Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված կացությունը

Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված կացությունը
25.05.2019 | 16:27

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսով քննարկել է Արևելյան Ուկրաինայում տիրող կացությունը:
Զելենսկին և Մերկելը համաձայնել են, որ հարկավոր է վերսկսել բանակցությունները «Նորմանդյան ձևաչափում»: Բանակցային այդ ձևաչափում են չորս պետություններ` Ուկրաինան, Ռուսաստանը, Գերմանիան և Ֆրանսիան: Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Զայբերտը Բեռլինում հայտարարել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին և Մերկելը կարծիք են հայտնել, որ անհրաժեշտ է կյանքի կոչել կողմերի միջև մինչև օրս ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Կրեմլի ներկայացուցիչները նշել են, որ «Նորմանդյան ձևաչափի» շրջանակներում բանակցությունների նոր փուլին կմանսակցեն, եթե իրական արդյունքի հնարավորություն նշմարվի: «Որևէ մեկը չի ցանկանում մասնակցել ինքնանպատակ հանդիպումների», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Դիտվել է՝ 307

Մեկնաբանություններ