Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կիպրոսը բացում Է սահմանները բոլոր երկրներից զբոսաշրջիկների համար

Կիպրոսը բացում Է սահմանները բոլոր երկրներից զբոսաշրջիկների համար
22.01.2021 | 21:53

Կիպրոսը մարտի 1-ից բացում Է սահմանները եւ օդանավակայանները բոլոր երկրներից զբոսաշրջիկների համար՝ հաղորդել Է «Տուրպրոմ»-ը՝ վկայակոչելով CyBC պետական հեռուստաալիքը: Ժամանող օտարերկրացիները պետք Է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ: Ընդ որում՝ «կարմիր» գոտուց հյուրերին, որի մեջ մտնում Է Ռուսաստանը, ի հավելումն իրենց երկրում արված անալիզի, հարկ կլինի անել եւս մեկը՝ կղզի ժամանելուց հետո:


«Զբոսաշրջիկները կկարողանան Կիպրոս այցելել առանց կարանտինային սահմանափակումների, եթե ժամանելուց հետո նրանց մոտ չլինի COVID-19-ի դրական արդյունք»,-հեռուստաալիքի եթերում ասել Է երկրի զբոսաշրջության փոխնախարար Սավաս Պերդիոսը: Նա ասել Է, որ Կիպրոսի իշխանությունները կհանեն 56 երկրներից քաղաքացիների մուտքի արգելքը: Նրանք բաժանվելու են հետեւյալ կատեգորիաների. ԵՄ-ի անդամ երկրներ՝ Եվրոպական տնտեսական գոտու պետություններ (Նորվեգիա, Իսլանդիա, Շվեյցարիա, Լիխտեյնշտայն), երրորդ երկրներ, որոնք փաստաթղթում նշվել են ԵՄ-ի խորհրդի հանձնարարականներով (2020 թվականի հունիսի 30-ից ԵՄ ոչ կարեւոր ուղեւորությունների ժամանակավոր սահմանափակման եւ այդպիսի սահմանափակումների հնարավոր չեղարման մասին)՝ Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Իսրայել, Ուկրաինա, Բելառուս, Եգիպտոս, Հորդանան, Լիբանան, ԱՄԷ եւ Սաուդյան Արաբիա:


Փոխնախարարն ընդգծել Է, որ այդ երկրներից յուրաքանչյուրը կնշվի համաճարակաբանական իրադրությանը համապատասխան գույներով: «Կանաչ» գոտուց զբոսաշրջիկները հարկադրված չեն լինի COVID-19-ի թեստ հանձնել ժամանելուց հետո: Հյուրերը, որոնք ժամանել են «նարնջագույն» կատեգորիայի պետություններից, պարտավոր կլինեն անալիզի բացասական արդյունքի մասին հավաստագիր ներկայացնել ինքնաթիռ նստելուց առաջ: Իսկ «կարմիր» գոտուց ճանապարհորդներին, որի մեջ տեղ Է գտել նաեւ Ռուսաստանը, անհրաժեշտ կլինի թեստավորում անցնել ինչպես թռիչքից առաջ, այնպես Էլ Կիպրոսում:

Դիտվել է՝ 3102

Մեկնաբանություններ