Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Ով կփոխարինի Աղվան Հովսեփյանին

    Ով կփոխարինի Աղվան Հովսեփյանին

    13.09.2013| 18:27
    Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ է տվել ոչ միայն դատախազության աշխատակիցներին, այլ նաև շենքին`համբուրելով դուռը: Հաշվի առնելով նման «ազդեցիկ» հարժեշտը, կարելի է փաստել, որ Հովսեփյանն այլևս այդ շենք, որպես ղեկավար, ոտք չի դնելու:
  • Թե ինչպես չկարողացա հարցեր ուղղել Շտեֆան Ֆյուլեին
  • Վարորդների միությունը կմիանա ակտիվիստներին

    Վարորդների միությունը կմիանա ակտիվիստներին

    13.09.2013| 18:01
    «Չի բացառվում, որ մենք միանանք քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստներին: Պե՞տք է որևէ մեկը սատարի նրանց, թե ոչ: Նավասարդյանի հրաժարականի պահանջը մեզ կարող է միացնել այդ երեխաներին»,-այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեցին Վարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը:
  • «Նավասարդյա՛ն, դե գնա, էլի՛, գնա»

    «Նավասարդյա՛ն, դե գնա, էլի՛, գնա»

    13.09.2013| 17:52
    Վարորդների միության նախագահ Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ վերջին մի քանի օրվա ընթացքում երրորդ ասուլիսն է արդեն հրավիրում:Նա փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել տրանսպորտի ոլորտում առկա խնդիներին, ներկայացնել թե «իրականում ինչ է կատարվում»:
  • Միամիտներին կարող էր թվալ, թե Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա, նրան այնտեղ ստիպեցին

    Միամիտներին կարող էր թվալ, թե Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա, նրան այնտեղ ստիպեցին

    13.09.2013| 00:09
    Այն, որ Հայաստանը ինչ-որ մի փուլում հայտարարելու էր, որ սիրում է էդ անիծվածին (դե, Մաքսային միությանը, էլի), բոլոր լուրջ վերլուծաբանները տեղյակ էին: Այդ միամիտներին կարող էր թվալ, թե Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա, նրան այնտեղ ստիպեցին: Մի քանի ամիս առաջ Դավիթ Շահնազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանը որոշակի պայմանավորվածություններ ունի Ռուսաստանի հետ, ինչ-որ մի փուլում Մաքսային միությանը միանալու և այդ մասին, այսպես ասած` եվրակոմիսարները գիտեն, սպասում են` ինչ կլինի: «Ինչը շատ ցավալի է»,- նշեց նա:
  • Դանդաղ շտապեք

    Դանդաղ շտապեք

    12.09.2013| 23:33
    Ժամը 8-ին սկսված ՀՀԿ ԳՄ նիստը քննարկել է ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: Սպասվում էր, որ ԳՄ-ն կքննարկի գլխավոր դատախազի թեկնածուի հարցը` սեպտեմբերի 13-ին լրանում է Աղվան Հովսեփյանի լիազորությունների ժամկետը, նրան այսօր ընդունել և աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը նշանակում է, որ վաղը գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանի աշխատանքային վերջին օրն է:
  • «Ոստիկանությունը չի ուզում պատասխանատվության ենթարկել մեզ սպառնացողներին»

    «Ոստիկանությունը չի ուզում պատասխանատվության ենթարկել մեզ սպառնացողներին»

    12.09.2013| 16:30
    Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույց հայտարարած ակտիվիստներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին, որ իրենց նկատմամբ բռնություն կիրառողներին ոստիկանությունը չի ուզում պատասխանատվության ենթարկել:
  • Բերո՞ւմ է

    Բերո՞ւմ է

    12.09.2013| 15:41
    Սեպտեմբերի 13-ին կառավարության նիստը, ըստ ամենայնի, աչքալուսանքով կսկսվի։ Գործադիրին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետը Չինաստանից բերում է 16 մլն դոլարի դրամաշնորհ։ Ծանր, բայց հաճելի «բեռն» արդեն Երևանում է։
  • Ընդդիմադիր և իշխանական երիտասարդները կքննարկեն սոցիալական խնդիրները հաղթահարելու ուղիները

    Ընդդիմադիր և իշխանական երիտասարդները կքննարկեն սոցիալական խնդիրները հաղթահարելու ուղիները

    12.09.2013| 15:36
    Սեպտեմբերի 12-14-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպությունը, որին անդամակցում են տարբեր քաղաքական ուժերի (այդ թվում՝ ընդդիմադիր) երիտասարդներ, Ծաղկաձորում անցկացնում են «Արդի սոցիալ-տնտեսական վիճակը և քաղաքականացված երիտասարդությունը» խորագրով եռօրյա համաժողովը։ Համաժողովի շրջանակներում երիտասարդները կքննարկեն Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, երկրում գոյություն ունեցող սոցիալական խնդիրները հաղթահարելու ուղիները:
  • Հեծանվային մարաթոն՝ Անկախության տոնի առթիվ

    Հեծանվային մարաթոն՝ Անկախության տոնի առթիվ

    12.09.2013| 12:25
    Սեպտեմբերի 21-ին Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան նախաձեռնել է Երևան-Խոր վիրապ-Երևան երթուղով զանգվածային հեծանիվային մարաթոն՝ «Դեպի մեր հավատքի ակունքները» խորագրով։ Այն նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին: