Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Apps Club». խաղեր, հետաքրքիր հավելվածներ և ոչ միայն

«Apps Club». խաղեր, հետաքրքիր հավելվածներ և ոչ միայն
30.04.2019 | 02:58

Վիվասել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Apps Club» ծառայությունը՝ 700-ից ավելի պրեմիում հավելված և խաղ:
Հաճախորդները կարող են բաժանորդագրվել և ներբեռնել ուսուցողական ու զվարճալիքային բազմաթիվ հետաքրքիր հավելվածներ, որոնք ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են առանց գովազդի և ներառում են խաղերի ու հավելվածների բոնուսներ՝ առանց հավելյալ վճարի:
. 3 օր՝ փորձնական օգտագործման համար
.բաժանորդագրության ժամկետի ընտրություն՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր)
. «Apps Club»-ում ներառված խաղեր ու հավելվածներ դիտելիս և ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում
. վճարման պարզ եղանակ՝ անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում)

Ինչպե՞ս բաժանորդագրվել
. Պորտալի միջոցով՝ մուտքագրելով հեռախոսահամարը և հետևելով հրահանգներին
. «Apps Club» բջջային հավելվածի միջոցով՝ մուտքագրելով հեռախոսահամարը և հետևելով հրահանգներին
. 1090 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն. 1 օրով բաժանորդագրվելու համար՝ «Start1», 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ «Start7», 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ «Start30»


Ինչպե՞ս օգտվել ծառայությունից
Ծառայությունը հասանելի է «Android» օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:

Հավելվածը հաջողությամբ տեղադրելու համար բջջային սարքի կարգավորումներում անհրաժեշտ է թույլատրել անհայտ աղբյուրներից ներբեռնումը:

«Apps Club» ծառայությամբ հավելվածներ և խաղեր ներբեռնելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ բաժանորդագրություն:

Ծառայության գինը
1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ
1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ
1 ամսով (30 օր) բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ
1090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում:
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Ինչպե՞ս ապաբաժանորդագրվել
. Անհրաժեշտ է SMS հաղորդագրության միջոցով=ուղարկեք «Stop» բառը 1090 (ի պատասխան կուղարկվի ապա բաժանորդագրությունը հաստատող հաղորդագրություն)
. Անհրաժեշտ է «Apps Club» հավելվածի կամ http://appsclub.mts.am պորտալի միջոցով մուտք գործել հավելվածի «Իմ հաշիվը» բաժին և սեղմել «Ապաբաժանորդագրվել»
Ծանոթություն
. Ծառայությունը տրամադրվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային և հետվճարային բաժանորդներին, որոնք ունեն ակտիվացված ինտերնետ ծառայություն:
. Ռոումինգում գտնվելիս ինտերնետի դիմաց վճարը հաշվարկվում է համաձայն տվյալ ուղղության համար նախատեսված սակագնի:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից ցանկացածը:
Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում`այս հղմամբ:

Դիտվել է՝ 5351

Մեկնաբանություններ