Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին կոչ է արել D-8-ի անդամ իսլամական երկրներին խզել բոլոր տնտեսական և քաղաքական հարաբերություններն Իսրայելի հետ՝ ստիպելու նրան դադարեցնել ագրեսիան Գազայի հատվածում՝ գրում է Mehr-ը։ «Օկուպացիոն ռեժիմը, իր կոլեկտիվ պատժի քաղաքականության միջոցով, ձգտում է հասնել Գազայի սոցիալական փլուզման չարաբաստիկ և վտանգավոր նպատակին՝ այն դարձնելով անբնակելի, ինչը ռազմական հանցագործությունների և ցեղասպանության աղաղակող դեպք է»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը: