Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Երկ­րի ա­պա­գան իր ներ­քին ռե­սուրս­նե­րի հաշ­վին կա­ռու­ցե­լու ու­նա­կու­թ­յունն է ցան­կա­ցած պե­տու­թ­յուն դարձ­նում ու­ժեղ, ու Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թ­յուն չէ»

«Երկ­րի ա­պա­գան իր ներ­քին ռե­սուրս­նե­րի հաշ­վին կա­ռու­ցե­լու ու­նա­կու­թ­յունն է ցան­կա­ցած պե­տու­թ­յուն դարձ­նում ու­ժեղ, ու Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թ­յուն չէ»
20.03.2020 | 02:54
ՄԵՆՔ Է­ԿՈ­ՆՈ­ՄԻ­ԿԱ­ՅԻ ԵՎ ԳՅՈՒ­ՂԱՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅԱՆ ՆԱ­ԽԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՈՒՄ ԵՆՔ
(Ա­սո­րես­տա­նը խոր­տակ­վեց ո­ռոգ­ման ջրի, ե­րաշ­տի պատ­ճա­ռով. ի՞նչ է սպա­սում մեզ)
Հար­գե­լի ըն­թեր­ցող, նա­խորդ հոդ­վա­ծը ա­վար­տե­ցինք այն հույ­սով, որ օգ­տա­գոր­ծե­լով մեր երկ­րի ներ­քին ռե­սուրս­նե­րը` 8 մլրդ խմ ո­ռոգ­ման ջու­րը, անմ­շակ հո­ղա­տա­րածք­նե­րը, ար­տագ­նա աշ­խա­տան­քի մեկ­նող մեր մարդ­կա­յին նե­րու­ժը, հայ­րե­նա­կան գի­տա­տեխ­նի­կա­կան առ­կա նո­րույթ­նե­րը, կկա­րո­ղա­նանք ա­վե­լաց­նել ա­նաս­նա­պահ գյու­ղա­ցու շա­հույ­թը: Խոս­տա­ցա «Ինչ­պե՞ս ա­նել»-ը ներ­կա­յաց­նել հա­ջոր­դիվ:
Առ­կա ի­րա­վի­ճա­կում, որ­պես ա­ռա­ջին` քիչ ծախ­սա­տար քայլ, այդ խն­դի­րը կա­րե­լի է լու­ծել կա­թի ու մսի ինք­նար­ժե­քի հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րից մե­կի` ա­նաս­նա­կե­րի գի­նը ի­ջեց­նե­լով` վե­րը նշ­ված ներ­քին ռե­սուրս­նե­րը հա­մա­տեղ օգ­տա­գոր­ծե­լով: Տե­սեք. գյուղ­նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով, մեր ա­րոտ­նե­րի, խոտ­հարք­նե­րի բեր­քատ­վու­թյու­նը նոր­մա­տի­վից ցածր է 2-3 ան­գամ, գյու­ղա­մերձ ա­րոտ­նե­րը գրե­թե ամ­բող­ջու­թյամբ վե­րած­վել են ա­նա­պա­տի, ու այդ գոր­ծըն­թա­ցը ա­վե­լի է ա­րա­գա­նում կլի­մա­յի գլո­բալ փո­փո­խու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված ո­ռոգ­ման ջրի պա­կա­սի, ե­րաշ­տի հա­ճա­խա­կա­նու­թյան մե­ծաց­ման, խո­տի ա­ճեց­ման տեխ­նո­լո­գիա­յի տար­րա­կան կա­նոն­նե­րը չպահ­պա­նե­լու պատ­ճառ­նե­րով: Մինչ­դեռ Լոռ­վա ա­րոտ­նե­րում մեր կա­տա­րած փոր­ձե­րը ցույց տվե­ցին որ եր­կու խն­դիր­ներն էլ լու­ծե­լի են. ո­ռոգ­ման ջու­րը պա­հան­ջար­կից ա­վե­լի է, մնում է այն ճիշտ օգ­տա­գոր­ծել, մեր ստեղ­ծած տեխ­նո­լո­գիան և մե­քե­նան մի ան­ցու­մով ի­րա­գոր­ծում է խո­տի ա­ճեց­ման բո­լոր պա­հանջ­նե­րը` չվ­նա­սե­լով խո­տա­ծած­կույ­թը, փխ­րեց­նում բույ­սի ար­մա­տա­յին հո­ղա­զանգ­վա­ծը, այն պա­րար­տաց­նում, կա­տա­րում անհ­րա­ժեշտ խո­տա­սեր­մե­րի են­թա­ցանքս, ստեղ­ծում պայ­ման­ներ, որ բնու­թյան տված անձրևաձն­հալ ջու­րը ինք­նա­բե­րա­բար լից­քա­վո­րի փխ­րեց­ված հո­ղա­շեր­տը, ար­մա­տա­յին հա­մա­կար­գում ստեղ­ծե­լով խո­նա­վու­թյան պա­շար: ՈՒ բեր­քի բազ­մա­պա­տիկ ա­ճը, ան­հա­մե­մատ փոքր ծախ­սե­րի դեպ­քում, ի­րո­ղու­թյուն է: Այ­սինքն, կու­նե­նանք խո­տի գնի էա­կան ան­կում, և հետևա­բար, էա­կան շա­հույթ` կա­թի ու մսի ի­րա­ցու­մից: (Փոր­ձեք չփխ­րեց­նել ծաղ­կա­մա­նի հո­ղա­զանգ­վա­ծը և դուք շու­տով ծա­ղիկ չեք ու­նե­նա: Խն­դիրն այն է, որ բույ­սի նոր­մալ ա­ճի հա­մար ար­մա­տա­յին հո­ղա­զանգ­վա­ծում հո­ղի պինդ մաս­նիկ­նե­րի և օ­դաջ­րա­յին ծա­կո­տի­նե­րի (ո­րոն­ցով սնուն­դը մո­տե­նում է ա­մատ­նե­րին), հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը պետք է պահ­պան­վի 50/50 չա­փա­բաժ­նով: Սա­կայն, տա­րի­նե­րի ըն­թաց­քում, բնաար­տադ­րա­կան գոր­ծոն­նե­րի` անձրևի, ձյան, հո­ղի շեր­տի, ա­րա­ծող կեն­դա­նու, տեխ­նի­կա­յի կշիռ, խո­նա­վու­թյան գո­լոր­շա­ցում և այլն, այս հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը փոխ­վում է, հո­ղը «նս­տում» է, ծա­կո­տի­նե­րը վե­րա­նում են, ու խո­տը սնունդ չի ստա­նում, չի ա­ճում: Նշենք, որ միայն տա­վա­րի կշ­ռից, հո­ղի 1 քսմ-ի վրա մո­տա­վո­րա­պես 10 կգ ուժ է ազ­դում: Ի­րա­վի­ճա­կը ա­վե­լի է վա­տա­նում ոչ­խար­ներ ա­րա­ծեց­նե­լիս: Մինչ­դեռ ա­րոտ­նե­րում և խոտ­հարք­նե­րում մա­կերևու­թա­յին փխ­րե­ցում չի կա­րե­լի` կոչն­չա­նա խո­տա­ծած­կույ­թը: ՈՒ խնդ­րի լուծ­ման միակ տար­բե­րա­կը խո­տի ար­մա­տա­յին հո­ղա­զանգ­վա­ծը փխ­րեց­նելն է, ին­չը հա­ջո­ղու­թյամբ կա­տա­րում է մեր կող­մից ա­ռա­ջարկ­վող մե­քե­նան:
Հաս­կա­նա­լի է , որ ա­ռանց ո­ռոգ­ման ջրի բա­վա­րար քա­նա­կի խո­տի ա­ճեց­ման վե­րը նշ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րը քիչ ար­դյու­նա­վետ կլի­նեն: Իսկ ո­ռոգ­ման ջուր կա` պա­հան­ջար­կից 4 ան­գամ ա­վե­լի` մո­տա­վո­րա­պես 8 մլրդ խմ: Դրա­նից մո­տա­վո­րա­պես 1,5 մլրդ խմ-ն մենք կա­րո­ղա­նում ենք կու­տա­կել ջրամ­բար­նե­րում, մնա­ցա­ծը ա­նար­գել «փախ­չում է» Թուր­քիա, Ադր­բե­ջան, Վրաս­տան հե­ղե­ղում­նե­րով ա­վե­րե­լով շր­ջա­պա­տը, իր հետ տա­նե­լով մեր հո­ղե­րի կե­նա­րար սնուն­դը` հու­մու­սը. ար­դյուն­քում, մաս­նա­գետ­նե­րի փաս­տարկ­մամբ, բեր­րիու­թյան ան­կու­մը կազ­մում է մինչև 50 տո­կոս, և այդ բա­ցը այ­սօր լրաց­նում ենք ար­տերկ­րից հա­զա­րա­վոր տոն­նա­նե­րով, եր­բեմն էլ կաս­կա­ծե­լի ո­րա­կով, քի­միա­կան պա­րար­տա­նյու­թեր ներկ­րե­լով, գյուղմ­թեր­քի ինք­նար­ժե­քը ար­հես­տա­կա­նորն բարձ­րաց­նե­լով, գյու­ղա­ցու շա­հույ­թը պա­կա­սեց­նե­լով, եր­բեմն էլ զրո­յաց­նե­լով: Մեր երկ­րում խրո­նի­կա­կան լուրջ հի­վան­դու­թյան է վե­րած­վել ա­մեն տա­րի, ո­ռոգ­ման ջրի պա­կա­սի պատ­ճա­ռով, Սևա­նը դա­տար­կե­լը:
Ստաց­վում է, որ «փախ­չող» ջրա­քա­նա­կը հան­րա­պե­տու­թյու­նում «պա­հե­լը» վե­րա­ճում է գերխ­նդ­րի` կլուծ­վեն ո­ռոգ­ման ջրի, հո­ղի բեր­րիու­թյան վե­րա­կան­գն­ման, Սևա­նից ջրա­ռի կա­սեց­ման հար­ցե­րը: Այս խն­դիր­նե­րը դի­տար­կե­լիս, սո­վո­րա­բար ա­ռաջ­նայ­նու­թյու­նը տր­վում է ջրամ­բար­ներ կա­ռու­ցե­լուն: Բայց, ար­դեն քա­նի տաս­նա­մյակ է, ո­ռոգ­ման ջրի խն­դի­րը կա, ջուր էլ կա, իսկ ջրամ­բար­ներ չեն կա­ռոուց­վում, կիսա­կա­ռույց­ներն էլ ա­վար­տին չեն հասց­վում: Ին­չու՞…Լուրջ կաս­կած­ներ կան, որ այդ ճա­նա­պար­հով շարժ­վե­լը այ­սօր ար­դեն վի­ճար­կե­լի է` փոր­ձեմ բա­ցել փա­կագ­ծե­րը խնդ­րի լուծ­ման մեր ա­ռա­ջար­կու­թյան և ջրամ­բար­նե­րի կա­ռուց­ման հա­մե­մա­տա­կան գնա­հա­տա­կան­նե­րով։
1. Սեյս­միկ անվ­տան­գու­թյուն. հի­շենք մեր օ­րե­րում աշ­խար­հում փլուզ­ված ջրամ­բար­տակ­նե­րի հետևանք­նե­րը, Եղ­վար­դի գրե­թե ար­դեն պատ­րաստ, մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի ծախս ա­րած ջրամ­բար­տա­կի շի­նա­րա­րու­թյան կա­սե­ցու­մը, երբ մե­րոնք հան­կարծ քնից արթ­նա­ցան ու մղ­ձա­վան­ջա­յին ե­րա­զի ազ­դե­ցու­թյան տակ սկ­սե­ցին ներ­կա­յաց­նել դրա փլուզ­ման հնա­րա­վոր հետևանք­նե­րը և այլն:
Մեր ա­ռա­ջար­կու­թյան դեպ­քում` վտանգ չկա, ո­րով­հետև չկա ջրամ­բա­րը` բնա­կա­վայ­րե­րի գլ­խին թա­ռած «ա­տո­մա­յին ռում­բը»: Ա­վե­լին, հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում «ար­տադր­ված» ար­տեր­կիր «փախ­չող» ջրա­քա­նա­կը հնա­րա­վո­րինս հա­վա­սա­րա­չափ «պահ» տա­լով բույ­սի փխ­րեց­ված, պա­րար­տաց­ված ար­մա­տա­յին հո­ղա­շեր­տում, այն խո­նավ պա­հե­լով, մենք բա­րե­լա­վում ենք բույ­սի ա­ճի պայ­ման­նե­րը. նրա ար­մա­տա­յին հա­մա­կար­գը հզո­րա­նում է, սեպ­վում, փա­թաթ­վում մայր հո­ղին` կա­սեց­վում են սո­ղանք­նե­րը, գյու­ղա­մերձ տա­րածք­նե­րի հո­ղա­շեր­տե­րի շար­ժը, ա­վե­լի մե­ծաց­նում գյու­ղա­կան շի­նու­թյուն­նե­րի սեյս­մա­կա­յու­նու­թյու­նը: Հզո­րա­նում է նաև բույ­սի վեր­գետ­նյա մա­սը. բերքն ա­ռատ է, հո­ղում առ­կա խո­նա­վու­թյան հաշ­վին բույ­սը մշ­տա­դա­լար է, հետևա­բար բա­ցառ­վում են պա­տա­հա­կան կայ­ծե­րից բռնկ­վող հր­դեհ­նե­րը. հի­շենք Խոս­րո­վի ան­տա­ռի և հա­րա­կից տա­րածք­նե­րի մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի վնաս հասց­նող և ա­մեն տա­րի հան­րա­պե­տու­թյան այլ տա­րածք­նե­րում կրկն­վող հր­դեհ­նե­րի դեպ­քե­րը:
2. Ջրա­կու­տակ­ման ռիս­կեր. կլի­մա­յի փո­փո­խու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված` ար­դեն քա­նի տա­րի մեր ջրամ­բար­նե­րը կի­սա­դա­տարկ են, իսկ դա նշա­նա­կում է նաև, որ մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի ար­ժո­ղու­թյամբ բե­տո­նի, ար­մա­տու­րա­յի և այլն, մի զգա­լի մա­սը չի «աշ­խա­տե­լու», ա­վե­լին, պա­հան­ջե­լու է կա­յու­նու­թյան ա­պա­հով­ման նշա­նա­կա­լի` չփոխ­հա­տուց­վող ծախ­սեր:
Մեր ա­ռա­ջար­կու­թյան դեպ­քում կլի­մա­յի փո­փո­խու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված ջրա­կու­տակ­ման ռիսկ չկա. հո­ղը կնե­րա­ռի այն­քան ջուր, որ­քան այդ պա­հին կտա մայր բնու­թյու­նը: Փխ­րեց­ված հո­ղա­շեր­տի ջրակ­լան­ման ու­նա­կու­թյան հետ հա­մե­մա­տած մի քա­նի ան­գամ ա­վե­լի շատ նե­րառ­ված հա­վե­լյալ ջրա­քա­նա­կը ավ­տո­մատ, ձգո­ղա­կա­նու­թյան օ­րեն­քի հա­մա­ձայն, հո­ղի են­թա­շեր­տե­րով կհո­սի ներքև, վե­րա­բա­ցե­լով խմե­լու ջրի լեռ­նա­յին աղ­բյուր­նե­րը, ո­րոնց շր­ջա­կայ­քում դա­րեր ա­ռաջ տնա­վոր­վել են մեր նախ­նի­նե­րը, իսկ այ­սօր լքում են այդ տա­րածք­նե­րը, ո­րով­հետև փակ­վել են աղ­բյուր­ներ, սր­վել են ոչ միայն ո­ռոգ­ման, այլև խմե­լու ջրի խն­դիր­նե­րը (ջր­պետ­կո­մի պաշ­տո­նա­կան հա­վաստ­մամբ, հա­մայ­նք­նե­րի կե­սից ա­վե­լին` կես մի­լիոն մարդ, ու­նի այդ խն­դի­րը):
3. Ար­դյու­նա­վե­տու­թյուն. ջրի կո­րուս­տը ջրամ­բար­նե­րում միայն գո­լոր­շա­ցու­մից, ֆիլտ­րա­ցիա­յից հաս­նում է մինչև 50 տո­կո­սի, և դրա դեմ պայ­քա­րի մի­ջոց չկա: Այն է` չես կա­րող ջրի մա­կերևույ­թը մե­կու­սաց­նել արևի և քա­մու ազ­դե­ցու­թյու­նից։
Մեր ա­ռա­ջար­կու­թյան դեպ­քում կո­րուս­տը գրե­թե զրո է, ո­րով­հետև կլան­ված ջու­րը ծածկ­ված լի­նե­լով հո­ղա­շեր­տով, գործ­նա­կա­նում չի գո­լոր­շա­նում, չի են­թարկ­վում արևի և քա­մու ազ­դե­ցու­թյա­նը: Ինչ վե­րա­բե­րում է ֆիլտ­րա­ցիա­յի մեծ չա­փին, ա­պա այն նպա­տա­կա­յին է` անձրևաձն­հալ ջու­րը որ­քան հնա­րա­վոր է լայ­նո­րեն տա­րա­ծել գյու­ղօգ­տա­գործ­ման հո­ղա­շեր­տե­րում, դրա­նով նպաս­տե­լով նաև խմե­լու ջրի ստոր­գետ­նյա աղ­բյուր­նե­րի վե­րա­բաց­մա­նը:
4. Անհ­նա­րի­նու­թյուն. ա­րոտ­ներն ու խոտ­հարք­նե­րը հատ­կա­պես ե­րաշտ տա­րի­նե­րին ջրամ­բա­րի ջրով ո­ռո­գե­լու, ո­րով հետևից` ջրամ­բա­րից, ջու­րը գործ­նա­կա­նում չես կա­րող բարձ­րաց­նել վերև, սա­րե­րը, հասց­նել ա­րոտ­նե­րին:
Մեր ա­ռա­ջար­կու­թյան դեպ­քում ա­րոտ­նե­րի և խոտ­հարք­նե­րի բու­սա­կան աշ­խար­հը, ար­մա­տա­յին փխ­րեց­ված հո­ղա­շեր­տում ներ­ծծ­ված ջրի շնոր­հիվ, զերծ կմ­նա ե­րաշ­տից, ո­րով­հետև անձրևաձն­հալ ջրի միակ կա­թիլն էլ կմ­նա ա­րո­տում և խոտ­հար­քում, ու ե­րաշտն էլ այդ­քան ա­ղե­տա­լի հետևանք­ներ չի ու­նե­նա:
5. Եր­կա­րատևու­թյուն. մի­ջին մե­ծու­թյամբ մի ջրամ­բա­րի կա­ռու­ցու­մը սո­վո­րա­բար տևում է 6-7 տա­րի, որ­տե­ղի՞ց պետք է այդ տա­րի­նե­րին ջուր վերց­նի գյու­ղա­ցին, որ­քա՞ն ջուր կկորց­նի Սևա­նը, և ին­չի՞ կվե­րած­վի այն:
Մեր ա­ռա­ջար­կու­թյան դեպ­քում 2-3 տա­րին մեկ ան­գամ ա­րոտն ու խոտ­հար­քը պետք է մշա­կել ա­ռա­ջարկ­ված տեխ­նո­լո­գիա­յով, և գյու­ղա­ցին կու­նե­նա սպաս­ված ար­դյուն­քը:
6. Ծախ­սա­տա­րու­թյուն. 8 մլրդ խմ ջու­րը ամ­բա­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է 15 մլրդ դո­լար:
Մեր ա­ռա­ջար­կու­թյան դեպ­քում` հան­րա­պե­տու­թյան մո­տա­վո­րա­պես 1,2 մլն հա ա­րոտ­ներն ու խոտ­հարք­նե­րը նշ­ված տեխ­նո­լո­գիա­յով մշա­կե­լու հա­մար անհ­րա­ժեշտ կլի­նի ու­նե­նալ 300 հատ մե­քե­նա, ո­րոնք կհա­վաք­վեն մեր ար­հես­տա­նոց­նե­րում` Ռու­սաս­տա­նից ներ­կր­ված հան­գույց­նե­րով: Խն­դի­րը կա­րե­լի է լու­ծել նաև հան­րա­պե­տու­թյու­նում առ­կա շար­քա­ցան­նե­րը ձևա­փո­խե­լով: Ռու­սաս­տա­նից ներ­կր­ված հան­գույց­նե­րով հա­վա­քած մի մե­քե­նան կար­ժե­նա մո­տա­վո­րա­պես 15 000 դո­լար: Ար­ված ծախ­սե­րի փոխ­հա­տուց­ման մո­տա­վոր ժամ­կե­տը վե­գե­տա­ցիա­յի մի շր­ջանն է: Մի նկա­տա­ռում` տեխ­նո­լո­գիան խոր­հուրդ չի տր­վում կի­րա­ռել կա­վա­յին հո­ղե­րում:
Հար­գե­լի ըն­թեր­ցող, ես փոր­ձե­ցի ցույց տալ, որ տե­ղա­կան ռե­սուրս­նե­րը` ո­ռոգ­ման ջուր, ա­րոտ­ներ, խոտ­հարք­ներ, հայ­րե­նա­կան գի­տա­տեխնի­կա­կան մշա­կում­ներ, ճիշտ օգ­տա­գոր­ծե­լով այ­սօր ար­դեն կա­րող ենք էա­կա­նո­րեն նվա­զեց­նել ե­րաշ­տի վտան­գը, ստա­նալ մի քա­նի ան­գամ շատ, հա­մե­մա­տա­բար է­ժան ա­նաս­նա­կեր և լու­ծել կա­թի ու մսի շու­կա­յա­կան մր­ցու­նա­կու­թյան, լավ փող աշ­խա­տե­լու, ու նաև դրա­նով ո­լորտն ու բնօր­րա­նը չլ­քե­լու խն­դիր­նե­րը: Մո­տա­վոր հաշ­վարկ­նե­րով, ա­ռա­ջարկ­վող տեխ­նո­լո­գիա­յի և մե­քե­նա­յի կի­րառ­մամբ հնա­րա­վոր կլի­նի խո­տի գի­նը ի­ջեց­նել 50 տո­կո­սի չա­փով` ակն­կա­լե­լով կա­թի ու մսի ինք­նար­ժե­քի հա­մար­ժեք ան­կում, շա­հույ­թի ա­վե­լա­ցում։ Կա­ռա­վա­րու­թյուն ու­ղարկ­ված մեր հաշ­վարկ­նե­րի հա­մա­ձայն, այս տեխ­նո­լո­գիա­յի կի­րա­ռու­մից սպաս­վող օ­գու­տը` ծախ­սե­րը հա­նած, միայն խո­տի բեր­քի ա­ճից մի հեկ­տա­րի հաշ­վով կազ­մում է 44657 դրամ: Հաս­կա­նա­լի է, որ այդ օ­գուտն ա­վե­լին է, քա­նի որ ա­ռա­ջարկ­վող տեխ­նո­լո­գիա­յով, մե­քե­նա­յով լուծ­վում են նաև ջր­հե­ղեղ­նե­րի, տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րի, սո­ղանք­նե­րի, հո­ղա­տար­ման կա­սեց­ման, խմե­լու ջրի ստոր­գետ­նյա լեռ­նա­յին աղ­բյուր­նե­րի վե­րա­բաց­ման, խն­դիր­նե­րը:
Մե­քե­նան աշ­խա­տում է ՄՏԶ-80/82 տրակ­տո­րի հետ, ար­տադ­րո­ղա­կա­նու­թյու­նը 1,5 հա/ժամ է, տա­րե­կան բեռն­վա­ծու­թյու­նը` 1800 հա: Մեր կար­ծի­քով, մե­քե­նա­յի սե­փա­կա­նա­տե­րը պետք է լի­նի հա­մայն­քը, որն էլ պետք է կազ­մա­կեր­պի իր ա­րոտ­նե­րի, խոտ­հարք­նե­րի խնամ­քը, խո­տի հա­վա­քը և դրա բաշ­խու­մը հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին:
Այս­պի­սով, վե­րը նշ­ված հա­մե­մա­տա­կան­նե­րը ցույց են տա­լիս, որ ար­դեն այ­սօր, ան­հա­մե­մատ չն­չին ծախ­սե­րով, մեր ա­ռա­ջար­կած տեխ­նո­լո­գիան և մե­քե­նան ներդ­նե­լով, 8 մլրդ խմ ջու­րը կա­րե­լի է ծա­ռա­յեց­նել հան­րա­պե­տու­թյան շա­հե­րին` էա­պես լու­ծել ո­ռոգ­ման ջրի խն­դիր­նե­րը, կա­սեց­նել ե­րաշ­տը, Սևա­նից ջրա­ռը, ինչ­պես նաև ջր­հե­ղեղ­նե­րը, տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րը, սո­ղանք­նե­րը, հո­ղա­տար­ման երևույթ­նե­րը, վե­րա­բա­ցել խմե­լու ջրի լեռ­նա­յին աղ­բյուր­նե­րը:
Այդ ջրա­քա­նա­կը մեզ մոտ պա­հե­լով, հարևան­նե­րի խն­դրան­քով դրա մի մա­սը ի­րենց թող­նե­լով, մենք կլու­ծենք նաև տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեր խն­դիր­նե­րից մի քա­նի­սը:
Հար­գե­լի վար­չա­պետ, պա­րոն Փա­շի­նյան, հար­գե­լի պա­րոն նա­խա­րար­ներ Ցո­լա­կյան, Խա­չատ­րյան, Գրի­գո­րյան, Պա­պի­կյան, Մնա­ցա­կա­ն­յան, տե՛ր կանգ­նեք այս տեխ­նո­լո­գիա­յին և մե­քե­նա­յին: Հի­շենք Ա­սո­րես­տա­նի ճա­կա­տա­գի­րը:
Հար­գե­լի ըն­թեր­ցող, վե­րը նշ­ված նո­րույ­թի ներդ­րու­մը ա­ռա­ջին քայլն է ա­նաս­նա­պահ գյու­ղա­ցու շա­հույ­թը ա­վե­լաց­նե­լու, նրան աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նի «ըն­տա­նե­կան նպաս­տի» ա­մո­թա­լի ցու­ցա­կից դուրս հա­նե­լու գոր­ծըն­թա­ցում:
Հա­ջորդ, է՛լ ա­վե­լի լուրջ քայ­լը ո­լոր­տում առ­կա մյուս ներ­քին ռե­սուրս­նե­րը գոր­ծար­կելն է, ինչն ա­նաս­նա­պա­հի ե­կա­մու­տը կբազ­մա­պատ­կի, երկ­րում կս­տեղ­ծի ո­րա­կյալ, է­ժան, ինք­նա­բավ կա­թի ու մսի, կաթ­նամ­սամ­թեր­քի ար­տադ­րու­թյուն, կխ­թա­նի զբո­սաշր­ջու­թյու­նը, ո­րա­կյալ մաս­նա­գետ­նե­րի պա­հան­ջար­կը, ներ­գաղ­թը:
Հան­րա­ճա­նաչ են բնու­թյան, պատ­մամ­շա­կու­թա­յին մեր ար­ժեք­նե­րը. միայն Ա­րա­րատն ու Տաթևը զբո­սաշր­ջի­կի հա­մար մի ամ­բողջ հայտ­նու­թյուն են: Բայց խոս­տո­վա­նենք, որ տե­սա­ծի հրա­պույ­րը զբո­սաշր­ջի­կի մոտ ա­վե­լի եր­կա­րատև է, ցն­ցող, երբ դա զու­գակց­վում է, ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել, «օր­գա­նա­կան գյու­ղատն­տե­սու­թյան» սնն­դամ­թեր­քի անկ­րկ­նե­լի համ ու հո­տով, ա­ռա­վել ևս, երբ գնի ա­ռու­մով այն մատ­չե­լի է, ա­ռա­վել ևս, երբ այն «եփ­վում» է Հա­մա­զաս­պյա­նի էկ­զո­տիկ, արևա­յին մարտ­կոց­նե­րով: Հա­վա­տաց­նում եմ, որ այս ա­մե­նը մեկ ան­գամ վա­յե­լո­ղը իր հու­շա­պա­տու­մով Հա­յաս­տան կբե­րի զբո­սաշր­ջիկ­նե­րի մի ամ­բողջ բա­նակ, Վրաս­տա­նի ծո­վը վա­յե­լե­լուց հե­տո ռուս զբո­սաշր­ջի­կը իր պարտ­քը կհա­մա­րի իր մե­քե­նա­յով հա­տել նաև մեր երկ­րի սահ­մա­նը, լո­ղալ Սևա­նում, նաև երբ ջրի ջեր­մաս­տի­ճա­նը «այն» չէ, բայց ա­փին Հա­մա­զաս­պյա­նի գրե­թե կլոր տա­րին գոր­ծող «Արևա­յին տա­քաց­մամբ փոք­րիկ ջրա­վա­զան­ներն են»` աշ­խար­հի մոր­ժե­րի ե­րա­զան­քը: Իմ մտե­րիմ­նե­րի փոր­ձով գի­տեմ, հետ­դար­ձը ու­րախ մտո­րում­նե­րի ճա­նա­պարհ է. չէ որ լավ հի­շո­ղու­թյուն­նե­րի հետ մե­քե­նան լի է հա­րա­վի արևի բերք ու բա­րի­քի տե­սա­կա­նիով: Ես դի­տա­վո­րյալ ըն­դգ­ծում եմ այս ա­մե­նը, ո­րով­հետև, ինչ­պես գի­տենք, հյու­սի­սա­յին ճա­նա­պար­հով, սե­զո­նին վրա­ցի­նե­րը էլ ա­վե­լի են խս­տաց­նում բեռ­նա­տար­նե­րի շար­ժը դե­պի Ռու­սաս­տան, ամ­բողջ ճա­նա­պար­հա­հատ­վա­ծը, այդ թվում նաև հա­կա­ռակ ըն­թաց­քով, տրա­մադ­րե­լով ավ­տո­տու­րիստ­նե­րին: Հենց սրանք էլ մեր բերքն ու բա­րի­քը ի­րենց ավ­տո­մե­քե­նա­նե­րով կար­տա­հա­նեն Ռու­սաս­տան, ինչ-որ չա­փով թեթևաց­նե­լով խնդ­րի լու­ծու­մը:
Մյուս կարևոր խն­դի­րը ա­նաս­նա­պա­հի աշ­խա­տան­քը ` բարձր շա­հույ­թի հետ, նաև հրա­պու­րիչ դարձ­նելն է: Ա­նաս­նա­պա­հու­թյան մե­քե­նա­յա­ցու­մը, ավ­տո­մա­տա­ցու­մը ըն­ձե­ռում են այդ հնա­րա­վո­րու­թյու­նը, ին­չը «բա­ցում» է նաև մեր մաս­նա­գետ­նե­րի ներ­գաղ­թի ճա­նա­պար­հը:
Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ
Դիտվել է՝ 11127

Մեկնաբանություններ