Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրոպան է ճակատ է բացել մուսուլմանների դեմ։ Կայսերի քաղաքում, մեկնաբանելով Գերմանիայի ոստիկանության գործողությունը Բեռլինի մզկիթներից մեկում, որը տեղի է ունեցել մուսուլմանական աղոթքի ժամանակ, Էրդողանն ասել է. «Եվրոպական ֆաշիզմը մտել է նոր փուլ», և եթե հնարավորինս շուտ չազատվեն դրանից, այդ հիվանդությունը ներսից կքանդի Եվրոպան»։
Էրդողանը նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել «բուժել հոգեկանը» «լուսավորական իսլամի» մասին նրա հայտարարություններից հետո։