Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պարոն վարչապետ, Դու՞ք եք Ձեր դեմ գործում, թե՞ Ձեր շրջապատը

Պարոն վարչապետ, Դու՞ք եք Ձեր  դեմ գործում, թե՞ Ձեր շրջապատը
20.07.2018 | 04:04

Կարպիս Փաշոյանը` ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այժմ արդեն նախկին մամուլի քարտուղարը, հասարակական մեծ ճնշման ներքո ստիպված եղավ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Անձ, որն Արցախյան պատերազմին չի մասնակցել տարիքի բերումով, ապրիլյան քառօրյային էլ որպես կամավոր չի ցանկացել մասնակցել, այսինքն` իր մաշկի վրա երբեք չի զգացել, թե ինչ է պատերազմը: Վերջինս, սակայն, ս. թ. հուլիսի 4-ին հանդես գալով «ՍիվիլՆեթի» եթերում, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին ներկայացրել է մանկահասակ դեմքով մի տղա, որն այդ պահին (հերոսացման պահին- Ա. Հ.) երևի չի հասկացել ինչ է կատարվում: Ռոբերտ Աբաջյանին հերոսացնողներին էլ ներկայացրել է իբրև նրա անունն անընդհատ շահարկողներ, վերջիններիս հորդորել Ռոբերտ Աբաջյանի անունը թողնել մի փոքր հանգիստ: Այլ կերպ ասած, Ռոբերտ Աբաջյանը, ըստ Կարպիս Փաշոյանի, հերոս չէ, այլ ակամա հերոսացած ինչ-որ մի տղեկ:

Թերևս ավելորդ է ասել, որ նման հայտարարությունն անհարիր է ցանկացած հայի, էլ ուր մնաց ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած անձին: Ի դեպ, հիշենք, որ սա Ռոբերտ Աբաջյանի հիշատակն անարգելու արդեն երկրորդ դեպքն է, նախորդը եղավ «թավշյա հեղափոխության» օրերին, երբ ինչ-որ մեկը կեղծիք թույլ տալով, ներկայացավ իբրև Ռոբերտ Աբաջյանի պապ և ելույթ ունեցավ հօգուտ «թավշյա հեղափոխության»:


Հրաժարականի նախօրեին Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ այսպես է բացատրել հրաժարականի պատճառը.
«Ընկերներ, լավ լուր ունեմ:
Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի սեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին ու նրա թիմին:
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը»:


Թերևս ավելորդ է ասել, որ մեր ազգի ռազմահայրենասիրական ոգու շնորհիվ է, որ դեռ գոյություն ունենք, հետևաբար լոկ թշնամու ուզածն է, որ հրաժարվենք այդ ոգուց, որպեսզի ազգովին դիակ դառնանք, էլ հայ ու Հայաստան չլինի: Այդ պահին դեռ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձն իր վերը մեջբերված ցինիկ գրառմամբ փաստորեն շիզոֆրենիա է անվանել իր դեմ ուղղված քննադատությունը, որն ունի ռազմահայրենասիրական հենք, այդպիսով վիրավորել իրեն քննադատողներին, ինչի կապակցությամբ Ֆեյսբուքի օգտատերերից Զաքար Խոջաբաղյանը հիշյալ գրառման տակ իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ մեկնաբանությունը.
«Արա էսի լրիվ հոգեկան ա։ Սրան մեկը չկա՞ բացատրի, որ ինքը հիմա մի բան պիտի ասեր ընդամենը՝ «ներողություն, ես սխալվել եմ»։
Եթե իրա խելքը չի կտրում, գոնե իրա վերադասի խելքը կտրի։
Թե չէ սա կոնկրետ մասնագիտական օգնության կարիք ունի»։
Ահա Զաքար Խոջաբաղյանի ևս մեկ ֆեյսբուքյան գրառում. «ՈՒ էս հայատյաց ու ցինիկ արարածը համարձակվում է «Ապրիլյան»-ի հերոսներին մանկական դեմքով՝ միամիտ, ակամա հերոսացած կոչե՞լ, ու դեռ մի բան էլ քննարկել, թե ինչպես պիտի վարվեն պատերազմից հետո վերադարձածների հե՞տ։


Դու չես, է՞, մեղավոր, քեզ նշանակողն է մեղավոր, որ հիմա պետության դեմքով ես հանդես գալիս։
Ժամանակին պալատական խամաճիկներ էին պահվում, որոնց դուրս տված էշությունների վրա համ զվարճանում էին, համ էլ մտորում…
Հիմա սա կոնկրետ մտածելու առիթ է, և հուսամ` ինչ որ աներևույթ ձեռք սրան ու սրա շարքի ևս մի քանիսին հատուկ բերել է պաշտոնի, որ «խոսա՛, խոսա, խայտառակվի» սկզբունքով առհավետ ռադ անի ասպարեզից։
Ասում են մարդկանց փչացնելու արագ տարբերակներից մեկը նրանց պաշտոն տալը, պատվանդանին կանգնեցնելն է։
Երևի փորձել են սրանց ընդմիշտ հասկացնել, որ պետությունն ու պետական ապարատը իրենց խելքի բանը չեն, իսկ հանրությանը մասշտաբային կերպով ցուցադրել սրանց կատարյալ տխմարությունը։


Հուսամ, որ սա հենց դրա համար է արվում, այլապես շատ տխուր պատկեր կունենանք, ու ոմանք ստիպված պիտի լինեն պատասխանել մի շարք հարցերի, թե ի՞նչ գործ ունեն հայատյաց խեղկատակները պետական ապարատում...»:
Բնավ համամիտ չենք «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի ղեկավար, ՀՀ-ում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի այն կարծիքին, թե Կարպիս Փաշոյանի վերոնշյալ հայտարարությունը խոսում է իր անգիտության մասին: Իրականում տվյալ հայտարարությունը խոսում է նրա ինքնության, ով լինելու, մեր հերոսներին կեղծ հերոսներ ներկայացնելու, մեր ունեցած արժեքներն արժեզրկելու նրա միտումի մասին: Թե ի՞նչ նպատակով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար լավ կիմանա կամ հասկանում է… Ընդգծենք, որ Ռոբերտ Աբաջյանի վերաբերյալ հիշյալ հայտարարության հեղինակը «Ֆեյսբուքում» «Արա ոնց եմ զզվում ես հայու գենից» գրառման հեղինակն է, ինչը, բնականաբար, հարց է առաջացնում, թե ճիշտ չի՞ լինի, արդյոք, որ հասարակությունը հիմա էլ բարձրացնի տվյալ հակահայ անձնավորությանն իրեն մամուլի քարտուղար նշանակած Արարատ Միրզոյանի հրաժարականի հարցը:


Ավելորդ չենք համարում մեջբերել Կարպիս Փաշոյանի ևս մեկ գրառում, որը նախորդ գրառման և հասարակական մեծ քննադատության տեղիք տված վերոնշյալ հայտարարության հետ, փայլուն կերպով վկայում է, թե իրականում ինչ «արժեհամակարգի» կրողն է նա: 2017 թ. մայիսի 27-ին արձագանքելով այլասերվածության հետևողական քարոզչությամբ զբաղվող «Փինկ Արմենիա» ՀԿ-ի հրապարակած տեսանյութում արվամոլների կողմից հանրությանն ուղղված հարց-հորդորին («Դու ուզում ես, որ բոլորը երջանիկ լինեն: ՈՒրեմն մաղթիր մեզ երջանկություն»), Կարպիս Փաշոյանը գրել է. «Բոլորը ունեն երջանկության իրավունք, գեյերը` նույնպես» (նկատի ունենանք, որ գեյի երջանկությունը նախ և առաջ գեյ զուգընկեր ունենալն է):
Ահա արվամոլության, այլասերվածության ուղղակի կամ թեկուզ անուղղակի լոբբինգով զբաղված սույն անձնավորության ևս մեկ ֆեյսբուքյան գրառում («Ստատուսով լավ ֆիլմ խնդրողներին մեկ մեկ ուզում եմ պոռնոյի լինք ուղարկեմ»), որպեսզի ընթերցողն էլ ավելի ամբողջական պատկերացում կազմի նրա մասին: Ի դեպ, Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան գրառումները հիմք են տալիս նաև եզրակացնելու, որ իբրև պատմաբան հանդես եկող սույն անձը կիսագրագետ է կամ բավարար չի տիրապետում հայերենին:


«Արվամոլության գովազդ անող ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը այսօր հայտնեց հրաժարական տալու իր մտադրության մասին,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Այվազյանը:- Հետաքրքիր է, թե ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Կարպիս Փաշոյանին մամուլի խոսնակի պաշտոնում նշանակելիս»։


Ֆեյսբուքի մեկ այլ օգտատեր` Վերջինե Հովհաննիսյանը, արձագանքելով վերոնշյալ գրառմանը, գրել է. «Քանի որ Արարատ Միրզոյանը այս ամիսների ընթացքում գոնե մեկ անգամ իր կարծիքը չհայտնեց այս անհասկանալի էակի արտահայտությունների վերաբերյալ (գոնե մի անգամ լսած կլինեի, եթե ասել է), ապա կարելի է պնդել, որ նմանը զնմանին կընտրի: ՈՒստի գալիք ընտրություններին մեր ժողովուրդը թող խոր մտածի, նոր քայլ անի»։
Հայաստանի, միգուցե նաև համայն աշխարհի արվամոլները, ինչպես նաև մեր ազգի ռազմահայրենասիրական ոգուց, մեղմ ասած, մրսած ադրբեջանցիները հավանաբար շատ են վշտացել Կարպիս Փաշոյանի հրաժարականի լուրն իմանալով:


ՀՀ վարչապետի հեղինակության դեմ գործեց նաև վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի` «Կյանքի խոսք» աղանդի անդամ լինելու փաստի բացահայտումը: 168.am-ի հետ զրույցում նա հաստատել է, որ ինքը «Կյանքի խոսք»-ի անդամ է. «Ես այդ դավանանքի հետևորդ եմ, ես «Կյանքի խոսք» եկեղեցուց եմ, իմ հավատքը դա է»: Ախր այս ովքե՞ր են նշանակվել նման բարձր ու պատասխանատու պաշտոնների… Հա՞րկ կա, արդյոք, պարոն Փաշինյանին բացատրելու, թե իրենցից ինչ են ներկայացնում աղանդները, դրանց վտանգավորությունն ընդհանրապես, և «Կյանքի խոսք»-ի պարագայում` մասնավորապես: Եթե այո, կարող ենք բացատրել:
Կարճ ժամանակ անց պարզվեց նաև, որ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը բիզնեսի հարցերով է զբաղվել, փորձել է երկու տնտեսավարողների կամ գործարարների միջև վիճելի հարցեր լուծել, անշուշտ, չունենալով դրա լիազորությունը, սակայն օգտվելով իր պաշտոնական դիրքից:
ԶԼՄ-ների հրապարակած տեղեկությունների համաձայն, Գևորգ Աճեմյանը վերջերս իր մոտ է հրավիրել «Աշտարակ կաթ» ապրանքանշանի սեփականատեր «Պարգև» ՍՊԸ-ի ղեկավարներին և գրեթե սպառնալից տոնով նրանց հորդորել է կարճ ժամանակում «Աշտարակ կաթ» ապրանքանշանը հետ վերադարձնել «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին, ինչպես նաև ազատել գործարանի տարածքը, սպառնալով, որ հակառակ պարագայում հարցին կխառնվի ԱԱԾ-ն։


ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը հիշյալ հանդիպման մասին տեղեկությունները չհերքելով, հայտարարել է, որ ինքը ոչ թե «բիզնես խլելու» փորձ է արել, այլ տեղեկատվական բնույթի հանդիպում է տեղի ունեցել (այս դեպքում «տեղեկատվական բնույթի հանդիպումը» չի՞ նմանվում ոստիկանների կողմից իրականացված «բացատրական աշխատանքին»…): Բնականաբար, հարց է առաջանում` ինչու՞, ի՞նչ շահագրգռությամբ է նա կազմակերպել վերոնշյալ անձանց հանդիպումը ու մասնակցել դրան… Շահագրգռությունը միանգամից երևակվում է, երբ տեղեկանում ենք, որ «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատերը նույն «Կյանքի խոսք» աղանդի անդամ է, որի անդամ է նաև Գևորգ Աճեմյանը: Այսպիսով չի՞ հաստատվում այն տեղեկությունը, որ լինելով ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը և օգտվելով իր պաշտոնական դիրքից, նա փորձել է հարցեր լուծել և «Աշտարակ կաթ»-ի բրենդը կամ ապրանքային նշանը վերադարձնել ահռելի պարտքեր ունեցող իր հավատակցին ու մտերմին:


ՈՒշագրավ է «Ֆեյսբուքի» օգտատերերից Վիգեն Սիմոնյանի` Գևորգ Աճեմյանին ուղղված հետևյալ հարցադրումը, որը վերջինիս կողմից, չնայած պատասխանելու խոստմանը, դեռ մնում է անպատասխան.
«Գևորգ ջան, կպարզաբանե՞ք, թե Դուք արդյոք ի պաշտոնե իրավասություն ունեք հանդիպելու գործարարների հետ ու նման հարցեր քննարկելու։ Նաև կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչպես չեք իմացել հանդիպման թեմայի մասին՝ իմանալով՝ ովքեր են հանդիպման կողմերը։ Եվ վերջում կպարզաբանե՞ք՝ Դուք ի պաշտոնե իրավունք ունե՞ք հաշտեցնելու/օգնելու կողմերին կամ միջնորդելու որևէ գործողության նրանց միջև»։


Եթե ՀՀ վարչապետի, նոր Հայաստանի իշխանության կողմից իսկապես մերժվել է կոռուպցիայի բաղկացուցիչ հանդիսացող հովանավորչությունը, ապա իրավապահ մարմինները պետք է պարզեն, թե Գևորգ Աճեմյանի վերոնշյալ արարքում չկա՞, արդյոք, ինքնիրավչություն… Հասարակական մեծ ճնշման ներքո հուլիսի 17-ին Գևորգ Աճեմյանը նույնպես հրաժարականի դիմում ներկայացրեց:
Կամ ի՞նչ անուն տալ, երբ 2-3 ամիս առաջ տարբեր ցույցերին որպես պահանջատեր քաղաքացի ներկայացող, այժմ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, որպես մտավորականի, քննարկման է հրավիրել հայ գրականության մեջ իբրև անառակաբանության մայր հայտնի Վիոլետ Գրիգորյանին: Մակունցի այս արարքը պատի՞վ է բերում նրան, ՀՀ մշակույթի նախարարությանն ու նոր կառավարությանը…


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ