Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

2020 թ. մա­յի­սի 9-ին հայ ժո­ղո­վուր­դը Ե­ռա­տոն չու­ներ

2020 թ. մա­յի­սի 9-ին հայ ժո­ղո­վուր­դը Ե­ռա­տոն չու­ներ
15.05.2020 | 00:16
-Կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րը միաս­նա­կան ղե­կա­վա­րու­թյան տակ միա­վո­րե­լու Ձեր ջան­քե­րի մա­սին շատ է գր­վել, բայց կու­զեի ի­մա­նալ Ձեր հե­տա­գա կեն­սագ­րու­թյան ո­րոշ ման­րա­մաս­ներ։ Շու­շիի ա­զա­տագ­րու­մից հե­տո ի՞նչ ե­ղավ այն լե­գեն­դար մար­դու հետ, ո­րին զին­վոր­ներն ան­վա­նում էին Կո­ման­դոս։
-Այ­սօր քչերն են հի­շում, որ Հա­յաս­տա­նի Գե­րա­գույն խոր­հուր­դը դա­տա­պար­տեց Շու­շիի ա­ռու­մը։
-Ես հի­շում եմ, որ Ա­շոտ Բլե­յա­նը Շու­շիի գրա­վու­մը հա­մա­րեց ճա­կա­տագ­րա­կան սխալ, ո­րի հա­մար ստիպ­ված կլի­նենք եր­կար հա­տու­ցել, նման ե­լույթ­ներ էին ու­նե­նում նաև նրանք, ով­քեր «Ցե­ղակ­րոն» էին դա­վա­նում։ Նրանց ա­ռար­կում էին` ա­սե­լով, թե Ստե­փա­նա­կեր­տը չէր դի­մա­նա հե­տա­գա ռմ­բա­կո­ծու­թյուն­նե­րին, բայց այդ ա­ռար­կու­թյուն­նե­րը կոր­չում էի ՀՀՇ-ա­կան հռե­տո­րա­բա­նու­թյան մեջ...
-Ստե­փա­նա­կեր­տը 70 %-ով ա­վեր­ված էր։ Այլևս սպա­սել չէր կա­րե­լի։ Մի խոս­քով, Դուք ու­զում եք ի­մա­նալ, թե ինչ է ե­ղել Շու­շին գրա­վե­լուց հե­տո։ Շատ խո­սակ­ցու­թյուն­ներ են ե­ղել իմ դեմ։ Շու­շին գրա­վե­լուց ան­մի­ջա­պես հե­տո հու­նի­սին պայ­քար սկս­վեց իշ­խա­նու­թյան հա­մար, և այն ջո­կատ­նե­րը, ո­րոնք կռ­վել էին միա­սին, հայ­տն­վե­ցին ի­րար դեմ։ Երբ անհ­րա­ժեշտ էր ամ­րապն­դել Ար­ցա­խի բա­նա­կը, ջո­կատ­նե­րի ղե­կա­վա­րու­թյու­նը ներ­քաշ­վեց քա­ղա­քա­կան հա­կա­մար­տու­թյուն­նե­րի մեջ։ Ինձ կան­չե­ցին Երևան, նշա­նա­կե­ցին թի­կուն­քի գծով պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ, բայց թի­կուն­քը թի­կունք է, այն­տեղ կան սե­փա­կան կա­նոն­նե­րը, ո­րոնք ինձ հա­մար չէին։ Ես հրա­ժար­վե­ցի այդ պաշ­տո­նից։ Հե­տո 5-6 տա­րի վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­ներ էին ա­նում, փո­խում պաշ­տոն­նե­րը։ Իմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Վազ­գեն Սարգ­սյա­նի հետ լավ չդա­սա­վոր­վե­ցին։ Ես 9 տա­րի ռազ­մա­կան գործ եմ սո­վո­րել: Վազ­գե­նը զին­վո­րա­կան մարդ չէր, և ինձ հա­մար եր­բեմն դժ­վար էր լի­նում հաս­կաց­նել նրան, թե ինչ և ինչ­պես պետք է ա­նել։ Ես փոր­ձում էի նրան ներ­շն­չել, որ պետք է հաս­կա­նալ զին­վո­րին, ապ­րել նրա խն­դիր­նե­րով։ Սպա­յի տա­նը, Շու­շիի ա­զա­տագր­ման երկ­րորդ տա­րե­դար­ձը նշե­լիս, Վազ­գե­նը կե­նաց ա­սաց և Շու­շիի ա­զա­տագր­ման գոր­ծո­ղու­թյան ղե­կա­վար ան­վա­նեց այլ գե­նե­րա­լի։ Նա ան­հար­մար զգաց։ Հան­դե­սից հե­տո ինձ մո­տե­ցավ մի այլ Վազ­գեն` Մա­նու­կյա­նը, և ա­սաց. «Մի՛ նեղ­վիր, ժա­մա­նակն ա­մեն ինչ տե­ղը կդ­նի»։
-Այն պա­տե­րազ­մի շատ մաս­նա­կից­ներ գնա­ցին քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Դուք այդ­պի­սի գայ­թակ­ղու­թյուն չու­նե­ցա՞ք. հի­շում եմ, որ պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ՀՀՇ-ա­կան­նե­րը մտա­ծում էին, թե Դուք դաշ­նակ­ցա­կան­նե­րի կող­մից եք, դաշ­նակ­ցա­կան­ներն էլ կար­ծում էին, թե ՀՀՇ-ից եք...
-Իսկ ես կռ­վում էի։ Իմ կռիվն սկս­վել է «Սա­սուն­ցի Դա­վիթ» ջո­կա­տից, ո­րը պաշտ­պա­նում էր սահ­ման­նե­րը և մի շարք հա­ջող գոր­ծո­ղու­թյուններ է կա­տա­րել։ 1991-ի հու­նի­սից Ղա­րա­բա­ղում զբաղ­վել եմ կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րի միա­վոր­մամբ։ Կա­յին դաշ­նակ­ցա­կան­նե­րի ջո­կատ­ներ, ա­ռան­ձին ջո­կատ­ներ գոր­ծում էին ՀՀՇ-ի ղե­կա­վա­րու­թյամբ, կար լե­գեն­դար Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նը, ո­րը փայ­լուն էր կա­տա­րում ռազ­մա­կան խն­դիր­նե­րը և չէր են­թարկ­վում ոչ մե­կին, կա­յին «Ցե­ղակ­րոն» ջո­կատ­ներ, կա­յին նշա­նա­վոր Մու­րա­դի­կը և այլ հրա­մա­նա­տար­ներ։ Ես փոր­ձում էի ա­ռա­ջադ­րել միաս­նա­կան մար­տա­կան խն­դիր­ներ և վե­րաց­նել քա­ղա­քա­կան ու­ժե­րի ազ­դե­ցու­թյունն այդ ջո­կատ­նե­րի վրա։ Ջո­կատ­նե­րի շատ հրա­մա­նա­տար­ներ ան­վս­տա­հու­թյամբ էին վե­րա­բեր­վում մեկ­մե­կու։ Խմ­բա­վո­րում­նե­րը մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ էին կա­տա­րում զատ-զատ` չեն­թարկ­վե­լով միաս­նա­կան հրա­մա­նա­տա­րու­թյա­նը։ Պար­տի­զա­նա­կան շար­ժու­մից, ան­տա­ռից հար­կա­վոր էր ստեղ­ծել ջո­կատ­ներ միաս­նա­կան ղե­կա­վա­րու­թյան ներ­քո։ Վազ­գեն Սարգ­սյա­նի մեծ ա­վանդն այդ խայ­տաբ­ղետ ջո­կատ­նե­րի միա­վո­րումն էր ու նրանց են­թար­կու­մը ռազ­մա­կան գոր­ծի գի­տակ մարդ­կանց։ Ես լե­զու եմ գտել բո­լո­րի հետ, և հա­մա­ձայ­նեց­ված ի­րա­կա­նաց­րել ենք Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյու­նը։ Քա­ղա­քա­կա­նու­թյունն ինձ չի ձգել։ Ես պաշտ­պա­նել եմ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը. 10 տա­րի ծա­ռա­յել եմ Չե­խոս­լո­վա­կիա­յում և Գեր­մա­նիա­յում։ Ղա­րա­բա­ղում ես տե­սել եմ իս­կա­կան մարդ­կանց, ո­րոնք կռ­վում էին, զո­հա­բե­րու­թյան էին գնում, և տե­սել եմ քաղ­գոր­ծիչ­նե­րի, ո­րոնք շատ վնաս հասց­րին Ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մին։ Պա­տե­րազ­մում հաս­կա­ցա, որ մարդ­կանց հետ պետք է լի­նել մինչև վերջ ազ­նիվ, իսկ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ մինչև վերջ ազ­նիվ լի­նել հնա­րա­վոր չէ։ Ոչ մե­կին չեմ դա­տա­պար­տում քա­ղա­քա­կա­նու­թյուն գնա­լու հա­մար, բայց ինքս միշտ մտա­ծել եմ, որ իմ տե­ղը զին­վոր­նե­րի կող­քին է, թեև, ինչ թաքց­նեմ, ինձ հետ բազ­միցս են խո­սակ­ցու­թյուն­ներ վա­րել ու փոր­ձել ներ­քա­շել քա­ղա­քա­կա­նու­թյուն։
-Ադր­բե­ջա­նի կող­մից ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ սկ­սե­լու վտանգ կա՞։
-Կա ռազ­մա­կան գի­տու­թյուն, որն ու­նի իր նյու­տոն­ներն ու կո­պեռ­նի­կոս­նե­րը, ո­րոնք հս­տակ պա­րա­մետ­րեր ու պատ­կե­րա­ցում­ներ են տա­լիս պա­տե­րազ­մին պատ­րաստ լի­նե­լու մա­սին։ Ադր­բե­ջա­նա­կան հա­սա­րա­կու­թյու­նը բազ­մազգ է, իշ­խա­նու­թյու­նը սուլ­թա­նու­թյուն է. այդ­պի­սի պե­տու­թյու­նը չի կա­րող պատ­րաստ լի­նել պա­տե­րազ­մի։
-Իսկ զեն­քի խո­շոր գնում­նե՞­րը։
-Զեն­քին պետք է տի­րա­պե­տել, բա­ցի դրա­նից, կռ­վում են ոչ թե զեն­քով, այլ հմ­տու­թյամբ։ Ղա­րա­բա­ղում զեն­քի քա­նակ­ներն ան­հա­մե­մա­տե­լի էին` Ադր­բե­ջանն ակն­հայտ ա­ռա­վե­լու­թյուն ու­ներ, բայց հաղ­թե­ցինք մենք։
-Այ­սօր շա­տերն են հու­շեր գրում, Շու­շիի գրո­հի մա­սին կույ­տեր են գր­վել։ Ին­չու՞ Դուք չեք գրում։
-Իմ պատ­մա­ծով Շու­շիի ա­զա­տագր­ման գոր­ծո­ղու­թյան ման­րա­մաս­նե­րը գրա­ռել է գրող Հո­վիկ Վար­դու­մյանն իր «Շու­շիի ա­զա­տագ­րու­մը» գր­քում, ո­րը լույս է տե­սել 2007 թ., իսկ ինքս դժ­վար թե գրեմ... Պա­տե­րազ­մը հի­վան­դու­թյուն է։ Ես չեմ կա­րո­ղա­նում նա­յել վա­վե­րագ­րա­կան պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կագ­րու­թյուն և կի­նոն­կար­ներ, ցան­կա­ցած պա­տե­րազ­մի, ոչ միայն Ղա­րա­բա­ղի... Ես նույ­նիսկ «9-րդ գու­մար­տա­կը» չկա­րո­ղա­ցա մինչև վերջ նա­յել։ Այդ հի­վան­դու­թյու­նը չի անց­նում, ընդ­հա­կա­ռա­կը, նույ­նիսկ սր­վում է, երբ վեր­քերն ի­րենց զգալ են տա­լիս։ Երբ վա­տա­ռողջ եմ լի­նում, հի­շո­ղու­թյունն է տան­ջում. Մար­տա­կեր­տի եր­կու ժա­մը մեկ կա­տար­վող գն­դա­կո­ծու­թյու­նը, պայ­թյուն­նե­րը, կար­ճատև քու­նը, հե­տո` ըն­կե­րոջ մար­մի­նը վառ­ված մաշ­կով...»։
Կո­ման­դո­սի հետ այս հար­ցազ­րույ­ցը կա­յա­ցել է 2019 թ. հուն­վա­րի 14-ին, և շատ լավ հաս­կա­նա­լի է, թե ինչ է 1992 թ. մա­յի­սի 9-ը հայ ժո­ղովր­դի հա­մար։ Հատ­կա­պես` Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար։ Ես պա­հան­ջում եմ, որ ըն­թեր­ցող­ներն ու­շադ­րու­թյուն դարձ­նեն գե­նե­րալ Տեր-Թադևո­սյա­նի նշած ա­նուն­նե­րին ու ազ­գա­նուն­նե­րին և նրանց մա­սին նրա ա­սած­նե­րին։ Դրանք Կո­ման­դո­սի միակ վկա­յու­թյուն­նե­րը չեն։ Ա­վե­լի վաղ ա­սած­նե­րում նա հի­շում է, որ իր հաշ­վարկ­նե­րով ամ­բողջ գոր­ծո­ղու­թյու­նը պետք է տևեր 3-4 օր։ Նա հույս ու­ներ խու­ճապ ստեղ­ծե­լու թուր­քե­րի մեջ և նրանց ստի­պե­լու, որ Շու­շիից հե­ռա­նան ա­ռանց կռ­վե­լու։ Շու­շիից դե­պի արևմուտք գնա­ցող ճա­նա­պար­հին ա­ռա­ջա­կալ զո­րա­մաս էր դր­ված, ո­րին հրա­մայ­ված էր չկ­րա­կել նրանց վրա, ով­քեր փախ­չում էին քա­ղա­քից, բայց շր­ջա­փա­կել օգ­նության եկող ու­ժե­րը։ Այդ դիր­քում գտն­վող­նե­րից մեկն էլ Ռո­բերտ Քո­չա­րյանն էր` ԼՂՀ ա­պա­գա նա­խա­գա­հը և Հա­յաս­տա­նի երկ­րորդ նա­խա­գա­հը։
Հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղու­թյան հիմ­նա­կան բեռն ըն­կած էր այն հայ զին­վոր­նե­րի ու­սե­րին, ո­րոնք լեռ­նա­յին ա­րա­հետ­նե­րով քա­ղա­քին էին մո­տե­նում հյու­սի­սից և արևել­քից։ Մա­յի­սի 8-ի ե­րե­կո­յան ադր­բե­ջան­ցի­նե­րը ո­րո­շե­ցին, որ հար­ձա­կու­մը հետ է մղ­ված։ Սա­կայն, ինչ­պես և են­թադ­րում էր Տեր-Թադևո­սյա­նը, պաշտ­պան­վող­նե­րի մեծ մասն այդ օ­րը լքել էր դիր­քե­րը և փա­խել քա­ղա­քից։ Ի դեպ, Շու­շիից վեր­ջին փախ­չող­նե­րի մեջ էին չե­չեն ե­լու­զակ, դաշ­տա­յին հրա­մա­նա­տար Շա­միլ Բա­սաևը, ինչ­պես նաև ևս մեկ հայտ­նի չե­չեն դաշ­տա­յին հրա­մա­նա­տար` Խուն­կար-Փա­շա Իս­րա­պի­լո­վը, ո­րոնք կռ­վում էին թուր­քե­րի կող­մից։ Մար­տը տևեց ըն­դա­մե­նը մեկ օր, բայց այդ ըն­թաց­քում, ըստ ո­րոշ գնա­հա­տա­կան­նե­րի, զոհ­վեց մոտ 300 մարդ։
Գի­տե՞ր, թե՞ չգի­տեր Հա­յաս­տա­նի այդ ժա­մա­նակ­վա նա­խա­գա­հը, որ Շու­շին պետք է ա­զա­տագր­վի։ Գի­տեր։ Ար­ցա­խի նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Գեոր­գի Պետ­րո­սյա­նի կար­ծի­քով, որն այդ ժա­մա­նակ կա­տա­րում էր ԼՂՀ Գե­րա­գույն խոր­հր­դի նա­խա­գա­հի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը տե­ղե­կաց­ված էր նա­խա­պատ­րաստ­վող գոր­ծո­ղու­թյան մա­սին. «Ան­ձամբ ես Տեր-Պետ­րո­սյա­նին պաշ­տո­նա­պես չեմ տե­ղե­կաց­րել, բայց Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հին տե­ղյակ են պա­հել այլ խո­ղո­վակ­նե­րով»։ Կարևորն այլ բան է։ Ինչ­պես հի­շեց­նում է գե­նե­րալ Տեր-Թադևո­սյա­նը, «այ­սօր քչերն են հի­շում, որ Հա­յաս­տա­նի Գե­րա­գույն խոր­հուր­դը դա­տա­պար­տել է Շու­շիի գրա­վու­մը...»։ Այ­սինքն ՀՀՇ-ն հրա­պա­րա­կավ դա­տա­պար­տել է Շու­շիի ա­զա­տագ­րու­մը... Այժմ Երևա­նում իշ­խա­նու­թյու­նը պատ­կա­նում է այն­պի­սի­նե­րին, ինչ­պի­սիք էին «բլե­յան­նե­րը» 90-ա­կան­նե­րին։ Եվ դա խայ­տա­ռակ վե­րա­բեր­մունք է մեր զին­վո­րա­կան­նե­րի, մեր ռազ­մա­կան հաղ­թա­նակ­նե­րի հի­շա­տա­կի նկատ­մամբ։
Ա­հա 2020 թ. Մա­յի­սի 9-ի օր­վա մա­սին դա­ռը մտո­րում­նե­րի հա­մա­ռոտ ամ­փո­փու­մը։ Սկ­սած 2013 թ. նո­յեմ­բե­րից, մենք բազ­միցս կոչ ենք ա­րել մեր հայ­րե­նա­կից­նե­րին` ա­վե­լի հա­ճախ նա­յեք Ի­րա­նին, օ­րի­նակ­ներ փնտ­րեք մեր հարևան­նե­րի կյան­քից և ըն­դօ­րի­նա­կեք այն, ին­չը պետք է։ Ի­րա­նում չեն դա­վա­ճա­նում ի­րենց ազ­գա­յին հի­շա­տա­կին։ 2020 թ. ապ­րի­լի 18-ին Ի­րա­նում դեռ ա­մե­նու­րեք չէին հա­նել սահ­մա­նա­փա­կում­նե­րը. հի­շեք, որ Չի­նաս­տա­նից ան­մի­ջա­պես հե­տո կո­րո­նա­վի­րու­սի բռն­կումն «ուղ­ղե­ցին» հենց Ի­րա­նի վրա։ Բայց ա­մեն տար­վա ապ­րի­լի 8-ը բո­լոր ի­րան­ցի­նե­րի հա­մար սր­բա­զան տոն է` Ազ­գա­յին բա­նա­կի օ­րը։ Այս տա­րի էլ ողջ Ի­րա­նում զո­րա­հան­դես­ներ ե­ղան, ճիշտ է, այդ նույն վի­րու­սի պատ­ճա­ռով` տար­բեր ո­ճե­րով և տար­բեր հան­դեր­ձան­քով։ Բայց Թեհ­րա­նի զո­րա­հան­դե­սին մաս­նակ­ցում էին գրե­թե բո­լոր զո­րա­պե­տե­րը` ցա­մա­քա­յին զոր­քե­րի գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը, ցա­մա­քա­յին զոր­քե­րի հա­մա­կար­գո­ղի տե­ղա­կա­լը, ռազ­մա­ծո­վա­յին նա­վա­տոր­մի և ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի հրա­մա­նա­տար­նե­րը։ Բա­նա­կը պե­տու­թյան ող­նա­շարն է, պաշտ­պա­նու­թյան և անվ­տան­գու­թյան սր­բու­թյուն սր­բո­ցը։ Եվ հենց դժ­վա­րին պա­հին է անհ­րա­ժեշտ, որ ժո­ղո­վուր­դը բա­նա­կը տես­նի պե­տա­կան տո­նե­րի ժա­մա­նակ, որ բա­նա­կը ո­գեշն­չի քա­ղա­քա­ցի­նե­րին և ամ­րապն­դի նրանց հա­վա­տը սե­փա­կան երկ­րի նկատ­մամբ։ Ի­րան­ցի­նե­րը դա հաս­կա­ցել են, մենք` ոչ։ Առն­վազն Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ստեղծ­ման ու Շու­շիի ա­զա­տագր­ման տա­րե­դար­ձե­րը մենք պար­տա­վոր ենք նշե­լու և տո­նե­լու զո­րա­հան­դե­սով։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 13632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ