Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                

Արմեն Սարգսյան. Ցանկացած իրադարձության գնահատականը տալիս է ժամանակը

Արմեն Սարգսյան. Ցանկացած իրադարձության գնահատականը տալիս է ժամանակը
28.04.2019 | 15:49

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին.


- Եթե հետադարձ հայացքով վերհիշեք այդ օրերը, ի՞նչ դրվագ կարող եք առանձնացնել, ո՞րն է այն հիշարժան պահը, որ կուզենայիք կիսվել մեր հեռուստադիտողի, մեր ռադիոկայանի հետ:
- Իմ կյանքում, Ձեր կյանքում, հայաստանցիների և հայերի կյանքում մեծ փոփոխությունների օրեր էին մեկ տարի առաջ և կարծում եմ, ամեն օր հիշարժան էր: Շատերը օր առ օր վերհիշում էին և փորձում էին հավանաբար նաև վերլուծել, գնահատականներ տալ, սակայն ցանկացած անձի, իրադարձության գնահատականը տալիս է ժամանակը կամ, եթե ուզում եք՝ Աստված: Եվ Աստված՝ մեր հայրենակիցների, հայերի, մեր ապագա սերունդների խոսքերով, մտքերով:
- Պարոն Նախագահ, հատկապես կցանկանայի, որ Դուք վերհիշեիք այն պահը, երբ գնացիք հրապարակ, հանդիպեցիք Նիկոլ Փաշինյանին այդ բազմահազար ցուցարարների մեջ: Սա իմ հիշողության մեջ ընդմիշտ կմնա: Կարելի՞ է ասել, որ այդ պահը Ձեզ համար նույնպես կարևոր էր, վճռական էր և Հայաստանի համար ի՞նչ նշանակություն ուներ դա:
- Իրականում այդ օրը սովորական օր էր՝ անսովոր օրերի շարքում: Իհարկե, լարումը բավականին բարձր էր և Հայաստանի Հանրապետության նախագահը, ընդ որում՝ արդեն իսկ ապրիլի 9-ից հետո խորհրդարանական հանրապետության նախագահը, որի պարտականությունների ոլորտում ես նաև հասկանում եմ Սահմանադրությամբ, որ նախագահի պարտականությունն է դժվարին օրերին կանգնել պետության, ժողովրդի, Սահմանադրության կողքին: Եվ այդ օրերը դժվար էին, որովհետև արդյունքը կարող է լիներ նաև դրամատիկ, ընդհուպ՝ մինչև ողբերգական: Մեր պատմության ընթացքում այդպիսի օրեր տեսել ենք: Եվ ինձ համար նմանատիպ որոշումը շատ բնական էր: Առաջարկություն արվեց հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, որն այն ժամանակ հեղափոխության և ընդդիմության առաջնորդն էր: Եվ իր կողմից, ճիշտն ասած, բնական պատասխան ստացվեց, որ՝ ես հրապարակում եմ և ժողովուրդը այստեղ է և եթե նախագահը ուզում է հանդիպել, թող գա հրապարակ: Բնական է՝ նախագահը, ի դեմս ինձ, պետք է նույնպես լիներ ժողովրդի հետ և ես իջա հրապարակ: Այդ պահին չէի մտածում, որ ինչ֊որ շատ կարևոր քայլ է սա: Կարծում էի՝ անհրաժեշտ քայլ է: Անհրաժեշտ՝ այն իմաստով, որպեսզի փորձ արվեր, որպեսզի ընդդիմադիր կողմերը՝ լինի մի կողմից կառավարությունը, ուժայինները և մյուս կողմից ժողովուրդը, որ այդ պահին հրապարակում էր կամ հրապարակներում, կամ փողոցներում, երկխոսություն սկսվեր, որպեսզի բացառվեին ընդհարումները, դրամատիկ և ողբերգական ելքը: Այնպես որ՝ ես ընդամենը իմ պարտականությունն եմ կատարել:
- Այսօր Հայաստանում նշում են Քաղաքացու օրը: Դուք ինչպե՞ս եք նշում:
- Եթե որոշ ժամանակ հետո ինձ հարցնեք, կհիշեմ հետևյալը, որ այսօր ուրախությամբ մեր աշխատակազմում ընդունեցինք նոր աշխատակից՝ շատ շնորհալի մի երիտասարդ անձնավորության, որը Ապրիլյան պատերազմի հերոսներից է և պատերազմի ժամանակ ոչ միայն վիրավորվել է, այլ նաև կորցրել է ոտքի մի մասը: Իսկապես հերոս մի անձնավորություն, փայլուն անձնավորություն, որը շատ տաղանդավոր է: Իհարկե, դեռ սովորելու շատ բաներ ունի այս կյանքում, բայց կարծում եմ՝ Քաղաքացու օրը ես կհիշեմ, որ նշեցինք երիտասարդ մարդուն քաղաքացիական ծառայող դարձնելով և իր առջև ճանապարհ բացելով:

Դիտվել է՝ 3076

Մեկնաբանություններ