Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հիվանդասենյակ համար 6

Հիվանդասենյակ համար 6
12.04.2019 | 00:55

Մեկ դերասանի թատրոնը փոխարինվում է լուրջ անհանգստությունների տեղիք տվող գործընթացներով: Եթե խնդիրը չվերաբերեր երկրին, որն ունի լոկ մարտահրավերներ և գտնվում է կիսապատերազմական իրավիճակում, գլուխը քարը, որքան ցանկանում են, թող խելագարվեն, որքան ցանկանում են` ինքնաավելցուկվեն, որովհետև սրտի ավելցածից է բերանը խոսում, սակայն ամեն անցնող օրը նոր «թատրոն» է պարտադրում, որի հետնաբեմում այլևս Օվերտոնի պատուհանը չէ, այլ ցածր կերպի, եթե չասենք` այլասերվածության հաղթանակը:


Հանրության գիտակցությունն իջեցվում է և իջեցվում է խիստ մտածված-գիտակցված, ու այն ամենը, ինչն արժեք է եղել այս տեսակի համար` պետության կերտման տեսանկյունից, ոչևսացվում է։ Տրանսգենդերի խորհրդարանական ամբիոնի «երևումից» հետո, քննարկումների այն շարքը, որը հետևում է այդ ամենին, առաջին հերթին լեգիտիմացնում է այդ կարգի գործընթացները, դարձնում մեր կյանքի անբաժանելի մասը, մտնում մեր տները, պաղում-մնում մեր երեխաների աչքերի մեջ:


Ընդ որում, «թեման» բազմաֆունկցիոնալ կիրառում է ունենում: Հոգևոր, բարոյական, քաղաքական: Թվում էր` ապրում ենք բացառապես քրիստոնեական երկրում, և արժեքներ կան, որոնց շուրջ ինքնորեն լուռ համաձայնությունն է առկա: Եվ հնարավոր չէ, որ այդ հարցերում, անգամ հեղափոխությունից հետո, էթնոսը երկատվի` թե՛ ներսից, թե՛ դրսից: Այսօր, փաստացի, երկրի գլխավոր մարմնից` ԱԺ-ից, «դժոխքի» քարոզչություն է ընթանում, և երկրում շատերը, այդ թվում ղեկավարը, խնդիրը դնում են` «իբր» մարդու իրավունքների և ոչ իրական սահմանադրության` Աստվածաշնչի, հայոց տեսակի խնդիր: «Մարդուն» պահպանելու անունից` սպանդի, բարոյական կախաղանի տանելով ԱՄԵՆԸ և, առաջին հերթին, այդ նույն մարդուն, նաև` էթնոսին ու երկիրը:


Էլ ավելի մեծ ողբերգություն է, որ այդ ամենի դեմն առնելու կոչված հոգևոր շերտը` թե՛ եկեղեցական, թե՛ աշխարհական, պատրաստ չէ դրան դիմագրավելու: ՈՒ սա գերագույն խնդիրն է այս ամենում: Որովհետև գիտենք` Աստված՝ մեր Տերը, կարող է մեկ վայրկյանում գետնին հավասարեցնել այն բոլոր «արժեքները», որոնք դավանվում են հետհեղափոխական Հայաստանում` քայքայման տանելով հայոց դպրոցը, բանակը, եկեղեցին, դեֆակտո ներկայացուցչական առաջին մարմինը` խորհրդարանը: Տրանսգենդերի դեմ պայքարը բացառապես իր իմիջով տառապող, երկիրը, տնտեսությունը, կառավարության կառուցվածքը մոռացած ղեկավարը տրանսֆորմացրեց ի շահ իրեն և, քաղաքականացնելով այն, մեկ օրվա մեջ երկու «լինչ արեց»: Նախ` իրեն խիստ անհարկի դրսևորեց Արարատյան մաքսակետում` մի դեպքում հոխորտալով Հայաստանի քաղաքացու, ծառայողի վրա, ինչպես ինքն է սիրում ասել` «է՜, հո քուչի կռիվ չէ» մակարդակով, ապա, անկյունում դրված դրոշը առնելով, թափահարելով, պահանջեց` «սաղին հանել գործից» (իհարկե, կարելի է հումորի տալ, ասել` լավ է չծեփեց պատին ու չփռեց ասֆալտին), այնուհանդերձ, այդ ոչ ադեկվատ պահվածքին զուգահեռ, պարզվեց, խորհրդարանական ուժերից մեկի նկատմամբ էլ հաշվեհարդար է ընթանում: Փաշինյանը ԲՀԿ առաջնորդից պահանջել է հետ կանչել մարդու իրավունքների ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահին, Ծառուկյանը չի համաձայնել, կես ժամ հետո ՊԵԿ-ը 40 աշխատակիցներով մտել է «Առինջմոլ» ստուգումների:


Պրիմիտիվ է: Նաև` ծիծաղելի: Բայց գիտենք, որ դա միայն այն ժամանակ երբ մեկ անգամ է լինում, բայց երբ ֆարսը նույն օրվա մեջ կրկնվում է երկու անգամ, արդեն ողբերգություն է:
ՈՒ Հայաստանն այսօր ապրում է ֆարսի ու ողբերգության արանքում: Այսպես երկար ապրել հնարավոր չէ: Իրավիճակը հյուծում է երկիրը, մարդկանց:
Այս ամենի դեմը կարող է առնել միայն համախմբումը: Առաջին հերթին` հոգևոր:
ՈՒ... կբռունցքվի հայոց ոգին` ընդդեմ այս ամենի։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ