«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Սերժ Սարգսյանը չի համաձայնել հանձնել 5 շրջանները

Սերժ Սարգսյանը չի համաձայնել հանձնել 5 շրջանները
14.12.2018 | 18:31

Այսօր Բելառուսի նախագահը հերթական բացահայտումն է արել, այս անգամ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Մինչ նոր իշխանությունը հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանից ժառանգել է հողեր հանձնելու «դատարկ» փաստաթուղթ, Լուկաշենկոն ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում պաշտոնապես հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին համոզել են, որ 5 շրջանները հանձնի Ադրբեջանին, չի համաձայնվել։ «Հետո արդեն բացահայտ ասացի՝ Սերժ, հանձնիր այդ 5 շրջանները: Ինչու՞ չեք վերադարձնում, եթե դատարկ են: Նա ասաց՝ եթե վերադարձնեմ, նրանք ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն: Մենք Պուտինի հետ հստակ խոստացանք, որ մեր զորքերը կմտցնենք և դա թույլ չենք տա: Նա ասաց՝ ոչ, մենք չենք անի դա, չենք ցանկանում», – ասել է Լուկաշենկոն:

Այս երկխոսությունը ի թիվս այլ ուշագրավ նրբերանգների, փաստում է, որ այս կառույցում Հայաստանը միշտ չէ, ինչպես Փաշինյանն է ասում, «վիզը ծռած» քաղաքականություն վարել։ Փաստորեն, ընդդիմացել է, և դա ընդունվել է ի գիտություն։ Պարզապես այս մասին բացահայտ չի խոսվել։
Լուկաշենկոն նաև հավելել է․ «Դա առաջին քայլն էր: Այդ ժամանակ Ադրբեջանն ու Հայաստանը կլինեին ՀԱՊԿ-ում և Եվրազեսում: Դա պայմանն էր, որի դեպքում Ադրբեջանը կարող էր անդամակցել այդ կազմակերպություններին: Ինչու՞ հրաժարվեցիք: Լավ, Բելառուսը մի կողմ, բայց Ռուսաստանը երաշխավոր էր, որ այդտեղ երբևէ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք ընդունում եք, որ ադրբեջանական են: Խոսքը Ղարաբաղի մասին չէ»: Այսինքն, Սերժ Սարգսյանի իշխանությունն էլ չի վստահել ՀԱՊԿ-ի անդամ երկներին ու նրանց երաշխիքներին, չի համաձայնել առաջարկված տարբերակներին, բայց այդ ամենը ի լուր աշխարհի, ոչ դիվանագիտական լեզվով չի «ճպցրել» ՀԱՊԿ ղեկավարների երեսին։ Ի դեպ, Բելառուսի նախագահը խոսել է նաև Նիկոլ Փաշինյանի մասին։ Անդրադառնալով ՀԱՊԿ քարտուղարի ընտրության հարցին, նա ասել է․ ««Խնդիրը մենք չենք ստեղծել, այլ ինքը: Քանի որ ստեղծեց խնդիրը, ծագեց այս խնդիրը, նստեցրին կազմակերպության նախկին ղեկավարին, եթե դու խելացի մարդ ես, պետք է հանգիստ լուծեինք հարցը, ընտրեինք նոր պաշտոնյա: Գլխավոր քարտուղարն այնքան էլ կարեւոր դեր չի խաղում եւ չէր լինի այս խնդիրը: Ոչ, Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ: Այն, ինչ եղավ Հայաստանում, մենք չենք այդտեղ մտել»։
Մնում է հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանն այս խոսքերից հետո հերթական անգամ կպահանջի՞ Լուկաշենկոյից պարզաբանումներ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ