը լի է սպառ­նա­լիք­նե­րով ու ռիս­կե­րով ու կարճ ո­րակ­վում է՝ բու­մե­րան­գի վե­րա­դարձ, որ նետ­վել է սխալ պա­հին ու սխալ տե­ղից:
Ան­համ­բեր­նե­րը հաս­տատ մտ­քում կա­սեն՝ ի՞նչ եք ծամծ­մում, ա­սե­լիք չու­նեք, գնա­ցեք գրո­ղի ծո­ցը: Եվ չեն սխալ­վի: Ա­սե­լիք չկա, կա մեծ, շատ մեծ դառ­նու­թյուն ու ա­վե­լի մեծ ձանձ­րույթ: Դե ինչ­քա՞ն կա­րե­լի է գրել օր­վա լրա­հո­սի ա­տաղ­ձը դար­ձող ու ոչ մի լու­ծում չս­տա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին: Մարդ ես, սիրտդ ու­րա­խու­թյուն է ու­զում, ու­զում ես վեր­ջա­պես ար­ձա­նագ­րել, որ այս մի խն­դի­րը լուծ­վեց, անց­նում ենք մյու­սին: Ո՞վ թույլ կտա: Ամ­սեա­միս, շա­բա­թից շա­բաթ, օր առ օր գրել ու գրել նույ­նը, ու՞մ է պետք: Ոչ լրագ­րո­ղին, որ լի­նե­լով ան­մեղ՝ դառ­նում է մե­ղա­վոր, ո­րով­հետև երբ եր­կիրդ դո­փում է տե­ղում, նաև դու ես պատ­ճա­ռը:
Օ­րի­նակ, որ ՌԴ-ում շա­րու­նա­կում է գոր­ծել օ­րեն­քը, որն ար­գե­լում է օ­տա­րերկ­րյա վա­րոր­դա­կան ի­րա­վունք ու­նե­ցող ան­ձանց աշ­խա­տել, բա­ցա­ռու­թյամբ այն եր­կր­նե­րի, որ­տեղ ռու­սե­րե­նը երկ­րորդ պե­տա­կան լե­զու է: 3 տա­րի Երևա­նը չի կա­րո­ղա­նում օ­րեն­քում փո­փո­խու­թյան հաս­նել: Թե­պետ կա ԵԱՏՄ, ու դա խախ­տում է ԵԱՏՄ կա­նոն­նե­րը: Եվ՝ ակն­հայտ է, որ ա­նի­մաստ է Հա­յաս­տա­նում ռու­սե­րե­նը երկ­րորդ պե­տա­կան լե­զու հայ­տա­րա­րել՝ այդ­քան ռուս չկա միա­տարր բնակ­չու­թյամբ մեր երկ­րում, ի տար­բե­րու­թյուն, ա­սենք, Ղա­զախս­տա­նի, որ­տեղ, ռուս­նե­րը մեծ տո­կոս են, թե­պետ հե­ռա­նում են՝ տն­տե­սա­կան պատ­ճառ­նե­րով: Կամ՝ որ­քա՞ն կա­րե­լի է գրել աղ­բի մա­սին: «Սա­նի­թե­քի» սա­գան նման է մերժ­ված սի­րո պատ­մու­թյան, երբ եր­կուսն էլ մե­ղադ­րում են մի­մյանց ձա­խող­ված ճա­կա­տագ­րի հա­մար՝ չըն­դու­նե­լով սե­փա­կան սխալ­նե­րը: Փո­խա­դարձ սի­րո ու պա­տե­րազ­մի այս փու­լում «Սա­նի­թե­քը» դա­դա­րեց­րել է աղ­բա­հա­նու­թյու­նը ու հայ­տա­րա­րել, որ ի­րեն վճար­վող գու­մա­րից պահ­վել է 300 մի­լիոն ՀՀ դրամ: Քա­ղա­քա­պե­տա­րա­նը հար­ցի լու­ծու­մը տես­նում է «Սա­նի­թե­քի» հետ պայ­մա­նագ­րի լու­ծար­ման մեջ: Ի­րա­կա­նում՝ այս լու­ծու­մը կար ի սկզ­բա­նե, բայց նո­րին մե­ծու­թյուն ըն­թա­ցա­կար­գը պա­հան­ջում էր, որ քա­ղա­քում մշ­տա­կան տոն լի­նի կա­տու­նե­րի ու առ­նետ­նե­րի հա­մար՝ գար­նա­նը, ամ­ռա­նը, աշ­նա­նը: Գու­ցե նաև ձմ­ռա­նը:
Աղ­բը՝ Երևա­նի այ­ցե­քարտ: Ին­չո՞վ զբո­սաշր­ջա­յին գո­վազդ չէ: Նոու հաու: Տա­րի­ներ ա­ռաջ աղ­բի մեջ կո­րած Նեա­պո­լը չմո­ռա­ցած­նե­րը կվ­կա­յեն, որ լավ աշ­խա­տող գո­վազդ է՝ բո­լոր եր­կր­նե­րի լրատ­վա­մի­ջոց­նե­րի ա­ռա­ջին լու­րը լի­նե­լու հա­մար: Նրանց բախ­տը բե­րեց՝ քա­ղա­քա­պե­տը դե­րա­սան չէր, ոչ էլ վար­չա­պետն էր քա­ղա­քա­պե­տի ընտ­րու­թյան քա­րո­զար­շա­վը վա­րել: ՈՒ ընդ­հան­րա­պես՝ աղ­բի մշա­կույթ սո­վո­րեք, դուք դեռ եր­կար եք ապ­րե­լու աղ­բի հետ:
Կամ՝ ձեր ա­կանջ­նե­րը չե՞ն նվ­վում Ա­մուլ­սար լսե­լիս: Ի­մոնք տն­քում են: Պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի կաթ­վա­ծա­հա­րու­թյունն ու ո­րո­շում կա­յաց­նե­լու ան­կա­րո­ղու­թյու­նը ողջ հմայ­քով ա­մեն օր ներ­կա­յաց­վում են ՀՀ հպարտ ու շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րին իբրև վար­չա­պե­տի հրա­վի­րած խոր­հր­դակ­ցու­թյուն, հան­դի­պում, քն­նար­կում: Գրո­ղը տա­նի՝ ի՞նչ եք այդ­քան քն­նար­կում: Կամ՝ հան­քը աշ­խա­տում է: Կամ՝ չի աշ­խա­տում: Կի­սահ­ղի չեն լի­նում՝ ե­րե­խա կամ կու­նե­նաս, կամ չես ու­նե­նա: Հեր­թը հա­սավ Ա­մուլ­սա­րի գոր­ծով քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վար Յու­րա Ի­վա­նյա­նի նկատ­մամբ ծա­ռա­յո­ղա­կան քն­նու­թյուն սկ­սե­լուն՝ Ի­վա­նյա­նի ոչ ա­նա­չառ լի­նե­լու տե­ղե­կու­թյու­նը ստու­գե­լու հա­մար: Դե լավ, է­լի: Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյու­նը նո­րից վար­չա­պե­տին է ներ­կա­յաց­րել Ա­մուլ­սա­րի՝ Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի ազ­դե­ցու­թյան նոր գնա­հատ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան եզ­րա­կա­ցու­թյու­նը։ Բա այս­քան ժա­մա­նակ որ­տե՞ղ էիք, ի՞նչ էիք ա­նում: Տե­ղա՞նքն է փոխ­վել, տա­րե­րա­յին ա­ղե՞տ է ե­ղել, նոր ի­րա­վի­ճա՞կ է ստեղծ­վել, ի՞նչ նոր ՇՄԱԳ: ՈՒ՞մ հա­մար: Դեռ ինչ­քա՞ն ենք լսե­լու, որ վերջ­նա­կան ո­րո­շում չկա, քն­նար­կում­նե­րը շա­րու­նակ­վում են: Չկա լու­ծում, երբ գայ­լե­րը կուշտ կլի­նեն, ոչ­խար­նե­րը՝ ողջ: Ինչ­քա՞ն կա­րե­լի է բնա­պահ­պան­նե­րին դնել պատ­վան­դա­նին ու եր­կր­պա­գել: Պատ­կե­րաց­նու՞մ եք որևէ ժո­ղովր­դա­վա­րա­կան պե­տու­թյուն, որ­տեղ բնա­պահ­պան­նե­րը թույլ չեն տա­լիս հանք շա­հա­գոր­ծել՝ փա­կե­լով ճա­նա­պար­հը, ին­չի՞ հա­մար են ի­րա­վա­պահ­նե­րը: Ոս­տի­կա­նու­թյուն չկա՞ երկ­րում: Այդ հայ­րե­նա­սեր բնա­պահ­պան­նե­րը ին­չու՞ չեն փա­կում Սոտ­քի ճա­նա­պար­հը, ին­չու՞ չեն բո­ղո­քում աղ­բի ու հր­դեհ­նե­րի հետևանք­նե­րից: Ո­րով­հետև փո­ղը կոնկ­րետ գոր­ծի հա­մա՞ր են տվել: Այլ խնդ­րի պատ­վեր չու­նե՞ն: Ան­ցած շա­բաթ Ա­մուլ­սա­րի գոր­ծում ձեռ­քե­րը տա­քաց­րեց նաև ՍԾԿ-ն: Ին­չու՞ չօգտ­վի ձրի ինք­նա­գո­վազ­դի շան­սից: Ժի­րայր Սէ­ֆի­լյա­նը ի­րեն դրեց Պու­տի­նի խոս­նա­կի տե­ղը ու Կրեմ­լի խո­հա­նո­ցի գի­տա­կու­թյամբ բա­ցատ­րեց, որ Ռու­սաս­տա­նը օր ա­ռաջ ու­զում է ձեր­բա­զատ­վել Փա­շի­նյա­նից: Պարզ է, որ մինչև հի­մա քա­ղա­քա­կան դաշտ մտ­նե­լու սո­ղանցք ՍԾԿ-ն չէր գտ­նում: Հին մար­գա­րեու­թյուն­նե­րը չգոր­ծե­ցին, հա­սա­րա­կու­թյու­նը չու­նի ՍԾԿ-ի կա­րի­քը: Ո՞վ, ե­թե ոչ Ժի­րայր Սէ­ֆի­լյա­նը պի­տի հայ­տա­րա­րեր՝ Ա­մուլ­սա­րի շա­հա­գործ­ման ո­րոշ­ման դեպ­քում կլի­նի քա­ղա­քա­կան ցն­ցում. նախ­կին իշ­խա­նու­թյու­նը սպա­սում է շա­հա­գործ­ման ո­րոշ­մա­նը, որ Ռու­սաս­տա­նի օգ­նու­թյամբ գնա ցն­ցում­նե­րի: ՈՒ՞մ է վա­խեց­նում: Ե­թե ոչ իր նման­նե­րին, որ ռուս­նե­րի պո­չը բռ­նած՝ ու­զում են ի­րենց բա­ժի­նը ստա­նալ: Հույժ հայ­րե­նա­սի­րա­կան կու­սակ­ցու­թյան հա­մար ան­վա­յել պահ­վածք է, ե­թե ընդ­հան­րա­պես, ՍԾ-ն կա­րե­լի է կու­սակ­ցու­թյուն ան­վա­նել: ԱՆ-ի գրան­ցու­մը ո­չինչ չի նշա­նա­կում՝ կու­սակ­ցու­թյու­նը պի­տի ա­ռա­քե­լու­թյուն ու պա­հան­ջարկ ու­նե­նա: Ա­մուլ­սա­րի չշա­հա­գործ­ման դեպ­քում, միան­շա­նակ, «Լի­դիա­նը» կդի­մի մի­ջազ­գա­յին ար­բիտ­րաժ: Տա­նուլ կտա՞, թե՞ կշա­հի Հա­յաս­տա­նը, հար­ցի մի կողմն է: Ա­վե­լի կարևոր է հար­ցը, որ Հա­յաս­տա­նը կորց­նում է տն­տե­սու­թյու­նը զար­գաց­նե­լու ռեալ ճա­նա­պարհ, փա­կում է ար­տա­սահ­մա­նյան ներդ­րում­նե­րի մուտ­քը ու ինք­նահռ­չակ­վում ան­հու­սա­լի գոր­ծըն­կեր: Ար­տա­քին քա­ղա­քա­կան ցն­ցում­նե­րը վե­րա­ճե­լու են ներ­քա­ղա­քա­կան ցն­ցում­նե­րին: Սա հաս­կա­նա­լու հա­մար Պու­տի­նի քար­տու­ղար պետք չէ լի­նել: Ա­մուլ­սա­րը վճ­ռում է Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյան և Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ իբրև վար­չա­պե­տի, փոր­ձա­ռու­թյան ու ռիս­կի հար­ցը: Ե­թե կուլ գնաց պո­պու­լիզ­մին ու կա­յաց­րեց հան­քը չշա­հա­գոր­ծե­լու ո­րո­շում, դա լի­նե­լու է քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան պար­տու­թյուն­նե­րի սկիզբ: Ե­թե վար­կա­նի­շի ժա­մա­նա­կա­վոր ան­կու­մով կա­յաց­րեց հան­քը շա­հա­գոր­ծե­լու ո­րո­շում, նոր հե­ռան­կար­ներ է բա­ցե­լու Հա­յաս­տա­նի ու ՔՊ-ի ա­ռաջ՝ նաև հա­ջորդ ընտ­րու­թյուն­նե­րում հաղ­թե­լու շան­սով: Նիկոլ Փաշինյանի զրույցն էլ քաղաքացու հետ Ամուլսարի հարցով իրավիճակային խոսք էր։
Խոր­հր­դա­րա­նը կա­րող է 2 պատ­գա­մա­վոր կորց­նել. ՔՊ պատ­գա­մա­վոր Էդ­գար Ա­ռա­քե­լյա­նը ԱԺ նա­խա­գա­հին ման­դա­տը վայր դնե­լու դի­մում է ներ­կա­յաց­րել: ԼՀԿ-ն նույնն է ակն­կա­լում Ար­ման Բա­բա­ջա­նյա­նից, որ դուրս է ե­կել խմ­բակ­ցու­թյու­նից՝ ըն­դար­ձակ ու հու­զա­ռատ բա­ցատ­րու­թյուն­նե­րով: Ի՞նչ է ա­սում Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը: Նոր՝ ո­չինչ: Նա թե իբրև լրագ­րող, թե քա­ղա­քա­կան գոր­ծիչ՝ ծնունդն ու ար­դյունքն է քա­ղա­քա­կան այն հա­մա­կար­գի, որ պի­տի քան­դեր հե­ղա­փո­խու­թյու­նը, բայց դեռ մտմ­տում է: Ի հետևանս հայ­տն­վում են ան­հատ­ներ, որ ա­մեն ինչ մեր­ժե­լու ու ժխ­տե­լու ար­տո­նու­թյունն են ի­րենց վե­րագ­րում՝ մատ­նա­ցու­ցե­լով այ­լոց ու ան­տե­սե­լով սե­փա­կան սխալ­նե­րը: Չի բա­ցառ­վում, որ Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը ևս մի տնա­բույծ կու­սակ­ցու­թյուն բա­ցի: Հա­յաս­տա­նում նոր տրենդ է՝ կու­սակ­ցու­թյուն­նե­րը սն­կե­րի պես են ա­ճում: Իսկ կու­սակ­ցա­պե­տե­րը տեր են փո­խում՝ ինչ­պես հան­քա­փո­րը՝ ձեռ­նոց­նե­րը: Ե­րեկ Սերժն ու Մի­շիկն էին, ձեռ­քի հետ էլ սնու­ցում էին Հո­վիկ Աբ­րա­հա­մյանն ու Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը, այ­սօր կլի­նեն ու­րիշ­նե­րը: Սկզ­բունք չու­նե­նա­լը սկզ­բունք դարձ­րած՝ կլի­նեն նաև այլք, որ հանձն կառ­նեն այլ պե­տու­թյան շա­հեր պաշտ­պա­նել վար­ձավ­ճա­րով, բայց ներ­կա­յա­նալ խս­տիվ ազ­գա­սեր ու ա­պա­գա­յա­մետ: Նրանց կեն­սու­նա­կու­թյան պա­րարտ հո­ղը մթ­նո­լորտն է, որ­տեղ ո­չինչ չի փոխ­վել: Էդ­մոն Մա­րու­քյա­նը ակն­կա­լում է, որ ԼՀԿ-ով ԱԺ մտած պատ­գա­մա­վո­րը վայր կդ­նի ման­դա­տը՝ ԱԺ կա­նո­նա­կար­գով ան­կախ պատ­գա­մա­վոր հաս­կա­ցու­թյուն չկա: Հե­տո ի՞նչ: Իսկ ին­քը, ինչ­պես Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը, ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ տե­սա­կետ չփո­խե՞ց՝ արևմտյան ար­ժեք­նե­րի փո­խա­րեն, որ դա­վա­նում էր մինչ այդ, շեշ­տը դնե­լով… Նի­կոլ Փա­շի­նյա­նի փա­ռա­բա­նու­թյան վրա: Այլ ար­ժեք այդ ժա­մա­նակ չկար: Քա­նի դեռ հա­սա­րա­կու­թյու­նը ըն­դու­նում է քա­ղա­քա­կան կեր­պա­րա­նա­փո­խու­թյու­նը ու չի պատ­ժում գա­ղա­փար­նե­րին դա­վա­ճա­նե­լու հա­մար, ի­րա­վի­ճակ չի փոխ­վե­լու: ՈՒ դեռ շա­տերն են նույն դո­փա­պա­րը պա­րե­լու՝ հա­վակ­նե­լով մե­նա­պա­րո­ղի դե­րին:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Նույն շար­քից է ՍԴ ո­րո­շու­մը: Ար­դեն մեղ­վա­պահ Գա­գիկ Հա­րու­թյու­նյա­նը բո­լոր ի­րա­վունք­ներն ու­նի Հրայր Թով­մա­սյա­նին հարց­նե­լու՝ դու՞ էլ ես Սո­ղո­մոն ար­քա­յի դափ­նի­նե­րին հա­վակ­նում: ՍԴ-ն սեպ­տեմ­բե­րի 4-ին հրա­պա­րա­կեց Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դի­մու­մի վե­րա­բե­րյալ ո­րո­շու­մը: ՍԴ ո­րո­շու­մից հե­տո վերս­կս­վե­ցին հա­կա­սա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­ներ: ՈՒ՝ ի՞նչ: Ո­չինչ: Մենք ըն­տե­լա­ցել ենք տա­րաբ­նույթ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին, մեզ դժ­վար է զար­մաց­նել: Զար­մա­նա­լի է, սա­կայն, որ դա­դա­րել ենք հար­ցեր տալ: Օ­րի­նակ՝ ին­չու՞ են երկ­րորդ նա­խա­գա­հին զր­կում տաս­նա­մյակ­նե­րով ի­րեն ուղղ­ված մե­ղադ­րանք­նե­րը հեր­քե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Նրա իսկ պաշտ­պան­նե­րը: Նա կա­րող է ան­ձեռ­նմ­խե­լի լի­նել օ­րեն­քի ա­ռաջ, իսկ ժո­ղովր­դի՞: Ե՞րբ ենք դուրս գա­լու կի­սատ-պռա­տու­թյան ինք­ներս մեզ շնոր­հած կար­գա­վի­ճա­կից: Աշ­խար­հի վրա կա՞ մի հարց, ո­րին Հա­յաս­տա­նը հս­տակ պա­տաս­խան տա: Թե՞ կի­սատ-պռա­տու­թյան հմայք­ներն են այն մի­ջա­կայ­քը, որ­տեղ գե­րա­դա­սում ենք ապ­րել ու գոր­ծել՝ հա­մա­րե­լով մեզ պաշտ­պան­ված: Չհարց­նեմ, չէ՞, ո՞րն է Ար­ցա­խի հար­ցում մեր կոնկ­րետ տե­սա­կե­տը: Թե՞ հարց­նեմ, որ ար­ձա­նագ­րեմ՝ չկա, կա ներ­քին ու ար­տա­քին օգ­տա­գործ­ման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի դայ­ջեստ, ո­րի միակ հմայ­քը հա­կա­սու­թյուն­նե­րի կծիկն է: Հի­մա Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և վե՞րջ: Թե՞ մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րի շուրջ բա­նակ­ցում ենք, ու՝ ա­ռանց Ար­ցա­խի: Նման դի­վա­նա­գի­տու­թյուն ի­րենց թույլ են տա­լիս գեր­տե­րու­թյուն­նե­րը, ու­րեմն ին­չու՞ մենք գեր­տե­րու­թյուն չենք: Թե՞ ենք, բայց միայն մենք գի­տենք:
Դիտվել է՝ 2079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ