Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 6,4 միլիոնին

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 6,4 միլիոնին
03.06.2020 | 14:23

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 6 383 000-ին, մահացել է 380 000-ը, բուժվել է 2731 000 մարդ:
ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ վարակվածների և մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը՝ 1 832 000 և 106000: Վարակվածների թվով երկրորդ տեղում է Բրազիլիան է՝ 555 000, մահացել է 31000 մարդ: Երրորդը Ռուսաստանն է՝ 423 000, մահացել է 5 000 մարդ:
Մահացածների թվով աշխարհում երկրորդը Միացյալ Թագավորությունն է՝ 37 000, վարակվածների թիվը 279 000 է, երրորդը Իտալիան է՝ 33,5 հազար մահացու ելք վարակի 233,5 հազար դեպքերից:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ