Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լարված ու անհասկանալի վիճակ է ստեղծվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում

Լարված ու անհասկանալի վիճակ է ստեղծվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում
25.05.2019 | 16:31

«Փաստը» գրում է, որ իր տեղեկություններով, լարված ու անհասկանալի վիճակ է ստեղծվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը սկզբունքորեն հրաժարվում է անցնել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի «թրի տակով»:


Ինչպես խոսում են հեռուստաընկերությունում, նա «պրիզնատ չի գալիս» ոչ խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, ո՛չ էլ նրա խորհրդական Տիգրան Պասկևիչյանին: Գրիգորյանը, թերթի աղբյուրների հաղորդմամբ, պնդում է, որ, մեղմ ասած, ոչ մի խնդիր չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ուստի իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն որոշումներ կայացնել, թեպետ, օրենսդրության համաձայն, Հանրային հեռուստաընկերության ղեկավար մարմինը հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է:

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ