Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԱԾ-ն հերքում է, որ Արարատ Միրզոյանը հատուկ ծառայությունների գործակալ է

ԱԱԾ-ն հերքում է, որ Արարատ Միրզոյանը հատուկ ծառայությունների գործակալ է
17.01.2021 | 13:34

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած և Աժ նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:


«ԱԱԾ-ն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը», - ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:


Վատիկանում նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը երեկ ֆեյսբուքյան տեսանյութում հայտարարել է, թե ԱԺ նախագահը 2005-ից Թուրքիայի գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները: Նրա խոսքով՝ երբ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնաբերել է Միրզոյան-Թուրքիա կապը, նրան պարտադրել է «դառնալ «двойной агент»»: Մինասյանը նաև ներքոնշյալ փաստաթուղթն է հրապարակել:

Արարատ Միրզոյանն արձագանքել է հրապարակված տեղեկություններին:
«Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար», - Ֆեյսբուքում գրել է նա։


ԱԱԾ-ն զգուշացնում է, որ այս հրապարակման հիման վրա օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր: Միքայել Մինասյանը առաջարկել է «փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը»:

Դիտվել է՝ 4361

Մեկնաբանություններ