«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայաստանը 7-րդ գումարման խորհրդարան է ընտրում

Հայաստանը 7-րդ գումարման խորհրդարան է ընտրում
09.12.2018 | 11:11

Այսօր Հայաստանում Աժ արտահերթ ընտրություններ են: Ընտրվում է Հայաստանի Երրորդ Հանրապետության 8-րդգումարման խորհրդարանը և 7-րդ գումարման Ազգային ժողովը: Աժ առնվազն 101 մանդատներին հավակնում են 11 կուսակցություններ և դաշինքներ: ԿԸՀ-ի վիճակահանությամբ որոշված՝ քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարներն են` 1.ՀՀԿ, 2.«Քաղաքացու որոշում», 3.ՀՅԴ, 4.«Իմ քայլը» դաշինք, 5.«Լուսավոր Հայաստան», 6.«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», 7.«Ազգային առաջընթաց», 8.«Մենք» դաշինք, 9.ՕԵԿ,
10.«Սասնա ծռեր», 11.ԲՀԿ: 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են` Վիգեն Սարգսյանը, Սուրեն Սահակյանը, Արմեն Ռուստամյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Լևոն Շիրինյանը, Լուսինե Հարոյանը, Արամ Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, Վարուժան Ավետիսյանը և Գագիկ Ծառուկյանը: Կուսակցությունները և դաշինքները նաև ռեյտինգային թեկնածուներ են առաջադրել բոլոր 13 ընտրատարածքներում:
Ընտրական տեղամասերում քվեարկությունը կանցկացվի ժամը 8-ից մինչև 20-ը:
Ըստ Ոստիկանության տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվն է 2 573 579, ըստ ԿԸՀ-ի 2 592 486:
Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: «Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը», - ասված է Սահմանադրության 89-րդ հոդվածում:

Դիտվել է՝ 3682

Մեկնաբանություններ