Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԺ լսումները ոչ թե տվեցին երկար սպասված հարցերի պատասխանները, այլև ավելի խորացրին

ԱԺ լսումները ոչ թե տվեցին երկար սպասված հարցերի պատասխանները, այլև ավելի խորացրին
25.05.2019 | 16:30

«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ-ում երեկ տեղի ունեցան անցումային արդարադատության հարցերով լսումներ: Անցումային արդարադատության ներդրման գաղափարի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր դեռ նախորդ տարվա օգոստոսին: Ու, փաստորեն, սա Փաշինյանի հայտարարությունից հետո իշխանությունների կազմակերպած առաջին լսումներն էին, որը, դատելով ելույթներից և արձագանքից, սպասված էր, ինչու չէ, նաև ուշացած: ՈՒ թեև անցումային արդարադատության ներդրման հարցում այսօր, կարծես թե, կա հասարակական պահանջ, նաև կա իշխանությունների ցանկությունը, բայց դեռ պարզ չէ` ինչպես պետք է իրականացվի: Եվ երեկվա լսումներն իրավամբ ոչ թե տվեցին երկար սպասված հարցերի պատասխանները, այլև ավելի խորացրին դրանք: Մասնավորապես, անպատասխան մնաց, թե երբ կսկսի գործել վեթթինգը, ինչ օրենքներ կփոխվեն մինչ այդ, ովքեր կլինեն այդ խմբում և այլն: Գործնականում վեթթինգի ենթարկելու գործընթացը բավական երկարատև է լինելու և ժամկետները, ելնելով գործընթացներից, որոշում են հենց իշխանությունները:


«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները նշեցին, որ այդ ճանապարհին բազմաթիվ փոփոխություններ պետք է լինեն, ընդհուպ` երկրի մայր օրենքում՝ ՀՀ Սահմանադրության մեջ: Ընդ որում, սահմանադրական փոփոխություններն անխուսափելի են: Բայց երբ է այս ամենն իրականացվելու, ինչ տեսքով, դեռ որևէ մեկը չի մանրամասնում: Ասել է թե` անցումային արդարադատությանն անցումը դեռ երկար ժամանակ կխլի»:

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ