Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մերկելը մոռացել է դիմավորել Թերեզա Մեյին

Մերկելը մոռացել է դիմավորել Թերեզա Մեյին
09.04.2019 | 23:22

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որ այսօր Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին էր մեկնել, ավտոմեքենայից դուրս գալուց հետո ոչ ոք չի դիմավորել: Այդ մասին գրում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը:

Նշենք, որ Մեյը Բեռլին էր ժամանել Brexit-ի բանակցությունների հարցով:

«Սովորաբար կարևոր հյուրերին միշտ դիմավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, սակայն այս անգամ Մեյին ոչ ոք չի ուղեկցել: Հավանաբար Մերկելը մոռացել է դիմավորման արարողության մասին»,- գրում է աղբյուրը:

Բանակցություններից հետո սակայն, տեղեկացնում է լրատվականը, Մեյին ուղեկցել է Մերկելը, նրանք միմյանց ձեռք են սեղմել ու հրաժեշտ տվել միմյանց:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ