Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գիշերը օպերային թատրոնում»

«Գիշերը օպերային թատրոնում»
20.10.2018 | 13:53

«Երևան օպերա 85» համերգաշարի շրջանակում հոկտեմբերի 20-ին, ժամը 19։00-ին, Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա «Գիշերը օպերային թատրոնում» խորագրով նախագիծը։

Թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում ելույթ կունենան օպերային թատրոնի մեներգիչներ Հովհաննես Անդրեասյանը, Աննա Այվազյանը, Լուսինե Մակարյանը: Համերգային երեկոյի կոնցերտմայստերն է Ելենա Վարդազարյանը: Ծրագրում կներկայացվեն օպերային արիաներ:
Համերգային երեկոյից հետո նախատեսված է գիշերային շրջայց Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում։
Ճանաչողական ուշագրավ ծրագիրը նախատեսված է բացառապես այս նախագծի մասնակից հանդիսականների համար։


Բացառիկ հնարավորություն վայելելու բարձրարժեք կատարումները Հայաստանի օպերային թատրոնում, ինչպես նաև մինչև գիշեր մասնակից դառնալու ինքնատիպ նախագծի։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի խոսքը հոբելյանական համերգաշարի առթիվ.


«Այս համերգաշարը հրաշալի ճանապարհորդություն է երաժշտական գլուխգործոցների աշխարհում: Երևանի օպերային թատրոնը հայկական երաժշտաթատերական արվեստների սիրտն է: Լինելով միակը աշխարհում իր տեսակի մեջ, օպերային թատրոնը ոչ միայն որպես ճարտարապետական արվեստի գլուխգործոց, այլ նաև դինամիկ, շնչող ու զարգացող հոգևոր օջախ է մեզ ներկայանում՝ ուղեկցելով մեզ երաժշտական արվեստի բարձունքները»:
«Երևան օպերա 85» հոբելյանական համերգաշարը նվիրված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 85 ամյակին: Մինչև տարեվերջ Թատրոնում նախատեսված են մի շարք հոբելյանական միջոցառումներ, որոնց շարքում կարևոր տեղ է հատկացված «Երևան Օպերա 85» համերգաշարին:
Թատրոնի տաղանդաշատ արտիստների մասնակցությամբ ներկայացվում են տարատեսակ համերգային ծրագրեր, որոնց շնորհիվ նշանավորվում է 85-ամյա հոբելյանը:

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ