Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռոհանին Էրդողանի հետ զրույցում անհրաժեշտ է համարել կանխել ահաբեկիչների ազդեցությունը տարածաշրջանում

Ռոհանին Էրդողանի հետ զրույցում անհրաժեշտ է համարել կանխել ահաբեկիչների ազդեցությունը տարածաշրջանում
04.12.2020 | 15:38

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսել է Թուրքիայի
նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկել են Լեռնային
Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հայտնել է «Isna» գործակալությունը:
Ռոհանին ընդգծել է տարածաշրջանում ահաբեկիչների ազդեցության տարածման և դրանից բխող խնդիրիների կանխման անհրաժեշտությունը։ Նրանք քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ