Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պա­տե­րազ­մի պատ­րան­քը

Պա­տե­րազ­մի պատ­րան­քը
02.10.2020 | 01:36

«Է­դիտ Պրինտ» հրա­տա­րակ­չու­թյունն ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին է դրել ԷՐԻԽ ՄԱ­ՐԻԱ ՌԵ­ՄԱՐ­ԿԻ «Սև կո­թո­ղը» վե­պը (Երևան, 2020, թարգ­մա­նու­թյու­նը գեր­մա­նե­րե­նից՝ Ան­նա Ռոս­տո­մյա­նի)

«Պար­տա­դիր չէ, որ գրո­ղի ներ­կա­յու­թյու­նը խա­թա­րի ի­րա­կա­նու­թյան պատ­րան­քը» (Լ.-Զ. Սյուր­մե­լյան) Իսկ... ո­րո­շա­պես վա­վե­րագ­րո­ղի՞, որ գրո­ղի հան­դգ­նու­թյուն ու­ներ՝ իր խի­զա­խու­մը բարձ­րա­ձայ­նե­լու պա­տե­րազ­մի ող­բեր­գա­կան հետևանք­նե­րը ըստ էու­թյան ներ­կա­յաց­նե­լու հա­մար, քա­նի որ հե­տա­գա սե­րունդ­նե­րի ինք­նաոչն­չա­ցու­մը շա­րու­նակ­վում է «կրկն­վող» պա­տե­րազմ­նե­րով։ Մի­ջան­կյալ նշենք, որ հարկ չենք հա­մա­րել անդ­րա­դառ­նալ հա­յե­րեն թարգ­մա­նու­թյան լեզ­վաո­ճա­կան ո­րոշ հար­ցե­րի, այն, ինչ այս պա­րա­գա­յին խնդ­րա­հա­րույց չէ:
Է­րիխ Մա­րիա Ռե­մար­կը (1898-1970) իբրև գրող, դրա­մա­տուրգ, սցե­նա­րիստ, Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի մաս­նա­կից, վե­րապ­րել էր այն ա­մե­նը, ինչ հե­տա­գա տա­րի­նե­րին պի­տի ճշ­մար­տո­րեն ար­ձա­գանք­վեր իր վե­պե­րում («Ե­րազ­նե­րի դա­սա­կա­նը» (1920), «Կա­յա­րան հո­րի­զո­նի վրա» (1927), «Արևմտյան ռազ­մա­ճա­կա­տում ան­փո­փոխ է» (1929), «Վե­րա­դարձ» (1951)։ Հատ­կա­պես վեր­ջին վե­պով Ռե­մար­կը «նա­խազ­գու­շա­կան» կրա­կոց­ներ է ար­ձա­կում ընդ­դեմ պա­տե­րազ­մի և պա­տե­րազ­մա­յին ի­րա­կա­նու­թյան, այն, ինչ խիստ վտան­գա­վոր ու ան­թույ­լատ­րե­լի հա­մար­վեց 1933 թվա­կա­նին ռազ­մա­կան հե­ղա­փո­խու­թյամբ նա­ցիս­տա­կան դիկ­տա­տու­րա հաս­տա­տած Ա­դոլֆ Հիտ­լե­րի կող­մից, և պրո­պա­գան­դա­յի նա­խա­րար Յո­զեֆ Գե­բել­սի նա­խա­ձեռ­նու­թյամբ գրո­ղի վե­պե­րը Գեր­մա­նիա­յում հա­մար­վե­ցին հա­կազ­գա­յին և ար­գել­վե­ցին, իսկ նա՝ «ֆրան­սիա­կան հրեա», իսկ մի քա­նի տա­րի անց (1938) 3-րդ Ռայ­խի կող­մից զրկ­վե­լով Գեր­մա­նիա­յի քա­ղա­քա­ցիու­թյու­նից՝ Ռե­մարկն ար­տաքս­վեց երկ­րից։
Հարկ ենք հա­մա­րում նշել. մինչ Է­րիխ Մա­րիա Ռե­մար­կը հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյան մեջ պա­տե­րազ­մա­վե­պի, հատ­կա­պես Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տին վե­րա­բե­րող, հա­կա­պա­տե­րազ­մա­կան թե­ման ընդ­հան­րաց­նող բա­ցա­ռիկ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն էր հրա­տա­րակ­վել. Յա­րոս­լավ Հա­շե­կի «Քաջ զին­վոր Շվեյ­կի ար­կած­նե­րը» (1923)։ Ի տար­բե­րու­թյուն Ռե­մար­կի վե­պե­րի, ո­րոնք հրա­տա­րակ­վել են հե­տա­գա տա­րի­նե­րին, Հա­շե­կի վե­պի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի կի­զա­կե­տում Շվեյկն էր՝ իր թվա­ցյալ «կա­տա­րյալ ա­պուշ» վար­քագ­ծով, եր­գի­ծան­քի դրա­մա­տիկ շեշ­տադ­րում­նե­րով։ Ռե­մար­կի «Սև կո­թո­ղը» վե­պում եր­գի­ծան­քը որ­պես մե­թոդ չի կի­րառ­ված և եր­բեմն նկա­տե­լի եր­գի­ծա­խառն ի­րա­դար­ձա­յին «լեզ­վա­կան վար­ժանք­նե­րը» կեր­պա­րի, կեր­պար­նե­րի, գրո­տես­կա­յին նկա­րագ­րերն ըն­դգ­ծե­լու մի­տու­մով են միայն մտահ­ղաց­ված. այն, ինչ ա­ռա­վելս է նկա­րագ­րե­լի պատ­կե­րա­վոր դարձ­նում ի­րա­կա­նու­թյու­նը և ժա­մա­նա­կը։
«Ե­րեք ըն­կեր» (1936), «Սի­րիր մեր­ձա­վո­րիդ» (1939), «Հաղ­թա­կան կա­մար» (1945), «Սև կո­թո­ղը» (1956), ինչ­պես նաև հետ­մա­հու հրա­տա­րակ­ված «Ստ­վեր­ներ դրախ­տում» (1971) վե­պե­րում, և ընդ­հան­րա­պես նրա հե­ղի­նա­կած դրա­մա­նե­րում և կի­նոս­ցե­նար­նե­րում և Ռե­մար­կը պատ­մա­կան հե­տա­գա բո­լոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, որ ծա­վալ­վում են իր երկ­րում և ընդ­հան­րա­պես աշ­խար­հում, վե­րապ­րել է։ Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տից ստա­ցած տպա­վո­րու­թյուն­նե­րի գրե­թե շա­րու­նա­կա­կան մտա­հո­գու­թյամբ էր ա­հա­զան­գում՝ պա­տե­րազ­մի ա­կա­նա­տե­սի փոր­ձա­ռու­թյամբ։ ՈՒ­շագ­րավն այն է, որ ԱՄՆ վտա­րանդ­վե­լուց հե­տո սկս­վել էր Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տը. Ռե­մար­կի «հա­կա­հայ­րե­նա­սի­րու­թյու­նը» չի ներ­վում նաև այդ ժա­մա­նակ, և քույ­րը՝ Էլֆ­րիդ Շոլ­զը, մա­հա­պատ­ժի է են­թարկ­վում (1945), եղ­բոր «ա­րարք­նե­րի» հա­մար. «Կյան­քի կայծ» վե­պը (1952) գրո­ղը նվի­րում է քրոջ հի­շա­տա­կին։
«Ազ­գի դա­վա­ճա­նի կոչ­ման» ար­ժա­նա­ցած, գի­տակ­ցա­կան կյան­քը ա­զա­տա­սի­րու­թյան գա­ղա­փար­նե­րին նվի­րա­բե­րած գրո­ղը վս­տահ էր, որ նա­ցիս­տա­կան գա­ղա­փա­րա­բա­նու­թյան մեջ կեն­սու­նակ ուժ ստա­ցած ռա­սա­յա­կան խտ­րա­կա­նու­թյու­նը գեր­մա­նա­ցի­նե­րին դարձ­րել էր այ­լա­տյաց՝ ո­գեզր­կե­լով նրանց բնա­տուր մարդ­կա­յին բնազդն ու տար­րա­կան վար­վե­ցո­ղու­թյու­նը։ Այս ա­մե­նը ճշ­մար­տո­րեն ար­տա­հայ­տել է նա­ցիս­տա­կան հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բա­րում մա­հա­պատ­ժի են­թարկ­ված (1945) գեր­մա­նա­ցի քա­հա­նա, աստ­վա­ծա­բան, հա­կա­ֆա­շիտ Դիտ­րիխ Բոն­հո­ֆե­րը. «Չա­րը մշ­տա­բար ինքն իր մեջ կրում է սե­փա­կան կոր­ծան­ման սաղ­մը, քա­նի որ մարդ­կու­թյան մեջ ան­պայ­մա­նո­րեն թող­նում է ան­հան­գս­տու­թյան զգա­ցում­ներ ու տագ­նապ­ներ». մտա­հո­գող տագ­նապ­ներ, ո­րոնք մար­դուն «ինքն իր դեմ» պայ­քա­րե­լու ու­նա­կու­թյու­նից իս­պառ զր­կում են։
«Եր­բեք մի սպա­նիր քնած մար­դուն». դա Աստ­ծո 11-րդ պատ­վի­րանն է, «Սև կո­թո­ղը» վե­պի հե­րոս­նե­րից մե­կի՞, թե՞ հե­ղի­նա­կի խոր­հր­դա­ծումն է, որ յու­րա­հա­տուկ կեր­պով ցու­ցա­նում է ստեղ­ծա­գոր­ծու­թյան, որ ի­րա­կա­նում հա­կա­պա­տե­րազ­մա­կան ճշ­մար­տա­ցի է­պո­պեա է, գրե­լու շար­ժա­ռի­թայ­նու­թյու­նը։
Մա­հը և մահ­վան դեմ հան­դի­ման կանգ­նած ցու­ցա­րա­րի, ի­րա­կա­նում պայ­քա­րող գրո­ղի հա­մար ոչ միայն պա­տե­րազ­մի հա­րու­ցած ի­րա­կա­նու­թյունն է մեր­ժե­լի, այլև մար­դու՝ մարդ­կա­յի­նից զրկ­ված լի­նե­լու խնդ­րա­հա­րույց տագ­նապ­նե­րը, և ա­ռա­ջին հեր­թին ըն­կե­րա­յին (սո­ցիա­լա­կան) ա­նա­պա­հո­վու­թյան ճի­րան­նե­րում ան­հու­սո­րեն հայ­տն­վե­լու վի­ճա­կը. «Դո­լա­րի փո­խար­ժե­քը նման է մահ­վան, դու դրա­նից չես կա­րող խու­սա­փել» և ա­վե­լի քան ան­կա­րե­լի է, ո­րով­հետև պա­տե­րազմ տե­սած զին­վոր­նե­րի հետ­պա­տե­րազ­մա­կան թշ­վա­ռու­թյու­նը այլ բան չեն գու­ժում. նրանք ա­մեն պահ մահ­վան լու­րի են սպա­սում... տա­պա­նա­քա­րեր վա­ճա­ռե­լու մտա­հո­գու­թյամբ։
Ռե­մար­կը վե­պում մշ­տա­բար ո­րո­նում է զին­վո­րի մտա­տի­պի (մեն­թա­լի­տե­տի) այն ո­րակ­նե­րը, ո­րոն­ցից ին­քը ճա­կա­տագ­րի բե­րու­մով հրա­ժար­վել է կամ ի­րեն հրա­ժա­րեց­րել են, և պա­տա­հա­կան չէ բա­նաս­տեղծ-ճա­շա­րա­նա­տի­րոջ խոս­տո­վա­նու­թյու­նը՝ կի­սա­հեգ­նա­կան, գրե­թե ինք­նա­մերժ. «Ինչ­պի­սի դա­վա­ճան­ներ ենք մենք՝ մեր վե­հա­պանծ հույ­զե­րով»։
Այդ հույ­զե­րով նրանք ո­գե­կոչ­վել, զո­րա­կոչ­վել էին դեռևս պա­տա­նի, երբ նույ­նիսկ չէին հասց­րել թո­թա­փել ի­րենց տղա­մարդ­կա­յին կու­սու­թյան չա­փա­զանց ծանր, բայց ի­րա­կա­նում «թեթև» բե­ռը, ու դուրս էին շպրտ­վել հա­սա­րա­կաց տնից՝ ու­նե­նա­լով այն մտա­վա­խու­թյու­նը, որ... «Իսկ ե­թե չվե­րա­դառ­նան պա­տե­րազ­մի՞ց»։ Կա՞ ա­վե­լի քան վե­րապ­րե­լի զուտ մարդ­կա­յին ող­բեր­գու­թյուն, երբ ճշ­մար­տու­թյան բո­վան­դա­կու­թյու­նը ի­րենց հա­մար այն­քան պարզ, ըմ­բռ­նե­լի ու մա­նա­վանդ տե­սա­նե­լի է, ինչ­պես «ա­նի­մաս­տու­թյան պայ­քա­րում» զոհ­վե­լը՝ մինչ այդ քաջ ի­մա­նա­լով՝ հա­նուն ոչն­չի։
Այլ խոս­քով ազ­գա­յին սնա­պար­ծու­թյան, իբրև զտա­րյուն ա­րիա­ցի, ազ­գա­յին շա­հը գե­րա­կա է բո­լոր ազ­գե­րի ու ազ­գու­թյուն­նե­րի շա­հե­րից, չնա­յած «Ա­մեն ոք իր սե­փա­կան մահն ու­նի», գրո­ղա­կան դի­տար­կու­մը, որ ա­մենևին էլ սոսկ դի­տար­կում ու շեշ­տա­դիր խոսք չէ, այլ պա­տե­րազ­մում զոհ­ված ըն­կեր­նե­րի տե­սիլք­նե­րից «հառ­նած» վե­րապ­րում։ Եվ սա գու­ցե բնազ­դա­բար «սպր­դած» լի­նե­լով նրանց ա­ռօ­րյա՝ ինչ որ պահ նրանց ներ­կա վի­ճակն է ար­դա­րաց­նում. «Բնազդ­նե­րի աշ­խար­հը և մեռ­նող­նե­րի ու­ղե­ղը այն­քան էլ վս­տա­հե­լի չեն» (Պի­կաս­ո)։ Նրանք խո­րա­պես բնազ­դով ա­ռաջ­նորդ­վե­լու կա­րո­ղու­թյու­նը դեռ չեն «թո­թա­փել»։ Եվ պա­տա­հա­կան չէ Գեոր­գի ինք­նա­խոս­տո­վա­նու­թյու­նը՝ բնո­րոշ վե­պի գրե­թե բո­լոր կեր­պար­նե­րին. այս պա­րա­գա­յին ա­ռանց բա­ցա­ռու­թյան դա­գա­ղա­գործ Վիլ­քեին, թո­շա­կա­ռու սպա Վոլ­քենշ­թայ­նին, Քնոբ­լո­խին, ան­գի­տա­կից, գու­ցե և գի­տա­կից ան­բա­րո­յու­թյամբ ապ­րող Գեր­դա և Էռ­նա կա­նանց, մյուս­նե­րին, ո­րոնք վե­պի դի­պա­շա­րում ա­ռանձ­նա­հա­տուկ են յու­րո­վի, ա­մեն մեկն իր կեն­սու­նա­կու­թյամբ ժա­մա­նա­կաշր­ջա­նը բնո­րո­շող. «ՈՒ­զում եմ հի­մար լի­նել, բա­ցար­ձակ հի­մար, դա մեր ժա­մա­նակ­նե­րում մե­ծա­գույն պարգև է»։ «Կա­տա­րյալ հի­մա­րի» ու «կա­տա­րյալ գժի» տար­բե­րու­թյու­նը այդ­պես էլ չի հան­գու­ցա­լուծ­վում։ Եվ սա Ռե­մար­կի գրո­ղա­կան հնա­րանքն է։ Իսկ «Քու­նը, ու­տե­լը և կնոջ հետ ան­կո­ղին մտ­նե­լը» նպա­տակ է բո­լո­րի հա­մար. գրե­թե նպա­տա­կի ի­րա­գոր­ծում՝ դժ­վա­րին թվա­ցող, բայց ճի­գով ի­րա­գոր­ծե­լի, հա­մա­րյա ի­րենց ապ­րած կյան­քի ի­մաս­տը հա­վա­սա­րակշ­ռող։ Ի­րա­կա­նում նրանք միայ­նակ են, մե­կու­սի ապ­րող, չնա­յած ո­րո­շա­կի հա­րա­բե­րու­թյուն­նե­րով առ­նչ­վող՝ հի­շո­ղու­թյուն­ներ արթ­նաց­նե­լու հա­մար միայն, բայց «միայ­նու­թյու­նը վրա է հաս­նում ա­սես ամ­բո­խի մա­հակ»։
Փոքր-ինչ այլ «դի­տար­կում» ու­նի իր բազ­մա­կի կյան­քե­րով ապ­րող Ի­զա­բե­լը. մշ­տա­բար խիստ մտա­հոգ՝ գրե­թե մահ­վան վա­խը շուր­թե­րին. «Նրանք բո­լո­րը դր­սում են կանգ­նած, սպա­սում են, ու­զում են ինձ բռ­նել»։ Ա­կա­մա մտա­բեր­վում է Մո­րիս Մե­տեռ­լին­կի «Տեն­տա­ժի­լի մա­հը» դրա­մա­յի կեր­պար­նե­րից Տեն­տա­ժի­լի մտա­վախ, ան­շար­ժու­նու­թյան մեջ պար­փակ­ված կեր­պա­րը՝ նր­բագծ­ված մահ­վան ա­նոր­սա­լի «ստ­վեր­նե­րով»՝ իր ես-ի հետ միայ­նու­թյան ո­րո­գայթ­նե­րում։
Ռու­դոլ­ֆի (Ռալ­ֆի) և Ի­զա­բե­լի երկ­խո­սու­թյուն­նե­րում, հո­գե­բու­ժա­րա­նի և ի­րա­կան աշ­խար­հի միջև ե­ղած, գու­ցե և նույ­նա­կան, տար­բե­րու­թյուն­նե­րը մտա­գար՝ հե­տա­գա­յում լիո­վին ա­պա­քին­ված աղջ­կա տա­րա­ծու­թյան և ժա­մա­նա­կի ըն­կա­լում­նե­րում հան­դեր­ձյալ աշ­խար­հը և ի­րա­կա­նու­թյու­նը, որ­տեղ ինքն ապ­րում է և չի ապ­րում հա­յե­լու (հա­յե­լի­նե­րի) մի­ջո­ցով է միշտ նրան կյան­քի կո­չում։ Եվ իր հա­մար ապ­րե­լու և չապ­րե­լու «գաղտ­նի­քը» ա­վե­լի քան ա­ռար­կա­յա­կան է՝ են­թա­կա­յա­կան գրե­թե ո­չինչ չհա­րու­ցող։ Եվ ե­թե նախ­կին զին­վոր­նե­րը ապ­րում էին այն ըն­կալ­մամբ և «պաշտ­պան­վենք սե­փա­կան կո­տո­րա­ծից» կեն­սա­կեր­պը անհ­րա­ժեշտ են հա­մա­րում, քա­նի որ «ման­կու­թյու­նը փլուզ­վեց պա­տե­րազ­մից», իսկ սո­վի, խար­դա­խու­թյան ժա­մա­նակ­նե­րը հե­տա­գա­յում վե­րա­փոխ­վե­ցին «խրա­մատ­նե­րի և կյան­քի հան­դեպ ա­գա­հու­թյան ժա­մա­նակ­նե­րի», ա­պա «գեր­մա­նա­կան հե­ղա­փո­խու­թյան» հան­դեպ ու­նե­ցած բա­ցա­հայտ սար­կազ­մը դի­մազր­կում է այն ի­րա­կա­նու­թյու­նը, որ­տեղ գեր­մա­նա­ցի ժո­ղովր­դին վի­ճակ­ված է ապ­րել։
Ի­րա­րա­հա­ջորդ պատ­կե­րում­նե­րում, կո­թո­ղը հա­ճա­խա­դեպ ներ­կա­յա­նա­լի, որ ի­րա­կա­նում Սև կո­թող է վե­պի վեր­նագ­րով պատ­ճա­ռա­բան­ված, մի դեպ­քում ամ­բող­ջա­նում է իր նախ­նա­կան նշա­նա­կու­թյամբ. «Կո­թո­ղը չի վա­ճառ­վում, ա­մեն ե­րե­խա գի­տի», մեկ այլ դեպ­քում ար­ժեզ­րկ­վում է, այլ խոս­քով՝ պղծ­վում է ֆելդ­ֆե­բել Քնոպ­վի սև կո­թո­ղի վրա մի­զե­լու ցան­կու­թյամբ։ Եվ գրո­տես­կա­յին այս հղու­մով՝ նախ­կին զին­վոր­նե­րին հա­մա­րե­լով «Պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նի ար­տադ­րանք­ներ»՝ փաստ­վում է, որ այն­քան էլ «նախ­կին չեն» և ի­րե՛նց պա­տե­րազմն են ա­նընդ­մեջ ապ­րում. բայց ու՞մ դեմ, ի­րենք ի­րենց չկա­յա­ցած ե­րի­տա­սար­դու­թյա՞ն ան­գի­տա­կից թե՞ գի­տա­կից նվի­րա­բեր­ման: Թերևս հա­կա­պա­տե­րազ­մի, որ ընդ­գծ­ված գա­ղա­փա­րա­բա­նու­թյունն է՝ ի­րա­կա­նում «տա­նուլ տված պա­տե­րազ­մի»։
«Սև կո­թո­ղը» վե­պի գրե­թե ա­մեն կեր­պար եր­ջան­կու­թյան փնտր­տուք­նե­րում մե­նակ է, բայց վս­տահ, որ ի­րա­կա­նու­թյան «սահ­մա­նած» իր պատ­ժա­չա­փը ժա­մա­նա­կա­վոր է. Ի­զա­բելն այլ կար­ծի­քի է. «Ե­թե բո­լո­րը եր­ջա­նիկ լի­նեն, ա­պա Աստ­ծո կա­րիք չեն ու­նե­նա»։ Իսկ աղջ­կան բու­ժող բժիշկ Վե­նի­քեն հա­մոզ­ված է, որ Աստ­ծո և մար­դու մա­սին իր դա­տո­ղու­թյուն­նե­րում. «Տա­րօ­րի­նակ է այն, որ դուք տա­րի­նե­րի ըն­թաց­քում, և այն էլ քսան­հինգ տա­րի­նե­րի, էա­պես շատ մահ, խեղ­ճու­թյուն ու մարդ­կա­յին հի­մա­րու­թյուն եք տե­սել...»։ Բժիշ­կը թերևս նա­խընտ­րե­լի է հա­մա­րում ինք­նաս­պա­նի «կար­գա­վի­ճա­կը»։ Ռե­մար­կը ո­գե­կո­չում է. «Մարդ մի ան­գամ է ապ­րում՝ ա­վե­լի շատ հա­րա­բե­րա­կան, քան բա­ցար­ձակ ի­մաս­տով»։ Եվ մար­դուն բա­ցար­ձակ ար­ժեք ներ­կա­յաց­նե­լու կեն­սա­դիր­քո­րո­շու­մով է «պա­տե­րազմ հայ­տա­րա­րել» բո­լոր ժա­մա­նակ­նե­րի պա­տե­րազմ­նե­րին. «Ին­չու՞ ենք այդ­քան հուզ­ված մե­կի մա­հով, ու մո­ռա­ցել ենք այն եր­կու մի­լիո­նը։ Սա այդ­պես է, քա­նի որ մե­կի մա­հը մահ է, իսկ եր­կու մի­լիո­նի­նը՝ վի­ճա­կագ­րու­թյուն»։ Ի­րա­պես, կյան­քում այն շա­րու­նա­կա­կան է, պա­տե­րազ­մի և ի­րա­կա­նու­թյան «նմա­նա­կու­մով» գրո­ղը այն­պի­սի տե­սա­կետ­ներ է հայտ­նա­բե­րում, ո­րոնք հար­կադ­րա­բար «օ­րեն­քի ուժ» ու­նեն՝ ցայժմ, ժա­մա­նակ և տա­րա­ծու­թյուն չճա­նա­չե­լով...
Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 2877

Մեկնաբանություններ