Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արծրուն Հովհաննիսյան. Այո, նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է

Արծրուն Հովհաննիսյան. Այո, նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է
20.10.2020 | 21:25

Նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է՝ ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վաղը, որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, իսկ անցնելու են հաստատ, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար։ Այո, նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է։ Մի արեք նման բաներ»,- գրել է նա։

Դիտվել է՝ 1621

Մեկնաբանություններ