Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սիլվիո Մագիլանոյին կհաջողվի՞ հասնել Իտալիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը

Սիլվիո Մագիլանոյին կհաջողվի՞ հասնել Իտալիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը
31.10.2020 | 20:49

«Ժողովուրդը» գրել է.

«Դեռևս հոկտեմբերի 19-ին Թուրինի ավագանու անդամ Սիլվիո Մագիլանոն քաղաքային խորհրդում շրջանառության մեջ էր դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը։ Նախագծում ասվում էր. «Անհրաժեշտ է ուժեղ քաղաքական արժեք և մարդկային բովանդակություն ունեցող գործողություն. այսկերպ մենք ոչ միայն կօգնենք վերականգնել պատմական և ներկա ճշմարտությունը, այլ նաև կօգնենք դադարեցնել ընթացող լուրջ ռազմական հարձակումները, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի և մեծ թվով վիրավորների խաղաղ բնակչության շրջանում և ենթակառուցվածքների ոչնչացման»։

Մագիլանոն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մինչև այժմ քաղաքային խորհրդում քննարկում չի եղել, ավելին՝ նրա խոսքով՝ կարծես թե խորհուրդը ցանկանում է հետաձգել քննարկումը. «Թուրինի քաղաքային խորհուրդը գործում է, որ հետաձգի իմ առաջարկի քննարկումը: Այն կքննարկվի և կքվեարկվի առաջիկա օրերին»,-նշեց նա»:

Դիտվել է՝ 3481

Մեկնաբանություններ