Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ասում են

Ասում են
22.06.2022 | 07:29

Արևմուտքը պայքարում է Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին և չի հաջողում, ուստի Վաշինգտոնն ու Բրյուսելը պատրաստ են անել հնարավոր ամեն բան, որպեսզի ռազմական գործողությունները շարունակվեն։


Այսօր կա հինգ թեկնածու, որոնք սպասում են ԵՄ-ին անդամակցության, ՈՒկրաինան որևէ չափորոշիչով չի համապատասխանում ո՛չ Եվրոպական միությանն անդամակցելուն, ո՛չ թեկնածուկի կարգավիճակին։ Համընդհանուր կոռուպցիա, մոլեգնող հանցագործություններ, օլիգարխիկ իշխանություն ու փլուզված տնտեսություն. ահա ժամանակակից ՈՒկրաինայի բնութագիրը։ Եվ Եվրոպայում նույնպես դա շատ լավ գիտակցում են, սակայն Ռուսաստանին թուլացնելու ցանկությունը գերակշռում է:


Վյաչեսլավ Վոլոդին

Դիտվել է՝ 39633

Մեկնաբանություններ