Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իշխանությունն անցումային արդարադատություն կկիրառի 1998 թ. այսկողմ ընկած ժամանակի համար

Իշխանությունն անցումային արդարադատություն կկիրառի 1998 թ. այսկողմ ընկած ժամանակի համար
25.05.2019 | 17:06

«Փաստը» գրում է. «Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ոլորտի բավականին մեծ թվով ներկայացուցիչներ, փորձագետներ և հասարակության տարբեր սեկտորների ներկայացուցիչներ:

Այն, որ իշխանությունները հաստատակամ են միանշանակ կյանքի կոչել անցումային արդարադատությունը, կարծես, հստակ է, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, կա մի վերապահում: Ըստ մեր աղբյուրների պնդման, գոնե այս պահի դրությամբ նախատեսվում է այս «գործիքը» կիրառել 1998-ից այս կողմ ժամանակահատվածի համար, այսինքն՝ չի ներառելու 1991-98 թթվականները՝ այդ ժամանակահատվածի հարցերն այդպես էլ չհանելով «ջրի երես»: Եթե այս տեղեկությունները հաստատվեն, կստացվի, որ իշխանությունները շարունակում են գործել հատվածական սկզբունքով»:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ