Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Անդրեյ Բիտովը կկարդա «բաց դասախոսություն»

    Անդրեյ Բիտովը կկարդա «բաց դասախոսություն»

    25.02.2014| 16:35
    Փետրվարի 27-ին՝ Մոսկվայի Գոգոլի կենտրոնում, Կատերինա Գորդևայի «Բաց դասախոսություններ» նախագծի շրջանակներում գրող Անդրեյ Բիտովը հանդես կգա «Գոգոլի մասին: Եվ ընդհանրապես» ելույթով:
  • Այսօր բանաստեղծ Ավագ Եփրեմյանի ծննդյան օրն է

    Այսօր բանաստեղծ Ավագ Եփրեմյանի ծննդյան օրն է

    25.02.2014| 12:43
    Բանաստեղծ Արա Ալոյանի «Զրույց՝ Ավագի հետ՝ ֆեյսբուքյան պատուհաններից» բանաստեղծությունը, այլ կերպ ասած` էքսպրոմտ-հանրագիրը նվիրված է Ավագ Եփրեմյանին: Խնդրեցի կարծիք ասել ավագ գրչընկերոջ մասին: Դարձյալ էքսպրոմտ էր: Ներկայացնում ենք առանց խմբագրման:
  • «Դժբախտաբար, հայտնի դառնալը  որոշում են պատկերասրահների տերերը»

    «Դժբախտաբար, հայտնի դառնալը որոշում են պատկերասրահների տերերը»

    25.02.2014| 11:31
    Սա մեր արևն է, մեր ժամանակը: Արևը նշանակում է կյանք, էություն: Թռչունները ժամանակն են պահում, զանգակները հուշում են, որ ժամանակն անդադար անցնում է: Կտավին նայելիս հասկանում ես, որ եթե կյանքը սկսվում է, ուրեմն պետք է նաև վերջանա: «Սա առասպել չէ, մենք գիտենք, որ ծնվում ու մահանում ենք,-ասում է ֆրանսահայ գեղանկարիչ ՄԱՐՏԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ:- Կտավում պատկերված սլաքները հիշեցնում են, թե կյանքի որ հատվածում ենք, նայած տարիքին: Զանգակներն ասում են` ճիշտ ապրեք ձեր կյանքի ժամանակը, ամեն սլաք կարող է վերջինը լինել»:
  • Վազգեն Ասատրյանը ժամանակի մեքենա է հայտնագործել

    Վազգեն Ասատրյանը ժամանակի մեքենա է հայտնագործել

    24.02.2014| 21:57
    «Կրկին երգում է 70-ականների Երևանը» երկօրյա տոնն ավարտվեց: Ավելի ճիշտ ընդմիջվեց, Մարտին Վարդազարյանի մեկնաբանությամբ, մինչ հաջորդ հանդիպում: Արամ Խաչատրյան համերգասրահում իսկական տոն էր, ուր դժվար էր տարորոշել իրականության ու կարոտի ժամանակային սահմանները:
  • Ռիչարդ Գալիանոն կներկայանա «Տարվա եղանակներ» համերգային ծրագրով

    Ռիչարդ Գալիանոն կներկայանա «Տարվա եղանակներ» համերգային ծրագրով

    24.02.2014| 19:30
    Հայաստանի պետական կամերային նվագախմբի գարնանային համերգաշրջանը կմեկնարկի Մայրության և գեղեցկության տոնին նվիրված համերգով:
  • Հայ հեղինակների գրքերը` էլեկտրոնային գրքի շուկայում

    Հայ հեղինակների գրքերը` էլեկտրոնային գրքի շուկայում

    24.02.2014| 17:20
    «Էդիթ Պրինտ» հրատարակչության հայտարարած արձակի մրցույթին մեծ թվով գործեր են ներկայացվել: Դրանց հիմնական մասը անցել է նախնական փուլ: Ստեղծագործության ծավալը 20-100 էջ է: Առաջարկվող ժանրերը` դետեկտիվ, արկածային, միստիկա, ֆանտաստիկա, փիլիսոփայական երկ, սիրային: Մասնակիցները կարող են ստեղծագործել` նաև միաձուլելով դրանցից մի քանիսը:
  • Սան Ռեմոն՝ քամուն հակառակ

    Սան Ռեմոն՝ քամուն հակառակ

    24.02.2014| 14:18
    Իտալական երգի Սան Ռեմոյի 64-րդ փառատոնում հաղթող է ճանաչվել 31-ամյա երգչուհի Արիզան՝ «Քամուն հակառակ» (Controvente) երգով:
  • Տաղանդավոր ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը կրկին Պրահայում և Բռնոյում փետրվարի 24-ին և 25-ին

    Տաղանդավոր ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը կրկին Պրահայում և Բռնոյում փետրվարի 24-ին և 25-ին

    24.02.2014| 12:52
    Ըստ եվրոպական «Օրեր» անկախ ամսագրի` հայ հանրահայտ երիտասարդ դաշնակահար Տիգրան Համասյանը կրկին վերադառնում է Չեխիա: Փետրվարի 24-ի երեկոյան նա հանդես կգա PETROF JAZZPIANO FESTIVAL ջազային փառատոնի շրջանակներում Պրահայի Jazz Dock - Jazz & Blues Bar & Cafe ակումբում:
  • Կոմպոզիտորների միությունն ինտերնետային էջ ունի

    Կոմպոզիտորների միությունն ինտերնետային էջ ունի

    24.02.2014| 11:53
    Փետրվարի 22-ին բացվել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների Composers.am պաշտոնական կայքը։ Ինտերնետային այս էջի շնորհիվ երաժիշտները և հասարակության լայն շերտերը հնարավորություն կունենան հաղորդակից լինելու ինչպես միության ներսում տեղի ունեցող իրադարձություններին, այնպես էլ միության անդամների ստեղծագործական գործունեությանը:
  • Հայ բանաստեղծներն էլ են պահանջված

    Հայ բանաստեղծներն էլ են պահանջված

    23.02.2014| 17:29
    Փետրվարի 19-ին, որն արդեն քանի տարի է, ինչ նշվում է որպես գիրք նվիրելու օր, երևանյան գրախանութներում մեծ քանակությամբ վաճառվել են արտասահմանյան մի շարք հեղինակների՝ հատկապես ռուսերեն թարգմանված գործերը: