Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

ՊՆ նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը նոր ընթացք հաղորդելու հնարավորությունները

ՊՆ նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը նոր ընթացք հաղորդելու հնարավորությունները
01.12.2020 | 14:20

ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյաը երեկ ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և նրա խնդրանքով ներկայացրել ռազմական գործողությունների դադարից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Որպես առաջնահերթություն, առանձնացվել է գերիների վերադարձման, անհայտ կորածներին հայտնաբերման և զոհվածների դիերի փոխանակման հարցը, նշված ուղղություններով ԿԽՄԿ, Ռուսաստանի ՊՆ և Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ իրականացվող ինտենսիվ աշխատանքները: ՊՆ նախարարը տեղեկացրել է նաև, որ կատարվում է ռազմական գործողությունների վերլուծություն և բացթողումների գնահատում, ինչը կարող է հանգեցնել կառուցվածքային, որոշումների կայացման ընթացակարգերի, մարտավարության, օրենսդրական փոփոխությունների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր ընթացք հաղորդելու հնարավորությունները:


Կողմերը համաձայնել են, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում կնախաձեռնվեն համագործակցության նոր՝ կողմերի առաջնահերթ շահերից և հետաքրքրություններից բխող ոլորտներ և ուղղություններ:

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ