Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ասում են...

Ասում են...
19.04.2019 | 01:26

...թե չնայած ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանն առանձնապես հակված չեն խոսելու «Արարատ-ցեմենտում» և ընդհանրապես ցեմենտի շուկայում սկսված նոր վերաբաշխումների մասին, չեն ուզում քաղաքական ատաղձ տալ այդ ամենին. պնդում կա, որ կլինկերի վրա տուրք չի դրվում, որպեսզի գործարանը չդիմանա մրցակցությանը, փակվի, նոր խաղացող մտնի դաշտ (տրվում են երեք հայտնի անուններ): Ընդ որում, Ծառուկյանը ևս փորձում է օգտվել այս իրավիճակից. գործարանն առաձնապես մեծ շահույթ չի ապահավում, բացի այդ, օբյեկտիվորեն կրճատվող աշխատատեղերը շատ լավ առիթ են իր քաղաքական կշիռը բարձրացնելու, բողոքներն իշխանությունների դեմ ուղղելու, մայիսին սպասվող ներքաղաքական զարգացումներն իր շուրջ կենտրոնացնելու: Ասում են նաև` վերադասավորվող ընդդիմադիր դաշտը, Ռուսաստանի թեթև հպումով, սկսում է վաբանկ գնալ իշխանությունների դեմ. գործընթացի սկիզբը մայիսն է:

Դիտվել է՝ 14972

Մեկնաբանություններ