Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին

Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին
25.05.2019 | 16:33

«Ժամանակը» գրում է. «Հունիսին սպասվելիք կառավարության կազմի արմատական փոփոխությունները վերաբերելու են նաև արդարադատության նախարարությանը, նախարար Արտակ Զեյնալյանը ևս հրաժեշտ կտա իր պաշտոնին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրել է, որ Զեյնալյանին այդպես էլ չհաջողվեց իր վերահսկողության տակ վերցնել դատարանները: Ճիշտ է, դատական համակարգը ենթակա չէ արդարադատության նախարարությանը, բայց նախորդ բոլոր իշխանությունների օրոք դատավորները հլու-հնազանդ կատարել են գործադիրից իջեցված հրահանգները՝ չնայած դա չի եղել ԱՆ գործունեության արգասիքը»:

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ