Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հերթական սենսացիան Թրամփից

Հերթական սենսացիան Թրամփից
11.09.2019 | 12:25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնին: Թվիթերում Թրամփը գրել է, որ կտրականապես համաձայն չէր Բոլտոնի շատ տեսակետների հետ, ինչպես իր վարչակազմի այլ աշխատակիցներ: «Ես Ջոնին խնդրեցի հեռանալ և ընդունեցի նրա հրաժարականն այսօր առավոտյան: Ես շնորհակալ եմ Ջոնին իր աշխատանքի համար: Նոր խորհրդականին կնշանակեմ հաջորդ շաբաթ»: Բոլտոնն իր թվիթերում գրել է, որ հրաժարական է տվել երեկոյան, Թրամփը պատասխանել է. «Արի դա վաղը քննարկենք»: Ջոն Բոլտոնն ազգային անվտանգության հարցերով պաշտոնանկված չորրորդ խորհրդականն է: Ավելի վաղ Թրամփը հրաժեշտ էր տվել Սյուզան Ռայսին, Մայքլ Ֆլինին, Հերբերտ Մակմաստերին: 70-ամյա Ջոն Բոլտոնը խորհրդական նշանակվեց 2018-ի ապրիլին, մինչ այդ ԱՄՆ մշտական ներկայացուցիչ է եղել ՄԱԿ-ում և պետքարտուղարի օգնական:


Բոլտոնին համարում են ԱՄՆ արտաքին քաղաքականության ամենակատաղի անգղերից մեկը, մինչդեռ Թրամփը Սպիտակ տուն է եկել իբրև մեկուսացման կողմնակից՝ գտնում է Վաշինգտոնում ВВС-ի թղթակից Վլադիմիր Կոզլովսկին: ԶԼՄ-ները Բոլտոնին համարում էին Թրամփի վարչակարգի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ նշելով, որ նախագահն ու խորհրդականը հաճախ են տարաձայնություններ ունենում:
Օգոստոսի վերջին Բոլտոնը Մինսկում էր՝ դառնալով ամերիկացի ամենաբարձր պաշտոնյան, որ այցելել է Բելառուս 21-րդ դարում: Բելառուսից առաջ նա եղավ Ուկրաինայում ու Մոլդովայում:


Ռուսական իշխանությունները տարբեր արձագանքներ տվեցին Բոլտոնի պաշտոնանկությանը: Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպայի կարծիքով՝ նրա հրաժարականը վատ նշան է, որ վկայում է կադրային քաոսի մասին Թրամփի վարչակարգում ու հարցականի տակ է դնում պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել Բոլտոնի աշխատանքի ժամանակ: Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը գտնում է, որ Բոլտոնի հրաժարականով մեծանում են ռազմավարական հարձակողական զինատեսակների կրճատման պայմանագրի (СНВ-3) երկարացման հեռանկարները: «Նա միշտ դեմ էր պայմանավորվածություններին ռազմավարական կայունության ու զինատեսակների վերահսկողության ոլորտում՝ գտնելով, որ նրանք սահմանափակում են ԱՄՆ-ին ու թույլ չեն տալիս ցուցադրել իրենց գերազանցությունը»՝ գտնում է Կոսաչովը:
ВВС


Հ.Գ. Իսկապես վաղուց ԱՄՆ նախագահը ոչ մեկին չէր պաշտոնանկել՝ ստաժն արդեն կարող էր անվավեր համարվել: Եվ, այնուամենայնիվ, Բոլտոնի հրաժարականը անակնկալ չէ՝ ակնհայտ էր, որ նախաձեռնություններն ավելի անվտանգ չեն դարձնում աշխարհն ԱՄՆ-ի համար: Ջոն Բոլտոնի հրաժարականը, թերևս, ամենաջերմը կընդունի Իրանը, հետո Սիրիան: Չի բացառվում, որ Վաշինգտոն-Թեհրան հարաբերություններում որոշ փոփոխություններ լինեն, թեպետ 2015-ի վեցնյակի համաձայնագրին ԱՄՆ-ը չի վերադառնա: 2020-ին վերստին առաջադրվելու մասին արդեն բարձրաձայնած Դոնալդ Թրամփի աշխատակազմում դեռ կլինեն պաշտոնանկություններ ու փոփոխություններ, նախևաառաջ հաղթանակ՝ սկզբունքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ