ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    20.12.2013| 00:01
    Եւ քանզի ցանկութիւն ճաշակման ամենայնիւ զբաղեցուցեալ զմիտս իմ խռովէ, արդ հալածեա զորկորստութիւն յինէն, յորմէ խաբեցայ միշտ և կերակրեա զիս երկիւղիւդ քով սրբով։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.12.2013| 00:00
    Նզովքը պիտի ճարակի երկիրը, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, և սակավաթիվ մարդիկ են կենդանի մնալու։
  • Բեթղեհեմում պատմության մեջ առաջին անգամ կվերակառուցեն Քրիստոսի Ծննդյան բազիլիկը

    Բեթղեհեմում պատմության մեջ առաջին անգամ կվերակառուցեն Քրիստոսի Ծննդյան բազիլիկը

    17.12.2013| 12:29
    Բեթղեհեմում վերակառուցվում է Քրիստոսի Ծննդյան բազիլիկը, որ համարվում է 2-րդ կարևոր քրիստոնեական եկեղեցին Սուրբ երկրում: Բազիլիկը կառուցվել է քարանձավի վրա, որտեղ Սուրբ Մարիամը լույս աշխարհ է բերել Հիսուս Քրիստոսին: Ամեն տարի Բեթղեհեմ է այցելում մոտ 2 մլն մարդ:
  • «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը»  (Հովհ. 14.6)

    «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. 14.6)

    17.12.2013| 11:12
    Հիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել եմ և դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպեսզի ճշմարտության համար վկայեմ: Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է: Պիղատոսը նրան ասաց՝ «Ի՞նչ է ճշմարտությունը» (Հովհ. 18. 37-38)
  • Աղոթարան

    Աղոթարան

    17.12.2013| 00:02
    Աղաչեմ, բարերար և ողորմած Տէր, արթունս և զուարթունս պատրաստեա զիս. ուսս ինձ գնալ ի ճանապարհս քո բարիս, զի արժանի եղէց մեծի փառաց քոց։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.12.2013| 00:01
    Ով որ ահից փախչի՝ թող ընկնի գուբը, և ով որ ելնի գբից՝ թող բռնվի որոգայթի մեջ։ Ահա բացվեցին երկնքի պատուհանները, և երկրի հիմքերը ցնցվեցին։ Երկիրը շփոթի ու խռովության մեջ պիտի ընկնի, երկիրը պիտի տագնապի, տարակուսի և խոնարհվի։
  • Կամենում եմ բարին,  բայց գործում՝ չարը  (Հռոմ. 7.13-25)

    Կամենում եմ բարին, բայց գործում՝ չարը (Հռոմ. 7.13-25)

    13.12.2013| 11:09
    Պողոս առաքյալի գրած նամակներից հռոմեացիներին ուղղված նամակը ամենից ծավալունն է: Ինչպես մնացյալ նամակները, այն ունի տարբեր բաժինններ` ողջույնի, շնորհակալության և այլն: Սակայն գլխավոր մասը վարդապետական բաժինն Է, ուր առաքյալը նաև անդրադառնում է մարդու մեղանչական բնությանը և մեղքից ազատվելու մարդկային ինքնուրույն ջանքերի անկարողությանը: Հռոմեացիներին ուղղված նամակի 7-րդ գլխում Պողոս առաքյալը բացատրում է օրենքի դերը մարդու կյանքում, քրիստոնյայի ազատագրումը հրեական օրենքից, ինչպես նաև անդրադառնում է քրիստոնյայի ներսում առկա հոգևոր պայքարին մեղքի դեմ: Առաքյալն իր անձնական փորձառությամբ բացատրում է մարդու ներքին պայքարը մեղանչական բնության դեմ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    13.12.2013| 00:02
    Հալածեա, Տէր, զամենայն չար մտածմունս յերկրաքարշ խորհրդոց մտաց իմոց, արմատ բարեաց տնկեա հաստատութեամբ ի սրտի իմում, և պտուղ շնորհաց ի հոգիս իմ նկարեա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    13.12.2013| 00:01
    Ահավասիկ Տերն ամայացնելու է աշխարհը, ավերելու է այն, խորտակելու է նրա հիմքերը և ցանուցիր է անելու նրա բնակիչներին։ Նույն բախտին պիտի արժանանան ժողովուրդը և քահանան, ծառան և տերը, աղախինն ու տիրուհին, միմյանցից չպիտի տարբերվեն գնողն ու վաճառողը, փոխատուն և փոխառուն, պարտապանը և պարտատերը։
  • Ծանոթացեք. Անտոնիո Բանդերաս` Հռոմի պապ

    Ծանոթացեք. Անտոնիո Բանդերաս` Հռոմի պապ

    12.12.2013| 18:03
    Հոլիվուդը ֆիլմ է նկարահանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասին, պապի դերը կկատարի Անտոնիո Բանդերասը: Ֆիլմը պատմելու է Ֆրանցիսկոսի կյանքի ու գործունեության մասին նախքան Հռոմի պապ դառնալը: