Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալ­կո­հո­լի և հրու­շա­կե­ղե­նի պա­հան­ջար­կը նվա­զում է

Ալ­կո­հո­լի և հրու­շա­կե­ղե­նի պա­հան­ջար­կը նվա­զում է
11.05.2020 | 22:23
Այս օ­րե­րին սնն­դամ­թեր­քի շու­կան ա­մե­նա­շա­հե­կան վի­ճա­կում է, ին­չը բնա­կան է ՝ մար­դը կա­րող է ապ­րել ա­ռանց իր զգես­տա­պա­հա­րա­նը նո­րաց­նե­լու և խո­հա­նո­ցը տեխ­նի­կա­յով հա­գեց­նե­լու, սա­կայն ա­ռանց հա­ցի՝ ոչ։ Բայց և այն­պես սնն­դամ­թեր­քի շու­կա­յում կան ո­լորտ­ներ, ո­րոն­ցում ա­ռանձ­նա­կի նկա­տե­լի է սպառ­ման ան­կու­մը։
Սու­պեր­մար­կետ­նե­րում կա­տա­րած մեր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը վկա­յում են, որ զգա­լիո­րեն նվա­զել է հրու­շա­կե­ղե­նի և ալ­կո­հո­լի սպա­ռու­մը, փո­խա­րե­նը մե­ծա­ցել է ծխա­խո­տի սպա­ռու­մը։ Սա, բնա­կա­նա­բար, ու­նի իր տրա­մա­բա­նա­կան բա­ցատ­րու­թյու­նը։ Բո­լո­րո­վին պա­տա­հա­կան չէ ծխա­խո­տի սպառ­ման ա­ճը՝ նյար­դա­հո­գե­բա­նա­կան լար­վա­ծու­թյան մեջ գտն­վող ան­ձինք, որ­պես կա­նոն, սո­վո­րա­կա­նից շատ են ծխում։ Իսկ այն, որ մարդ­կանց նյար­դե­րը լար­ված են, գաղտ­նիք չէ։ Մի կող­մից Covid-19-ի շուրջ ա­մե­նօ­րյա ճն­շող տե­ղե­կատ­վու­թյուն, մյուս կող­մից աշ­խա­տան­քը, բիզ­նե­սը կորց­նե­լու վախ, ին­չը մար­դուն փա­կու­ղի է մտց­նում, նա էլ, ան­կախ ի­րե­նից, բո­լոր խն­դիր­նե­րի պա­տաս­խա­նը փնտ­րում է «սի­գա­րետ կպց­նե­լու» մեջ։
Հաս­կա­նա­լի է նաև հրու­շա­կե­ղե­նի և ալ­կո­հո­լի շու­կա­յում սպառ­ման նվա­զու­մը։ Երբ հա­ցի խն­դի­րը լր­ջա­նում է, շո­կո­լա­դը, խմո­րե­ղե­նը, ան­գամ 1500-դրա­մա­նոց խմիչ­քը դաս­վում են հա­ճույք­նե­րի շար­քին։ Սու­պեր­մար­կետ­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի հետ զրույ­ցում պարզ­վեց, որ խմիչ­քի շու­կա­յում հա­մե­մա­տա­բար պա­հան­ջարկ­ված է գա­րե­ջու­րը, թեև նշում են, որ մինչ կա­րան­տի­նը գա­րեջ­րի սպա­ռու­մը ա­վե­լի մեծ էր։ Թերևս տրա­մա­բա­նա­կան է, որ հա­մե­մա­տու­թյան մեջ գա­րե­ջու­րը ա­վե­լի պա­հան­ջարկ­ված է, քա­նի որ գնա­յին ա­ռու­մով այն ա­վե­լի մատ­չե­լի է։ Ա­մեն դեպ­քում, ինչ­պի­սի՞ պատ­կեր է այ­սօր գա­րեջ­րի ար­տադ­րու­թյան ո­լոր­տում։
«Գա­րեջ­րի սպա­ռու­մը ապ­րիլ ամ­սին նվա­զել է մոտ 15-17 %-ով։ Ե­թե այս տեմ­պը շա­րու­նակ­վի, հնա­րա­վոր է ա­ռա­ջա­նա շա­հույ­թի խն­դիր»,- մեզ հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում ա­սաց գա­րե­ջուր ար­տադ­րող ըն­կե­րու­թյուն­նե­րից մե­կի աշ­խա­տա­կի­ցը։
Չնա­յած սպառ­ման կր­ճատ­մա­նը, այս­տեղ կադ­րեր չեն կր­ճատ­վել։ Այս ֆո­նի վրա հարց է ա­ռա­ջա­նում` ինչ­պե՞ս են լու­ծել աշ­խա­տա­վար­ձե­րի հար­ցը, և ե­թե շա­հույ­թի կր­ճատ­ման ռիս­կեր կան, ինչ­պե՞ս է լուծ­վե­լու նույն աշ­խա­տա­վար­ձե­րի հար­ցը։ «Մեր մո­տե­ցու­մը հետևյալն է, ա­նել ա­ռա­վե­լա­գույ­նը, որ հաս­տիք­նե­րը չկր­ճատ­վեն։ Աշ­խա­տա­վար­ձեր և հար­կեր վճա­րե­լու նպա­տա­կով վարկ ենք վերց­րել, ճիշտ է, ան­տո­կոս չէ՝ 2 %-ով, սա­կայն դա շատ ցածր տո­կոս է, ինչն է­լի վատ չէ։ Մեր պե­տու­թյու­նը այն­քան հա­րուստ չէ, որ կա­րո­ղա­նա թո­շակ­նե­րով ա­պա­հո­վել գոր­ծա­զուրկ­նե­րին։ Դրա հա­մար մենք հնա­րա­վո­րինս պետք է օգ­նենք պե­տու­թյա­նը այս հար­ցում։ Գաղտ­նիք չէ, որ գոր­ծա­րար­ներն են ա­պա­հո­վում ցան­կա­ցած երկ­րի տն­տե­սա­կան կա­յու­նու­թյու­նը։ Գոր­ծա­րար-իշ­խա­նու­թյուն հա­մա­գոր­ծակ­ցու­թու­նը, խն­դիր­նե­րի վեր­հա­նու­մը և միա­սին լու­ծում գտ­նե­լը եր­կուս­տեք շա­հե­կան են, ո­րից շա­հում է ժո­ղո­վուր­դը»,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը` կարևո­րե­լով պե­տու­թյուն- մաս­նա­վոր հատ­ված հա­ճա­խա­կի հան­դի­պում­նե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է գոր­ծա­րան­նե­րի հե­տա­գա աշ­խա­տան­քին, այս հարցն առ­նչ­վում է նաև ճա­նա­պարհ­նե­րի բաց լի­նե­լու խնդ­րին։ «Հում­քի հետ կապ­ված խն­դիր­ներ չենք ու­նե­նա, ե­թե Լար­սի ճա­նա­պարհն ան­խա­փան գոր­ծի»,- հա­վա­տաց­նում են գոր­ծա­րար­նե­րը։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 22570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ