Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Լի­լը» շա­րու­նա­կում է ե­ղա­նակ ստեղ­ծել

«Լի­լը» շա­րու­նա­կում է ե­ղա­նակ ստեղ­ծել
22.12.2020 | 01:57

Սկու­դե­տեում ե­ղած հե­տաքրք­րու­թ­յու­նը ոնց որ թե անց­նում է և Ֆրան­սիո կող­մե­րը։ Նկա­տի ու­նենք այն, որ ա­ղ­յու­սա­կի վեր­նա­մա­սում այս­տեղ էլ նոր դեմ­քեր ենք տես­նում։ Ի­հար­կե, հատ­կա­պես Ֆրան­սիա­յի առն­չու­թ­յամբ դժ­վար է ա­սել, թե այդ նոր դեմ­քե­րը որ­քա­նով տևա­կան կլի­նեն, սա­կայն բո­լոր դեպ­քե­րում երևույթն ինք­նին հե­տաքր­քիր է, ո­րով­հետև որ­տեղ ինտ­րիգ չիք, այն­տեղ լճա­ցում է ու քա­րա­ցա­ծու­թ­յուն։ Ի մի­ջի այ­լոց, նման մի փոք­րիկ «ապս­տամ­բու­թ­յուն» էլ կար­ծես ու­զում էր նշ­մար­վել և Գեր­մա­նիա­յում, սա­կայն «Բա­վա­րիան» հասց­րեց շատ վճ­ռա­կան կան­խել։ Ի դեպ՝ «ապս­տամ­բա­ծի» հետ տե­տա­տետ պայ­քա­րում։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Նա­խորդ տու­րում Մադ­րի­դի «Ռեա­լից» կրած պար­տու­թյու­նը ցա­վոտ­նե­րից էր, սա­կայն ոչ թևա­թափ ա­նող­նե­րից, ին­չը «Աթ­լե­տի­կոն» շտա­պեց ա­պա­ցու­ցել «Էլ­չեի» հետ դի­մա­կա­յու­թյու­նում։ Հաս­կա­նա­լի է, որ հյու­րե­րը «Ռեա­լից» ո­րա­կա­պես ան­հա­մե­մատ թույլ թիմ են, սա­կայն Սի­մո­նեի սա­նե­րի ձեռք գցած ե­րեք միա­վո­րը ոս­կե մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րում կա­րող է չա­փա­զանց էա­կան գոր­ծոն լի­նել։
«Աթ­լե­տի­կո­յի» այս հաղ­թա­նա­կին հաղ­թա­նա­կով դի­մա­դար­ձեց նո­րից չեմ­պիո­նա­կան վազք վե­րա­դար­ձած «ար­քա­յա­կա­նը», ո­րը դր­սում 3։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նե­լով «Էյ­բա­րին»,՝ տա­րավ չոր­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նակն ու միա­վոր­նե­րով՝ 29, կր­կին հա­վա­սար­վեց մադ­րի­դյան մյուս գրանդ ա­կում­բին։ Սա­կայն ե­կեք բո­լոր դեպ­քե­րում չմո­ռա­նանք, որ այս 29 միա­վո­րի կող­քին «Աթ­լե­տի­կոն» ու­նի պա­կաս անց­կաց­րած եր­կու հան­դի­պում։
Թե­պետ դեռևս նկա­տե­լի դան­դաղ (ի մի­ջի այ­լոց, նաև մր­ցա­կից­նե­րի թույ­լտ­վու­թյամբ) սա­կայն ար­դեն կա­յու­նո­րեն սկ­սում է տե­ղատ­վու­թյուն ապ­րել «Ռեալ Սո­սիե­դա­դը»։ «Բար­սե­լո­նից» հե­տո նրան նե­ղաց­րած երկ­րորդ թի­մը ե­ղավ «Լևան­տեն»՝ դար­ձյալ պար­տու­թյուն 1։2 հաշ­վով։ Սան­սե­բաս­տա­ցի­նե­րին եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նից մո­տա­կա ժա­մա­նա­կում կա­րող է տե­ղա­շար­ժի պար­տադ­րել լոկ «Վի­լիա­ռեա­լը», որն ու­նե­ցած 25 միա­վո­րով նրան­ցից մեկ նի­շի հե­ռա­վո­րու­թյան վրա է ու պա­կաս անց­կաց­րած խաղ ու­նի։ Ինչ վե­րա­բե­րում է տու­րի՝ «Օ­սա­սու­նա­յի» հետ ու­նե­ցած հան­դիպ­մա­նը, «Վի­լիա­ռեա­լի» հա­մար այն հաղ­թա­կան էր՝ 3։1։ Նկա­տենք, որ սրա­նով թի­մը կոտ­րեց վեր­ջին չորս հան­դի­պում­նե­րում ու­նե­ցած ոչ-ո­քի­նե­րի շա­րա­նը։
Իր ան­կա­յուն մր­ցե­լույթ­նե­րով ֆուտ­բո­լա­սե­րին ար­դեն դա­դա­րել է զար­մաց­նե­լուց «Բար­սե­լո­նը»։ Տու­րի մր­ցա­կիցն է ե­ղել ըն­թա­ցի­կում ա­ռանձ­նա­պես ոչն­չով աչ­քի չընկ­նող «Վա­լեն­սիան»՝ Կա­տա­լո­նիա­յի մայ­րա­քա­ղա­քից տուն վե­րա­դառ­նա­լով միա­վոր վաս­տա­կած՝ 2։2։ Այս խա­ղում ար­ձա­նագ­րե­լով դար­պա­սի հեր­թա­կան գրա­վում՝ Մե­սին կրկ­նեց լե­գեն­դար Պե­լեի այն նվա­ճու­մը, ո­րը վե­րա­բե­րում է մի թի­մի կազ­մում խփած գո­լե­րի ռե­կոր­դա­յին քա­նա­կին՝ 643։ Պե­լեի հա­մար այդ­պի­սի թիմ էր բրա­զի­լա­կան «Սան­թո­սը», Մե­սիի հա­մար բնա­կա­նա­բար այդ­պի­սին դար­ձավ կա­տա­լո­նյան թի­մը։
Լա­վա­գույն վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է տնա­յին խա­ղում «Բե­տի­սին» 2։0 հաշ­վով պար­տու­թյան մատ­նած «Գրա­նա­դան»։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Տու­րի թիվ մեկ հան­դի­պու­մը «Լի­լի» ու «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» միջև էր, որ­տեղ հյու­րե­րը պի­տի որ փոր­ձեին տան­տե­րե­րից հետ նվա­ճել կորց­րած ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։ Մայ­րա­քա­ղաք­ցի­նե­րին դա ա­նել չի հա­ջող­վել, ար­ձա­նագր­վել է գո­լա­զուրկ ոչ-ո­քի։ Նման ար­դյուն­քը հատ­կա­պես ձեռն­տու է ե­ղել «Լիո­նի» հա­մար, որն ար­տագ­նա­յում «Նից­ցա­յի» հետ ու­նե­ցել է գո­լա­ռատ հան­դի­պում ու խա­ղը շա­հել է 4։1 հաշ­վով։ Ար­դյուն­քում լիոն­ցի­նե­րը միա­վոր­նե­րով՝ 33, հա­վա­սար­վել են «Լի­լին», դի­վի­զիո­նում հաս­տա­տել եր­կիշ­խա­նու­թյուն։ ՊՍԺ-ն նրան­ցից հետ է մեկ միա­վո­րով։
Շա­րու­նա­կել է չոր­րորդ հո­րի­նա­կա­նում մնալ «Մար­սե­լը», ո­րը սե­փա­կան հար­կի տակ ան­կա­րող է ե­ղել կոտ­րե­լու «Ռեյմ­սի» դի­մադ­րու­թյու­նը՝ 1։1։ Նա­խորդ տու­րում «Ռե­նից» կրած պար­տու­թյու­նից հե­տո սա Մար­սե­լի» հա­մար միա­վո­րի կորս­տով ու­ղեկց­ված երկ­րորդ ա­նընդ­մեջ հան­դի­պումն էր։ Ճիշտ է՝ պա­կաս անց­կաց­րած եր­կու խա­ղի հաշ­վար­կով այս խա­ղից հե­տո էլ հա­րավ­ցի­նե­րը շա­րու­նա­կում են մնալ ա­ռաջ­նու­թյան պո­տեն­ցիալ լի­դեր, սա­կայն վեր­ջին եր­կու խա­ղում չորս միա­վոր կորց­նելն այն­քան էլ հու­սա­տու բա­նե­րի մա­սին չի վկա­յում։
Միա­վոր­նե­րով՝ 28, «Մար­սե­լին» հա­վա­սար­վել է եր­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նա­կը տո­նած «Ռե­նը»։ Ար­տագ­նա­յում այն մր­ցել է «Լո­րիա­նի» հետ՝ 3։0։
Չմո­ռա­նանք հի­շել և Մի­շել Դեր-Զա­քա­րյա­նի «Մոն­պե­լիեին»։ Տու­րում այն հյու­րըն­կալ­վել է «Բրես­տին», վաս­տա­կել միա­վոր։ Հան­դի­պու­մում ար­ձա­նագր­վել է դար­պաս­նե­րի եր­կուա­կան գրա­վում։
ԱՆԳ­ԼԻԱ
Նա­խորդ տու­րում «Տո­տեն­հե­մին» հաղ­թե­լուց ու պրե­միե­ր լիգա­յի միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը ստան­ձե­լուց հե­տո ար­տագ­նա­յում գո­լա­ռատ հան­դի­պում է ու­նե­ցել «Լի­վեր­պու­լը»՝ «Կրիս­տալ Պա­լա­սին» յոթ ան­գամ պար­տադ­րե­լով գն­դա­կը հա­նել դար­պա­սից ու տան­տե­րե­րին թույլ չտա­լով որևէ այլ բա­նով աչ­քի ընկ­նել։ Դուբ­լով ա­ռանձ­նա­ցել են Ֆիր­մի­նոն ու Սա­լա­հը։
«Լի­վեր­պու­լից» պար­տու­թյուն կրած «Տո­տեն­հեմն» ակն­հայ­տո­րեն չէր հասց­րել հո­գե­բա­նո­րեն վե­րա­կան­գն­վել, ին­չից օգտ­վել է հյուր ժա­մա­նած «Լես­տե­րը»՝ 2։0։ Այս պար­տու­թյու­նը Մոու­րի­նիո­յի սա­նե­րին ի­ջեց­րեց ա­ղյու­սա­կի հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կան, իսկ ա­հա երկ­րորդ հո­րի­զո­նա­կանն ի­րեն­ցով ա­րե­ցին անգ­լիա­կան «աղ­վես­նե­րը», ո­րոնք 27 միա­վոր ու­նեն ու չորս միա­վո­րով են հետ ա­ռա­ջա­տա­րից։
Նո­րից հաղ­թա­կան մր­ցե­լույթ­նե­րի գրա­ֆի­կի է ան­ցել «Է­վեր­տո­նը»՝ տո­նե­լով եր­րորդ ա­նընդ­մե­ջը։ Այս ան­գամ նրա առջև ծն­կողն «Ար­սե­նալն» էր՝ 2։1։ Նշենք, որ վեր­ջինս վեր­ջին հինգ խա­ղից չոր­սը տա­նուլ է տվել։ Թի­մի ճգ­նա­ժամն ակն­հայտ է։ Ինչ վե­րա­բե­րում է «Է­վեր­տո­նին», 26 միա­վո­րով չոր­րորդ տե­ղում է։
Հաղ­թա­կան հան­դի­պում­ներ են ու­նե­ցել ման­չեստ­րյան գրանդ­նե­րը։ Հյու­րըն­կա­լե­լիս «Ման­չեստր Յու­նայ­թե­դը» 6։2 հաշ­վով ջախ­ջա­խել է «Լիդ­սին», հյու­րըն­կալ­վե­լիս հա­ջո­ղակ է ե­ղել Խո­սեպ Գվար­դիո­լա­յի թի­մը։ Մր­ցա­կի­ցը «Սաուտ­հեմպ­տոնն» է ե­ղել։ Այս­տեղ ար­ձա­նագր­վել է դար­պա­սի ըն­դա­մե­նը մեկ գրա­վում։ Այս հաղ­թա­նա­կից հե­տո «Յու­նայ­թե­դը» 26 միա­վո­րով դիր­քա­վոր­վել է եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում՝ ակ­տի­վում պա­կաս անց­կաց­րած մեկ խա­ղով, ո­րը հաղ­թա­կան ա­վար­տի հասց­նե­լու դեպ­քում նրան կա­րող է դուրս բե­րել մա­քուր երկ­րորդ տեղ։ «Սի­թին» ա­ռայժմ յո­թե­րորդն է, սա­կայն «Է­վեր­տո­նի», «Տո­տեն­հե­մի» ու «Սաուտ­հեմպ­տո­նի» հա­մե­մատ պա­կաս անց­կաց­րած մեկ խա­ղով։ Այս­տեղ էլ ե­թե ակ­տի­վում ե­ղածն ու­նե­նա հաղ­թա­կան ելք, «քա­ղա­քաբ­նակ­ներն» էլ լա­վա­գույն վե­ցյա­կի մաս կկազ­մեն։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Իս­կա­պես ող­բեր­գա­կան ա­վարտ է ու­նե­ցել «Բա­յեր»-«Բա­վա­րիա» դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ ողջ խա­ղի ըն­թաց­քում միան­գա­մայն հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով պայ­քար է ծա­վալ­վել։ Հենց այս ո­գով էլ հան­դի­պումն իր տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին է մո­տե­նա­լիս ե­ղել, երբ Լևան­դովս­կին խփել է մր­ցակ­ցու­թյան իր երկ­րորդ գո­լը։ Մր­ցա­վա­րը չի էլ թո­ղել կենտ­րո­նից խա­ղարկ­ված գն­դա­կին երկ­րորդ մե­կը կպ­չի, ան­մի­ջա­պես ազ­դա­րա­րել է հան­դիպ­ման ա­վար­տը։ 2։1 հաշ­վով հաղ­թա­նա­կից ու մեկ տու­րի ընդ­մի­ջու­մից հե­տո մյուն­խեն­ցի­նե­րը 30 միա­վո­րով հետ են բե­րել միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։ «Բա­յե­րը» նա­հան­ջել է երկ­րորդ հո­րի­զո­նա­կան։ Վեր­ջի­նիս շր­ջան­ցե­լու հնա­րա­վո­րու­թյուն է ու­նե­ցել Լայպ­ցի­գը», սա­կայն տնա­յին խա­ղում ան­կա­րող է ե­ղել ա­ղյու­սա­կի նկու­ղա­յին հար­կե­րում գտն­վող «Քյոլ­նից» մեկ միա­վո­րից ա­վե­լին պո­կե­լու՝ 0։0, ու հա­վա­սար­վել է լևեր­կու­զեն­ցի­նե­րին։ Եր­կուսն էլ ու­նեն 28 միա­վոր։
Բա­վա­կա­նին տա­րօ­րի­նակ ըն­թացք է ու­նե­ցել «ՈՒ­նիոն Բեռ­լին»-Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա» դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ վեր­ջինս գրե­թե ա­մեն ին­չով գե­րա­զան­ցել է տան­տե­րե­րին, սա­կայն ի հա­շիվ նրա, որ վեր­ջին­ներս փայ­լուն են ի­րաց­րել մր­ցակ­ցի դար­պա­սի մոտ նշա­նակ­ված եր­կու տու­գա­նա­յինն էլ, վերջ­նա­հաշ­վում հաղ­թել են՝ 2։1։ Այս հաղ­թա­նա­կից հե­տո 21 միա­վո­ր ու­նե­ցող «ՈՒ­նիոն Բեռ­լինն» ըն­դա­մե­նը մեկ նի­շի հե­ռա­վո­րու­թյան վրա է ա­ղյու­սա­կի հին­գե­րորդ տե­ղում հայ­տն­ված դորտ­մունդ­ցի­նե­րից։ Բանն այն է, որ նրանց այն­տեղ է մղել «Վոլ­ֆս­բուր­գը», ո­րը սե­փա­կան հար­կի տակ նվա­զա­գույն հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան է հա­սել «Շտուտ­գար­տի» նկատ­մամբ։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Նույն 2։1 հաշ­վով հաղ­թա­նակ­ներ են տա­րել սկու­դե­տեի այս պա­հի դրու­թյամբ ա­ռա­ջին եր­կու թի­մե­րը՝ «Մի­լանն» ու «Ին­տե­րը»։ Ա­ռա­ջի­նը հյու­րըն­կալ­վե­լիս պար­տու­թյան է մատ­նել «Սա­սուո­լո­յին», երկ­րոր­դը սե­փա­կան հար­կի տակ գե­րա­զան­ցել է «Սպե­ցիա­յին»։ «Մի­լանն» ու­նի 31, «Ին­տե­րը»՝ 30 միա­վոր։
Մի­լա­նյան զույ­գին ա­ղյու­սա­կում հա­ջոր­դում է երկ­րի գոր­ծող չեմ­պիոն «Յու­վեն­տու­սը», ո­րը «Պար­մա­յի» հետ ար­տագ­նա խա­ղում հա­ջո­ղու­թյան է հա­սել 4։0 հաշ­վով։ Եր­կու գոլ է հե­ղի­նա­կել Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն, եր­կուսն էլ խա­ղա­յին դրու­թյու­նից։ Այն­պես որ, պոր­տու­գա­լա­ցին միայն 11-մետ­րա­նոց­նե­րի հաշ­վին չի ա­վե­լաց­նում գո­լե­րի քա­նա­կը։
Միա­վոր­նե­րով «ծեր սի­նյո­րա­յին» կա­րող էր հա­վա­սար­վել «Ռո­ման», սա­կայն հյու­րըն­կա­լե­լիս ի­տա­լա­կան «գայ­լե­րին» ծանր պար­տու­թյան է մատ­նել մր­ցակ­ցին հան­դիպ­ման ա­ռա­ջին կե­սը 0։1 հաշ­վով զի­ջած «Ա­տա­լան­տան»։ Նկա­տենք, որ Ջե­կո­յին գո­լա­յին փո­խան­ցում ա­րած ֆուտ­բո­լիս­տը Հեն­րիխ Մխի­թա­րյանն է։
Ա­սել, թե Բեր­գա­մոն ներ­կա­յաց­նող տղա­նե­րը ընդ­միջ­մա­նը հան­դեր­ձա­րա­նում ին­չի կաթ են խմել, ո­րո­շա­կիո­րեն դժ­վար է, բայց որ երկ­րորդ խա­ղա­կե­սում չորս ան­գամ ստո­րաց­րել են «Ռո­մա­յին», ան­դարձ ի­րո­ղու­թյուն է։ Սա­կայն այս պար­տու­թյու­նը ոչն­չով չս­պառ­նաց Հեն­րիխ Մխի­թա­րյա­նենց թի­մի դիր­քե­րին, քա­նի որ նրա­նից մեկ միա­վո­րի հե­ռա­վո­րու­թյամբ գտն­վող «Նա­պո­լին» ծանր այց է ու­նե­ցել Հռոմ՝ տե­ղի «Լա­ցիո­յին» տա­նուլ տա­լով 0։2 հաշ­վով։
Լա­վա­գույն վե­ցյա­կը 23 միա­վո­րով եզ­րա­փա­կում է «Սա­սուո­լոն»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 33031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ