Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իշխա­նու­թ­յու­նը՝ ծանր ո­րոշ­ման ա­ռաջ

Իշխա­նու­թ­յու­նը՝ ծանր ո­րոշ­ման ա­ռաջ
12.10.2020 | 23:50

Եր­կու օր է Նի­կոլ Փա­շի­նյա­նը քա­ղա­քա­կան ու­ժե­րի հետ քննար­կում­ներ է անց­կաց­նում։ Նախ` խոր­հր­դա­րա­նա­կան, ե­րեկ էլ` ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։ Պա­տե­րազ­մի այս փու­լում, երբ Փա­շի­նյանն ար­դեն նպա­տա­կա­հար­մար է հա­մա­րում նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի տե­սա­կե­տը լսել, նշա­նա­կում է` քա­ղա­քա­կան ո­րո­շում­նե­րի ծանր փուլ ենք թևա­կո­խել, և այս նպա­տա­կով նա մի սե­ղա­նի շուրջ է հա­վա­քել բո­լո­րին։


Ե­րեկ մեկ­նար­կել է նաև ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի այ­ցը ՌԴ, ու հս­տակ է, որ այն­տեղ սե­ղա­նին ո­րոշ հար­ցեր են դր­վե­լու, ո­րոնք կոնկ­րետ պա­տաս­խան­ներ են պա­հան­ջե­լու։ Այս բար­դա­գույն շր­ջա­նում՝ ծանր ո­րո­շում կա­յաց­նե­լուց ա­ռաջ, իշ­խա­նու­թյու­նը քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի տե­սա­կետ­նե­րի հա­մադր­ման կա­րիք ու­նի։ Թե ինչ է այ­սօր հայ­կա­կան կող­մին ներ­կա­յաց­վում և ինչ հար­ցե­րի շուրջ պի­տի հա­մա­ձայ­նու­թյան գալ, դժ­վար է ա­սել, ո­րով­հետև մի կող­մից թն­դա­նոթ­նե­րը չեն լռում, մյուս կող­մից էլ եր­կա­րատև պա­տե­րազ­մը մա­շում է բո­լոր կող­մե­րին։ «Տա­կը» մնում է միայն դի­վա­նա­գի­տու­թյու­նը, ո­րը են­թադ­րում է չոր հաշ­վարկ, սթափ գնա­հա­տա­կան­ներ և ոչ միան­շա­նակ լու­ծում­ներ։
Թե հայ­կա­կան կողմն ինչ­պես դուրս կգա այս վճ­ռա­կան շր­ջա­նից, ինչ կո­րուստ­նե­րով ու ինչ հա­ջո­ղու­թյուն­նե­րով, կերևա ա­ռա­ջի­կա­յում։ Սա­կայն մեկ բան միան­շա­նակ է՝ պա­տե­րազ­մի դաշ­տում մեր զին­վորն ա­մեն ինչ ա­րել է, որ հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը խե­լա­միտ ո­րո­շում­ներ կա­յաց­նի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ