Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի տղամարդկանց ու կանանց ընտրանիների մասնակցությունը ոչ մի կերպ բավարար չես համարի: Երեկ պիտի մրցահարթակ դուրս գային 2018 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, 2014-ի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու 2017 թ. Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը: Երկուսն էլ ներկայացնում են 89 կգ քաշային կարգը: Մինչև այժմ մրցելույթ ունեցածներից միակ մեդալը, այն էլ առանձին վարժությունում (պոկում), նվաճել է 59-կիլոգրամայինների մրցությունում արծաթե մեդալի արժանացած Իզաբելա Յայլյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ