Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Էդուարդ Թադեւոսյանը

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Էդուարդ Թադեւոսյանը
19.05.2020 | 12:51

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 6-ից 15-ն անցկացվելիք մրցույթը տեղի կունենա ջութակ մասնագիտությամբ եւ առցանց ձեւաչափով՝ կիրառելով բարձր տեխնոլոգիաների գործիքներ, բազմաթիվ նորարարություններ։


Ժյուրին կներկայացնեն անվանի եւ մեծ վաստակ ունեցող երաժիշտներ։ Ժյուրիի կազմում ընդգրկված են ջութակահար, պրոֆեսոր Վերա Ցու Վեիլինգը (Չինաստան), դիրիժոր, «Ալ Բուստան» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա), կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Բոբ Լորդը (ԱՄՆ), ջութակահար, մանկավարժ Զոհրաբ Թադեւոսյանը (Իսպանիա), ջութակահար Դորա Շվարցբերգը (Իսրայել-ԱՄՆ), ջութակատար եւ դիրիժոր Պիտեր Չսաբան (Ֆրանսիա-Ռումինիա)։
Մրցույթին կմասնակցեն 16-32 տարեկան երաժիշտներ: Ի դեպ, խաչատրյանական մրցույթի կազմակերպիչները, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհում ստեղծված իրավիճակը, չեղարկել են երաժշտական այս ստուգատեսին մասնակցության համար նախատեսված վճարը, եւ երիտասարդ ջութակահարները մրցույթին կարող են մասնակցել առանց որեւէ վճարի։


Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ, ինչպես նաեւ մրցույթի միջոցով աշխարհում է՛լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

Դիտվել է՝ 2802

Մեկնաբանություններ