Պարզվում է` ուկրաինացիները նույնպես «սիրում են» քվեաթերթիկներ փչացնել` դրանց վրա՝ տարատեսակ գրություններ անելով ու պատկերներ նկարելով:
Korrespondent.net-ը, հղում անելով տեղական «Արդար» շարժմանը, ի մի է բերել երեկ՝ Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո, քվեատուփերից հանված անվավեր քվեաթերթիկները:
«Ընտրողներն անվավեր դարձած թերթիկների վրա հիմնականում իրենց դժգոհություններն են հայտնել, խորհուրդներ տվել այս կամ այն քաղաքական ուժին, երկրի կառավարման իրենց տեսլականի մասին գրել ու առաջարկել ամենատարբեր մարդկանց թեկնածությունը»,- գրում է աղբյուրը:
Նշվում է, որ անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների ընդհանուր թվի երկու տոկոսը: Համեմատության համար սակայն «Արդար» շարժումը հավելել է, որ 2010-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ երկրորդ փուլում պայքարել են Վիկտոր Յանուկովիչն ու Յուլյա Տիմոշենկոն, ավելի շատ քվեաթերթիկ է անվավեր ճանաչվել` գրեթե չորսուկես տոկոս:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ