Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պաշ­տո­նա­կան Կիևի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը սպառ­նում են տա­րա­ծաշր­ջա­նի կա­յու­նութ­յա­նը

Պաշ­տո­նա­կան Կիևի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը սպառ­նում են տա­րա­ծաշր­ջա­նի կա­յու­նութ­յա­նը
21.07.2020 | 14:27

ՀՅԴ ԳՄ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան, սփյուռ­քի և հայ­րե­նա­դար­ձու­թյան ո­լոր­տա­յին մաս­նա­գի­տա­կան հանձ­նախմ­բի ան­դամ, քա­ղա­քա­գետ ԳԵ­ՎՈՐԳ ՂՈՒ­ԿԱ­ՍՅԱՆՆ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին տե­ղի ու­նե­ցած դեպ­քե­րին մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ար­ձա­գանք­նե­րը մի քա­նի շեր­տե­րի կա­րե­լի է բա­ժա­նել: Միջազ­գա­յին ի­րա­վուն­քի սու­բյեկտ­նե­րի ար­ձա­գանք­նե­րը հիմ­նա­կա­նում կո­չեր են՝ ուղղ­ված եր­կու կող­մե­րին՝ կրա­կը դա­դա­րեց­նե­լու, բա­նակ­ցա­յին գոր­ծիք­նե­րով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը լից­քա­թա­փե­լու առն­չու­թյամբ։ Այլ հարց է, որ մենք այս­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից սո­վո­րա­բար գոհ չենք, քա­նի որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նից ակն­կա­լում ենք հաս­ցեա­կան գնա­հա­տա­կան, ին­չը հե­տա­գա­յում գու­ցե Ադր­բե­ջա­նի հա­մար նման ոտ­նձ­գու­թյուն­նե­րը կաշ­կան­դող հան­գա­մանք կդիտ­վի։ «Խիստ հա­կա­հայ­կա­կան բո­վան­դա­կու­թյուն ու­նեն թուր­քա­կան և ուկ­րաի­նա­կան կող­մի ար­ձա­գանք­նե­րը։ Հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մեկ այլ մա­կար­դակ են տար­բեր եր­կր­նե­րի ազ­դե­ցիկ պաշ­տո­նյա­նե­րի, խոր­հր­դա­րան­նե­րի ղե­կա­վար­նե­րի ու ան­դամ­նե­րի, բա­րե­կա­մա­կան խմ­բե­րի ան­դամ­նե­րի ա­ռա­ձին կո­չե­րը։ Դրանք ի­րա­րից տար­բեր­վում են բնույ­թով, կշ­ռով, քա­ղա­քա­կան հետևանք­նե­րի հնա­րա­վո­րու­թյամբ և այլ­նով։ Առ­կա են նաև հայ­կա­կան կող­մին սա­տա­րող ու ադր­բեջա­նա­կան կող­մի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­տա­պար­տող հայ­տա­րա­րու­թյուն­ներ»,- ըն­դգ­ծում է մեր զրու­ցա­կի­ցը:
Քա­ղա­քա­գե­տի գնա­հատ­մամբ` ՈՒկ­րաի­նա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյունն ակն­հայտ շփո­թի մեջ է։ Բանն այն է, որ ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յումս սր­վել է ոչ թե ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան շփ­ման գծում, այլ ՀՀ-ԱՀ պե­տա­կան սահ­մա­նին: ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի բա­նաձևե­րը ոչ մի կերպ չեն տա­րած­վում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ներ­կա տա­րած­քի վրա, ա­վե­լին, Ա­նըն­դու­նե­լի են այդ բա­նաձևե­րի խիստ միա­կող­մա­նի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը և դրանց էու­թյան խե­ղու­մը։ «Ստեղծ­ված ի­րա­վի­ճակն ընդ­հան­րա­պես չի առ­նչ­վում նաև Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյանն ու սու­վե­րե­նու­թյա­նը։ Ե­թե ՈՒկ­րաի­նա­յի ԱԳՆ-ում նկա­տի ու­նեն ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը և դրա կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի շր­ջա­նակ­նե­րը, ա­պա լավ կլի­նի, որ զսպ­վա­ծու­թյուն ցու­ցա­բե­րեն և այն­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­ներ չա­նեն, ո­րոնք հա­կա­սում են ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված բա­նակ­ցա­յին միակ ձևա­չա­փի՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի պաշ­տո­նա­կան դիր­քո­րոշ­մա­նը։ Իբրև մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի սու­բյեկտ՝ պաշ­տո­նա­կան Կիևի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ոչ միայն հա­րիր չեն Հա­յաս­տա­նի և ՈՒկ­րաի­նա­յի միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բնույ­թին և սպառ­նում են տա­րա­ծաշր­ջա­նի կա­յու­նու­թյա­նը, այլև հա­կա­ռակ են ԵՄ Արևե­լյան գոր­ծըն­կե­րու­թյան տրա­մա­բա­նու­թյանն ու բնույ­թին, ո­րի ան­դամ­ներ են նաև ՈՒկ­րաի­նան, Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը»,- ըն­դգ­ծում է Գևորգ Ղու­կայ­սանն ու հա­վե­լում, որ Արևե­լյան գոր­ծըն­կե­րու­թյան բո­լոր գա­գաթ­նա­ժո­ղով­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­ներն ստո­րագ­րել է նաև ՈՒկ­րաի­նան, ին­չը նշա­նա­կում է, որ ըստ էու­թյան, ըն­դու­նել է ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան տար­բե­րակ­վա­ծու­թյու­նը արևե­լաեվ­րո­պա­կան տա­րա­ծաշր­ջա­նի այլ հա­կա­մար­տու­թյուն­նե­րից ու դրա լուծ­ման հնա­րա­վո­րու­թյու­նը ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյան և ԵԱՀԿ հել­սին­կյան եզ­րա­փա­կիչ ակ­տի նպա­տակ­նե­րի և սկզ­բունք­նե­րի շր­ջա­նակ­նե­րում։ ՈՒս­տի ՈՒկ­րաի­նա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է ձեռն­պահ մնան Արևե­լաեվ­րո­պա­կան տա­րած­քում էթ­նիկ հա­կա­մար­տու­թյուն­նե­րը հա­մա­հարթ մա­կար­դա­կի վրա դնե­լու խիստ վտան­գա­վոր ու մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից մերժ­ված քա­ղա­քա­կա­նու­թյու­նից և մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում վե­րա­դառ­նան կա­ռու­ցո­ղա­կան դաշտ։


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 6677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ