Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵԿՄ համագումարում որոշում էին՝ ով է եղել Հայաստանի պայծառ ապագան մթնեցնողը

ԵԿՄ համագումարում որոշում էին՝ ով է եղել Հայաստանի պայծառ ապագան մթնեցնողը
09.04.2019 | 00:52

Դեռ մի քանի ամիս առաջ «Երկրապահ կամավորականների միության» նախագահի պաշտոնը ստանձնել չկամեցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նախորդ շաբաթվա վերջին միաձայն ընտրվել է կառույցի ղեկավար: «Որ խնդրեն էլ, աղաչեն էլ, չեմ գնա այդ կառույցը ղեկավարելու» միտքն արտաբերած Միքայելյանը, միության 12-րդ արտահերթ համագումարում ստանձնելով ԵԿՄ նախագահի պաշտոնը, այժմ էլ ի լուր բոլորի խոստացել է ծառայել Հայաստանի և Արցախի Հանրապետությանն ու իր ժողովրդին: Ասել է նաև, որ չարչրկված կառույցի ղեկավար լինելը մեծ պատասխանատվություն և պատիվ է իր համար, ու թող որևէ մեկը երբեք չկասկածի` կյանքի, արյան գնով էլ լինի, պաշտպանելու է բոլորի պատիվը:


Մի կողմ թողնելով ԵԿՄ-ականների բոցաշունչ և սրտի լարերին դիպչող ելույթները՝ ցանկանում եմ անդրադառնալ մի երևույթի, ինչից այդպես էլ ձերբազատվել չենք կարողանում: Պատերազմի բովով անցածները Սասուն Միքայելյանին կառույցի նախագահ ընտրելուց առաջ իրենց սրբագույն պարտքը համարեցին հիշել նախկին ղեկավարին, նրա անվան շուրջ բարձրացած մեծ աղմուկը: Այնպիսի տպավորություն էր, թե Հայաստանի պայծառ ապագան մթնեցնողն այսքան ժամանակ եղել է Մանվել Գրիգորյանը: Ներդրումներ չլինելը, գազի գինը սահմանին թանկացնելը, պետական ապարատի 10 հազար մարդու առանց աշխատանքի թողնելը, ամիսներ շարունակ կառավարության կառուցվածքը հաստատել չկարողանալը, մշակութային ոլորտում շիլափլավ սարքելը և էլի մի շարք խնդիրներ առաջ են եկել, որովհետև Հայաստանում «մանվելիզմ» է եղել: Հետաքրքիր է՝ ԵԿՄ-ում առկա ներքին խժդժությունները Մանվել Գրիգորյանի անունը տալուց հետո միանգամից վերացե՞լ են, ինչքա՞ն կարելի է քար նետել ընկածի վրա, մեղադրել նույնիսկ չկատարած հանցանքի մեջ ու, «տեսարան» ապահովելու համար պատեհ-անպատեհ հիշատակել նրա անունը: Մանվել Գրիգորյանը, եթե ոչ պետության ու օրենքի, ապա Աստծո առջև կրում է իր պատիժը: Անբուժելի հիվանդությամբ տառապող մարդն այս պահին էլ հիվանդանոցում է, առողջական վիճակը ծանր է, շաքարի պարունակությունն արյան մեջ շարունակում է բարձր մնալ, սրտանոթային հիվանդությունները սրվել են, առկա են նաև 2 տասնյակից ավելի այլ հիվանդություններ: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ մարտական ու զինակից ընկերներից յուրաքանչյուրը (գուցե տվյալ պահին դահլիճում գտնվող վարչապետի աչքին առավել հայրենասեր, պետականամետ ու երկրի մասին մտածող երևալու համար) խոսում է «մանվելիզմից»:


«Հին» Հայաստանի բարքերը քննադատողներին համեմատության համար հիշեցնենք, որ «նոր» Հայաստանում նույնպես հայրը ԵԿՄ նախագահ է, որդին՝ քաղաքապետ: Բայց խնդիրը ո՛չ Մանվել Գրիոգորյանը, ո՛չ Սասուն Միքայելյանը, ո՛չ էլ նրանց զավակներն ու ընտանիքներն են: Խնդիրը բարոյական հարթության մեջ է: Քրիստոնյա ու մարդասեր լինելուց կարող ենք ժամերով խոսել, բայց քայլ անելիս մոռանալ դրա մասին: Ժողովուրդն իզուր չի ասում. «Եզը որ ընկնում է, դանակավորները շատանում են»։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ