Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երկուշաբթի կհրավիրվի դատավորների արտահերթ ընդհանուր ժողով

Երկուշաբթի կհրավիրվի դատավորների արտահերթ ընդհանուր ժողով
25.05.2019 | 16:28

Երկուշաբթի կհրավիրվի դատավորների ընդհանուր ժողով։ Սա դատական իշխանության ինքնակառավարման մարմին է, ընդհանուր ժողովն է առաջարկում Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածություններ, ընտրում Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, ձևավորում կարգապահական հանձնաժողով: Ժողովն արտահերթ է. հրավիրում ու նախագահելու է վճռաբեկ դատարանի նախագահ, Երվանդ Խունդկարյանը, նրա տեղեկացմամբ, արտահերթի հիմքը 62 դատավորների ստորագրություններն են։ «Ընդանուր ժողովը հետևյալ օրակարգը ունի՝ Սահմանադրության, օրենքների և ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ընթացքն ապահովելուն ուղղված քայլերի իրականացման հարցի քննարկում», - նշեց Երվանդ Խունդկարյանը։ Ժողովի օրակարգում դատավորական համայնքի մտահոգություններն են վերջին շաբաթվա իրադարձությունների շուրջ:

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ